Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ուրիշի ուղղակի խոսքը

Գտեք նախադասությունների կոչականները և կետադրեք:

-Ես քեզ երբեք չեմ ների, Մարկո ՛ս , քո այդ վատ արարքը, չեմ մոռանա:

-Աղջիկնե ՛ր, մի քանի վայրկյանից ավարտում եմ աշխատանքս և կգամ ձեզ հետ:

– Դու ՛ք, ամեն ինչ մոռացության եք տվել, անամոթներ:

– Միայնակ զբոսնում ես ,փոքրի՛կ ,միթե չես վախենում, ավազակներից:

-Սրիկանե ՛ր, այդ ամենի համար դուք դեռ պատասխան եք տալու:

2. Ուրիշի ուղղակի խոսք կետադրեք:

Գորտերը հպարտ հայտատարեցին․ -Մեր ճահիճից լավ տեղ աշխարհում չկա:

Տղան ծնողներին ասաց․

– Ես գնալու եմ հեռու երկիր և վերադառնալու եմ 10 տարուց:

Ուսուցիչը զգուշացրեց սովորողներին․

– Եթե դուք շարունակեն ձեզ անկարգ պահել, խիստ նկատողություն կստանաք:

Ոստիկանը կանգնեցրեց վարորդին և տեղեկացրեց․

– Դուք գերեզանցել եք մեքենայի արագույթունը, որի համար պետք է տուգանվեք:

3. Հեղինակի խոսքը դրեք ուրիշի ուղղակի խոսքի սկզբում, մեջտեղում, վերջում և կետադրեք:

Նապաստակները սարսափած ասացին․ -Մոտերքում գայլ է հայտնվել, շտապեք ձեր ձագուկներին թաքցնել բներում:

Թռչունները երգում էին,- շուտով գալու է գարունը,- այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:

Քույրը եղբորն ասաց,- այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ,-դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանում էր)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողեց)այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարեցի), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

պետք – Ես գիտեմ, որ դա է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվում ) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
առաջին

վերադարձա

երգել

կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Ստորակետ #1

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ անառիկ Սասունը: Այդ խուլ հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը ,տանձ , և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը , թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները , ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:

2. Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:

Երբ որ նախադասության մեջ  գործողություն կատարողը փոխվում է                                            3. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:

Գիշերները արջերը  կարող են տրորել կորեկը:

Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:

 Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն հասավ ինչ-որ հարթավայր: 

4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել  էին երկու կին ,ովեքր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը հավաքեցին գործիքները, և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ,  քանի որ  դու ամենից լավ աշխատողն ես:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Տաճարի բացում

Հազար մեկ թվականի աշնանամուտին Անի քաղաքը ցնծության մեջ էր:Տրդատ ճարտարապետն ավարտել էր Անիի Մայր տաճարի կառուցումը:Գագիկ արքայի հրավերով եկել էին Հայոց աշխարհի բոլոր իշխանները ու հոգևորականները ,որպեսզի մասնակից լինեն տաճարի օծմանը:Հոյակերտ, վայելչատես տաճարը կանգնել էր իր բարձրաբերձ կամարներով ու զարդարուն խորանով: Տաճարի գլուխը ձուլվել էր ամպերին:Լուսարձակ ջահերի թրթռացող լույսը նման էր երաժշտական ելևէջի: Նրբահյուս քանդակների ու զարդանախշ սյուների վրա ծավալվող լույս մի սրբազան խորհրդավորություն էր ստեղծում շուրջը,այդ պահին գմբեթն ասես լողում էր երկնքում ,քանի որ շատ թեթև ու օդեղեն էր թվում:

  1. Տեքստի միջից գտնել թվական և գրել, թե թվականի 4 տեսակներից որ խմբի մեջ է դա մտնում: Հազար մեկ-քանակական
  2. Տեքստում գտնել 3 բարդ բառ և առանձնացնել արմատները:

Աշնանամուտ-աշուն-ա-մուտ,բարձրաբերձ-բարձր-ա-բերձ, հոյակերտ-հոյ-ա-կերտ

  • Տեքստից դուրս գրել երկու անձնանիշ և երկու իրանիշ գոյական, գրել, թե ինչ հոլովով են դրանք դրված:

Իրանիշ-տաճարը-հայցական,գմբեթն-ուղղական,

Անձնանիշ-Տրդատ-ուղղական,Գագիկ-գործիական

  • Տեքստից դուրս գրել մեկ նախադասություն, որում թվարկում կա:
  • Գագիկ արքայի հրավերով եկել էին Հայոց աշխարհի բոլոր իշխանները ու հոգևորակաները որպեսզի մասնակից լինեն տաճարի օծմանը:
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Ստորակետ

2.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ ,ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ, ողջունեց, մեղմ ժպտաց, ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր ,անհայտ մարդիկ ,բոլորը պարում էի , ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս ,մորեղբայրս , մայրիկս , պապիս, ու տատիս ,բայց հայրս չկար:

Նրանք ցարմացած նայում էին այդ բարձրահասակ ,շիկահեր ,թիկնեղ , խիստ, ու բարի դեմքով մարդուն ,ով բոլորին ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում ,թե ինչպես դուրս եկանք փողոց ,և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով ,ինչ որ բան պատմեց, ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Առաջադրանքներ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Գետամեջ

Մեր հերթական ճամփորդությունը դեպի Գետամեջ գյուղ էր:Առաջին մեր կանգառը Նոր Հարճնի եկեղեցի, մենք աղոթեցինք մեր զինվորների համար :Այնտեղ շքեղ տեսարան էր բացվում դեպի Հրազդան գետ :Հետո մենք գնացին հաց ուտելու լանջի վրա,այնտեղ հադիպեցինք ընկեր Դիանային և շաորնակեցինք մեր հիանալի ճամփորդությունը : Գետամեջ գյուղում հանդիպեցինք նկարչուհի Գայանեին և նրա մայրիկին :Այդ տան բոլոր հատվածները պատված էին Գայանեի նկարներով ,նա այդ ամենը ավարտել էր երկու տարում: Հրազդան գետի կամրջի տակ այնքան հետարքրքիր էր, մենք այնտեղ գտանք մեծ քարանձավ և մտանք : Վերադառնալիս եղանք Լևոնի թանգարանում, տեսանք նրա աշխատանքային իրերը, նա ամբողջ կյանքում փորել էր հետաքրքիր քարանձավը: Իմ այս ճամփորդությունը անմոռանալի էր…..

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ջաննի Ռոդարի «Երիտասարդ խեցգետինը»

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

1. Տեքստի միջի կանաչով ընդգծված բառերից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ողջույն-հրաժեշտ, ծեր-երիտասարդ, առաջ-ետ, կարճ-երկար, օտարներ-հարազատներ, աղմկոտ-լուռ, սխալ-իրավացի, փոքր-մեծ:

2.«Երիտասարդ խեցգետինը»-ից գտեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝

Ծեր-երիտասարդ, առաջ-ետ, գտնել-կորցնել, օտար-հարազատ, հանգստություն-անհանգստություն, այլանդակ-գեղանի, մեղմորեն-խստորեն, վախկոտ-քաջ, թշնամիներ-բարեկամ, փոքր-մեծ:

3. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

4. Շարունակեք նախադասությունները:

  • Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն:
  • Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև բնությունն է այդպիսին:
  • Մի մարդ լողալ չգիտեր, բայց պարզվեց, որ կարող է:
  • Խոտերը կանաչ գույն են, իսկ ծաղիկները երփներանգ:
  • Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ դեռ չի արթնացել:

Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ

1. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Այս միտքը նշանակում է, որ պետք է միշտ նպատակասլաց լինես:

2. Բնութագրեք երիտասարդ խեցգետնին:

Երիտասարդ խեցգետինը չհանձնվող ու նպատակասլաց խեցգետին էր :

3. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:

Այս խեցգետինը առաջ էր քայլում ու շատ ինքնավստահ էր:

4. Քո կարծիքով ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:

Բոլորը զարմանում էին, որովհետև նրանք չէին տեսել, որ խեցգետինը առաջ գնար, նա նման չէր ոչ մեկին :

5. Եթե համեմատելու լինենք երիտասարդ խեցգետնին և մյուսներին, բնավորության ի՞նչ կարևոր գիծ ուներ նա, որ մյուսները չունեին:

Նա շատ նպատակասլաց խեցգետին էր, ու չէր հուսահատվում:

6. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Պետք է նպատակ ունենաս ու քո վրա շատ աշխատես , որպեսզի հասնես երազանքիդ:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Խորհրդավոր պարտեզը

Մի օր Մարթան Մերիին ցատկապարան նվիրեց և, Մերին ամբողջ օրը ցատկեց: Ցատկելով հասավ մինչև բակ և տեսավ Շիկահավին: Շիկահավը Մերիին ցույց էր տվել խորհրդավոր պարտեզի բանալին ՝մնում էր իմանալ, թե որտեղ է դուռը: Այգեպան Բենը տեսավ նրան ցատկելուց ու զարմացավ ,ասես նա առաջին անգամ տեսած լիներ Մերիին:

Մարդիկ լավ է , որ տարբերվում են , չի կարելի ուրիշների մասին բամբասել:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական: Գարուն,շրթեր,,սրտեր,կրակ,փողոց, բոց, զնգոց
  • Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական Կանաչ գարուն, կարմիր շրթեր,բարի սրտեր, վառ կրակ,վտանգավոր փողոց, մեծ բոց, հնչեղ զնգոց
  • Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»Այս նախադասությունները նշանակում է, որ բոլորը գնացել են զբոսնելու և հիանալու գանան վարդերով,իսկ «սրտերը կրակ են ու բոց »դա նշանակում է, որ արդեն գարունը ջերմացրել է:
  • Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք: Ես զգում եմ, սեր և հանգստություն:Սա մի պատմություն է պատմում գարնան գեղեցկության մասին:
  • Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ: Ձմեռ որովհետև ձմռանը միշտ նվերներ ես ստանում ու հավես արձակուրդներ են լինում: