Posted in Հաշվետվություն, Անհատական նախագծեր, ԿԻՆՈՖՈՏՈ

«Տեր…և»Իմ անհատական ցուցահանդեսը ՆԱՄ-ում

Այս տարի իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը:Կայացավ իմ լուսանկարների անհատական ցուցահանդեսը,ես շատ ուրախ եմ,որ կարողացա իմ ծնողների և ուսուցիչների օգնությամբ ներկայանալ ՆԱՄ-ի ցուցասրահում: Ցուցահանդեսի ընթացքում ես հնարավորություն ստացա լինել մի քանի հեռուստատեսային եթերներում և ծանոթացա շատ հետարքրքիր մարդկանց հետ:Իմ ցուցահանդեսին այցելեցին շատ մարդիկ:Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր կարծիքի համար….Երբեք չեմ դադարի երազել և լուսանկարել…

Posted in Հայրենագիտություն, Մայրենի, Նախագծեր, Անհատական նախագծեր, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Առաջին անգամ մասնակցեցի Մեղրաձորում կազմակերպած հայկական ավանդական Ծաղկազարդի ծեսին:

PHOTO BY MARK Vardanyan