Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ագուա «Ջրային հրաբուխ»

Ագուա (իսպ.՝ Agua), հրաբուխ Կենտրոնական Ամերիկայում, Սակատեպելես երկրամասում, Գվատեմալայում։

Ագուան ստրատոհրաբուխ է, որի երկարությունը 3761 մետր է։ Տեղակայված է Անտիգուա-Գուատեմալա քաղաքից ոչ շատ հեռու, Ֆուեգո և Ակատենանգո հրաբուխների դիմաց։ Գտնվում է Ամատիտլան ծովից ավելի արևմուտք։ Հրաբուխի կառուցվածքը համաչափ է։ Ագուայի լանջերը անտառապատ են։ Բաղկացած է անդեզիտներից և բազալտից։ Հրաբուխը պատված է խառնարաններով։ Հրաբխի հյուսիս-արևելքում տեղակայված է 280 մետրանոց խառնարան, 6 խառնարան՝ հյուսիս-արևմուտքում և 2 խառնարան՝ հրաբխի հարավային լանջին։ Պաշտոնապես գրանցված ժայթքումներ չկան, բայց ի շնորհիվ տեֆրաների հետազոտության, պարզ է դարձել որ վերջին ժայթքումը տեղի է ունեցել ժամանակակից շրջանում։

Հրաբուխն ունի նաև այլ անվանում՝ «Ջրային հրաբուխ»։ Այդ անվանումը կապված է առաջացած ավերիչ սելավի հետ, որը բաղկացած էր ջրից և հրաբխային ապարներից, տեղի է ունեցել 1541 թվականի սեպտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ սելավը ոչնչացրեց Գվատեմալայի առաջին մայրաքաղաքը՝ Սյուդադ-Վյեխուն, մահացավ 600 մարդ։ Արդյունքում մայրաքաղաք դարձավ Անտիգուան։

Այդ իրադարձությունների վկան այսպես է նկարագրում կատարվածը․

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երկրակեղևի կառուցվածք

Երկրակեղև, Երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթն է։

Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, օվկիանոսային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում՝ 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոհորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը՝ 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։ Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է քարոլորտը՝ Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։

Posted in Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Կինո-ֆոտո

  • գրեք՝ ինչպես եք ընկալել, ինչի մասին է ֆիլմը, ձեր կարծիքը
  • Բնությունը պետք է ամեն գնով պահպանել, իսկ դրա փոխարեն ամենօր մի ֆաբրիկա է բացվում ու օդը աղտոտում ենք ։ Ամեն ինչ սկսում է մեր տներից, բակից, փողոցից ։ Աղբի տեղը աղբամանում է։
  • առանձնացրեք կադրեր, որտեղ ձեզ ծանոթ կամ հետաքրքիր կոմպոզիցիա եք տեսնում, մեկնաբանեք (կադրերը կարող եք սքրինշոթ անել)
  • Կադրերը կարող են հիշողություններ պահել իրենց մեջ․․․
  • առաջադրանքները հրապարակեք բլոգում

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Սասունցի Դավիթ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
    այծյամ-վայրի այծ
    պախրա-եղնիկ
    շեմքում-տան դռանը
    կխտար-այծյամ
    կապարճդ-նետաման
    քուլա-բամբակի սև փաթիլ
    ապավեն-հենարան
    մշակ-երկրագործ
    բանեն-աշխատել
    շարական-հոգևոր երգ
  2. Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավո, բարդ, բարդ ածանցավոր։
    անորդի-ան-որդի-ածանցավոր
    որսասար-որս-ա-սար-բարդ
    լուսեղեն-լուս-եղեն-ածանցավոր
    զորավոր-զոր-ավոր-ածանցավոր
    Տիրամայր-տիր-ա-մայր-բարդ
    չարխափան-չար-խափան-բարդ
    մշտական-մշտա-կան-ածանցավոր
    հերություն-հեր-ություն-ածանցավոր
  3. Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
    Ձեռից ու ոտից ընկած-հոգնած, տառապած
    Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ-մեծ տարացք ուներ
    գնաց մեր ձեռից-գրավեցին,
    քու բանին անցիր- քո գործին անցիր


    4․Որտե՞ղ էր ապրում որսկան Դավիթը և ի՞նչ էր որսում։
    Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
    Ու դառավ որսկան։
    Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
    Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
    Աղքատ,անորդի մի ծեր կընկա մոտ,
    5․Ինչպե՞ս Դավիթն իմացավ Որսասարի մասին։
    Ծեր պառավտ մի օր անիծելուց ասեց։
    6․Ի՞նչ կարող եք պատմել Որսասարի մասին։
    Որսով մեջը լի որսի սար ուներ.
    Եղնիկ կա էնտեղ,այծյամ ու պախրա
    Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
    7․Ինչո՞ւ Դավիթը որոշեց վերակառուցել իր հոր հիմնած եկեղեցին, դրա մեջ ի՞նչ խորհրդանշան եք տեսնում։րբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
    Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
    Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
    Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
    Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
    Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
    Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
    Առաջվան կարգով մեր վանքը շինեն։Մհերը ասաց, որ նրանով մենք անմեռ կմնանք և նրա հիշատակի պատիվ Դավիթը վերակառուցեց եկեղեցին։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վկամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել – լուծույթ, լուծում

սպասել – սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մայրենի

Դուրս գրել Էպոսից 15 բառակապակցություն, դրանցով կազմել նախադասություններ։

Հայոց հերոսները նստած էին Սասմա սարերում։Իմ պապի այգում քառասուն տարվա ծառեր կան։ Ահավոր առյուծի ոռնոցը վախեցրեց բոլոր կենդանիներին։ Դյուցազուն ծերը վեր կացավ իր գահից։ Փոքրիկ երեխան հոնքերը կիտած նստած էր։ Սասմա հսկային ողջունեց իր ժողովուրդը։Դավիթը դարձավ լեռների արքա։ Ոտները ամպոտ ներս մտավ մի տարօրինակ մարդ։ Առյուծ Մհերը վայելում էր իր կյանքի երջանիկ օրերը։ Աշնան օրերը գեղեցիկ անցան։ Իմ տատիկը սև հողին ծաղիկներ էր ցանում։ Ծխի պես կանցնեն աշնանային վերջին օրերը։ Գահին նստած էր հսկան ծերունին։ Աստված քաղցր աչքով է նայում մեզ։Մի քանի օր առաջ ծնվեց փոքրիկ ծոռը։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Կարդում ենք գրաբար

 Բ. Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

  • լաւ — լավ
  • զթագաւոր — ըզթագավոր
  • (Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
  • Բառարան
  • Քան զթագաւոր — քան թագավորը

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:
    Ես կարծում եմ փոխադրել բայց , չնայած մանուկ աղքատ ՝ բայց իմաստուն ավելի ճիշտ է։
  2. Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:
    Մանուկ-ծեր
    իմաստուն-անմիտ

  3. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
    Լավ է մանուկ լինել ՝աղքատ , բայց իմաստուն, քան թագավոր լինել, ծեր՝ բայց անխելք։

Posted in Русский, Առաջադրանքներ, Uncategorized

Как создавалась моя школа

Очень давно в лесу жили медведи, весь день они играли друг с другом. Им стало скучно и они начали строить школу Мхитар Себастаци. Они позвали людей и их дети начали учиться в этой школе. Медведи сказали, чтобы без маски дети не входили! Штраф – 1000 $- и родители детей надели маски и пошли забирать детей. А медведи закрыли дверь и пошли спать.На следующий день наступил 2021 и медведи стали праздновать Новый год. И вот медведи подарили школу Мхитар Себастаци людам и ушли.

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Սասունցի Դավիթ

3․Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…- ամեն մեկի ցանկությունը կատարեմ,

Վայրի գազաններ բըներից փախան-Վայրի գազաները իրենց բներից դուրս փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան-ընկան սար ու ձորեր խրտնեցին,

Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…-բացեք դռները շուտ, ով մեկ հատ ուներ տասն եմ բերել ,ով տասն ուներ քսան եմ բերել։
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,-Օհանը նայեց Դավիթի ոտքերին, և տեսավ կոշիկները մաշված են։
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան-ու դարձրեց Սասմա քաղաքի հովիվ։

4․Ինչո՞ւ Ձենով Օհանը որոշեց Դավթին գառնարած դարձնել։
Ձենով Օհանը որոշեց , որ Դավիթը պետքա գառնարած դառնա, որովհետև Օհանի կինը չէր կարող ամեն մեկին խնամել։
5․Հաջողե՞ց Դավիթը գառնարածի աշխատանքը, պատասխանդ պատճառաբանիր։ Դավիթի չհաջողվեց դառնալ գառնարած, որովհետև նա չէր տարբերում գառներին ուրիշ կենդանիներից։

6․1-4-րդ հատվածների համեմատ 5-7-րդ հատվածներում Դավիթին բնութագրելիս որևէ բան կփոխե՞ս, ինչո՞ւ։
Դավիթը ավելի հզոր էր դարձել ու ուժեղ,ավելի ոգևորված։Երբ նա ավելի մեծացավ նա դառձավ ավելի ցրված։
7․Ի՞նչ գործ դու կտայիր Դավթին, որ կարողանար հաջող կատարել։
Ես նրան կտամ թագավոր, որովհետև նրա արյունով հոսում էր արքայական արյուն։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Լեզվական աշխատանք

165. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:
Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է  ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:
Այդ քաղաքում մի   բարի  հսկա էր ապրում: Հսկան բարիացավու երեխաներին այգի հրավիրևց: Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:
Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել  իրեն:
Արքան գոոոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:
Առաջին բառերը ածական են  իսկ եկրորդ բառերը՝ բայեր։
Կանաչ, ուղիղ,բարի, գեղեցիկ, գոռոզ՝ ցույց են տալիս որակ, իսկ կանաչում է,ուղղի՝ր,բարիացավ,գեղեցկանում էր,գոռոզում էր ՝ գործուղություն են ցույց տալիս։

166. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական-Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ձուկն ամպ, ինքնաթիռ,առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ,
Ածական- ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա
Բայ-վազել, թրթռալ, թիավարել, ջրել, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ,գոռգոռալ, բարձրանալ, պահել,
Գոյականը ցույց է տալիս առարկաները, ածականը ՝առարկաների որակը, բայը՝ գործողություն։

167. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության ձև։

169. Նախորդ վարժության մեջ ընդգծված բառերը գրի´ր: Ինչպե՞ս կանվանես բառերի այդ խումբը:
Անմիջապես հասկացա: Այս բառերի խումբը կանվանեմ մակբայ։
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:
Շտապ,դանդաղ,հաճախ,հեռու,ուշ, կրկին,
Ես կավելացնեմ մակբայերի խմբին։

171. Նախորդ չորս վարժություններում կարևորված բառերի խումբը անվանում են մակբայ (մակ-վրա): Փորձի´ր բացատրել այդ անունը:
Մակբայը բային ավելացող բառ է, որը ցույց է տալիս բայի ինչպիսի լինելը։