Posted in Հորինուկներ

Փոքր խոհարար շնիկը

Մի անտառում կար փոքր խոհարար շնիկ, նա շատ լավ էր պատրաստում։ Նրա անունը Լոլո էր: Նա կարող էր տերևից, կաղինից, կակաո բաբից ու ջրից պատրաստել ապուր: Այդ ապուրի անուն էլ <<Բաբա>> է և մսից սարքել սթեյք: Մի օր, մոտ անտառում, մի ուրիշ խոհարար շնիկ ընկերացավ փոքր խոհարարի հետ: Այդ շնիկը նույնպես շատ համեղ էր պատրաստում:

Posted in Ճամփորդություններ

Արկածներով լի ճամփորդություն

Աշնան մի սիրուն օր դասարանով գնացինք Ջրվեժ ։Մեզ սպասվում էր հետաքրքիր արկածներ։ Մենք հանդիպեցի մի խումբ շների ,նրանց հետ շատ շուտ ընկերացանք ։ Սկզբում մի քիչ նրանցից վախեցանք, հետո կերակրեցինք։ Շատ սիրուն աշուն էր, լուսանկարեցինք բնությունը, շներին, նկարեցինք վրձիններով ու երջանիկ խաղացինք։ Ես երբեք չեմ մոռանալու այդ օրը։

Posted in Մայրենի, Նախագծեր, Սեբաստացու օրեր

Ինչպի՞ն պետք է լինի իսկական սեբաստացին

Սեբաստացին պետք է լինի հավաք և կիրթ, պետք է սիրի իր ընկերներին, լսի իր ուսուցիչներին։ Սեբաստացիները սիրում են զբաղվել լողով ու հեծանվավարությամբ։ Սեբաստացին պետք է լավ երգի և պարի։
Ես ունեմ բարի և օգնող սեբաստացի ընկերներ։

Posted in Հորինուկներ

Ծաղկած արևը

Լինում է չի լինում մի արև է լինում։ Արևը շատ փոքր էր և շատ քիչ լույս ուներ այդ օրվանից անցավ վեց տարի և հոկտեմբերի տասնյոթին նա դարձավ վեց տարեկան։ Հարյուր դար անցավ, արևը դարձավ վաթսուն հազար տարեկան։ Նա ավելի ուժեղ լույս ունեցավ և շատ ուրախացավ։ Արդեն սկսեց աշխարհը լուսավորել և ծաղկեցնել։ Այդ օրվանից նրան անվանեցին ծաղկած արև։

Posted in Իմ մասին

Երբ ես փոքր էի

Երբ   ես փոքր  էի, սիրում էի երկար լողալ բադիկիս հետ: Մանկապարտեզում ես շատ ընկերներ ունեի: Ես սիրում էի խաղալ և կավից պատրաստել իրեր: Մենք լապտերիկների տոն էինք անում, սիրում էի այնտեղ նկարել և երգել: Ես երբ փոքր էի, կարողանում էի հեծանիվ վարել: Ամենից շատ սիրում էի մայրիկիս հետ թատրոն գնալ:

Posted in Ճամփորդություններ

Իմ բարձունքի հաղթահարումը դեպի Սուրբ Նեղուցի վանք

Իմ  ճամփորդություն

Մենք դասարանով  գնացինք Արզական գյուղ։ Շատ բաներ տեսա, օրինակ՝ խոնարhված եկեղեցի, շատ սիրուն էր: Ես իմ ընկերուհու  հետ գնացինք ծաղիկներ հավաքելու: Մենք բոլորս  նկարեցինք, ես եկեղեցու տեսարանն  եմ նկարել։ Երբ  բարձունքը  հաղթահարեցինք , տեսանք  ձորը՝ աշնան գեղեցիկ  գույներով։