Posted in Մայրենի, Առցանց ուսուցում, Uncategorized

Վ. Սարոյան. Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում

եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջադրանքներ՝

  • Ո՞վ էր Ջիմը, մի քանի տողով պատմեք նրա մասին:
    Ջիմը փոքրիկ տղա էր։ Բժիշկ Լուի Դևիի միակ որդին։ Ջիմի մայրը մահացել էր։ Նա սիրում էր Էմիին, իրենց տան տնտեսուհուն։Ջիմը հաճախում էր առաջին դասարան։
  • Տեքստից գտեք Ջիմի հայրիկին նկարոգրող հատվածը:
    Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ:
  • Ինչո՞ւ էր Էմին անհանգստանում Ջիմին դպրոց տանելիս:
    Էմին մտածում էր, որ Ջիմի համար սարսափելի կլինի դպրոց գնալը։Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
  • Տեքստից դուրս գրեք 10 բառ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին են մարդիկ կամ առարկաները: անճոռնի, տոնական, հպարտ,տհաճ, քաղաքային, փոքրիկ, օտարոտի, անդրանիկ, ցերեկային,փառամոլ,
Posted in Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Վարդենիս գետ

Վարդենիս գետը սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայից, գտնվում է Գեղարքունիքի մարզում ՝Սևանա լճի ավազանում: Երկարությունը 28կմ է: Վարդենիկ գյուղից հյուսիս թափվում է Սևանա լիճը: Վարարում է գարնանը , ջրերը օգտագործվում են ոռոգման նպատակով: Գետի ափին կա գեղեցիկ ձոր, ձորի վերևում գտնվում է Իշխանանց վանքը: Վարդենիկը իմ գյուղն է, շատ եմ սիրում ամռանը գնալ գյուղ և հանգստանալ:

Posted in Uncategorized

Моя Комната

Моя комната не большая, но очень уютная.В моей комнате есть кровать, рабочий стол где делаю свои уроки, также есть полки для книг .У меня есть отдельный гардероб где лежат мои одежды. Кроме этого у меня есть универсальный комод где я храню свои игрушки,разные предметы для рисования и канцелярские принадлежности . Но самый мой любимый часть комнаты ,это огромная окно, из которого виден весь город,но особенно я люблю наблюдать из моего окна красивые салюты в праздничные дни.