Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Բնագիտություն նոյեմբերի 11

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը:

Հարթավայրը ,դա մայրցամաքների, այն հատվածն է, որտեղ բացակայում են լեռները և ժայռերը։
2. Ի՞նչ է բլուր։

Բլուրը ,դա լեռան և սարի փոքր տեսակն է , որը նույնպես ունի ստորոտ ,լանջ և գագաթ։
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:

Լեռը բարձր է բլրից, բայց ունի նույնպես ստորոտ, լանջ և գագաթ։
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:

Բլուր ու լեռը ունեն ստորոտ,լանջ և գագաթ։
5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:

Լեռնահովիտները դրանք լեռների միջև հարթ տարածքներն են,որտեղ մարդիկ կառուցել են քաղաքներ և ճանապարհներ։
6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:

Հարթավայրերում մարդիկ զբաղվում են այգեգործությամբ և քաղաքաշինությամբ, իսկ լեռներում անասնապահությամբ , լեռնագնացությամբ։

Քանի, որ Երևանը հարթավայր է, այստեղ մարդիկ զբաղվում են տարբեր տեսակի արտադրությամբ,առևտրով և շինարարությամբ։

Posted in Մաթեմատիկա, Առաջադրանքներ

Մաթեմատիկա նոյեմբերի 11

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։2×7=14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 3×6=18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։4×8=32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։10×5=50    
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։    10×4=40
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից 4,6,8,10,12,14,16
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։3,6,9;
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։6,12,18,24,30,36,42,48
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։16,24,32.8
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։63,35,42,
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։,18,27,81.9
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։20,30,40,50,60.
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։ 36, 48, 60,72,84,96,108
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։26,39,52,.13
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։102,
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։18
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։1000
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:4000
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Համո Սահյան Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է։


Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

  • Հարցեր և առաջադրանքներ
  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»: Այս պատկեր ինձ թվում է, որ ես լսում եմ այս ծափահարությունները, և ասում են քամուն <<Քամի շնորհակալություն, որ աշնան թեթև շունչ ես պարգևում >>։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ։ Ինձ շատ է դուր գալիս ոսկեգույն աշնան տերևները, աշունը կարծես անվրձին նկարած կտավ է․․․
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը: Աշունը կարծես անտեսանելի նկարիչ լինի․․․Աշուն նկարչի սիրելի գույները դեղին,ոսկեգույն,կապույ և մի քիչ մոխրագույն են։Աշնան նկարած նկարը կեդնանաում է։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Բառակազմություն մայրենի

1. Տվյալ արմատներով կազմեք  ՊԱՐԶ ԱԾԱՆՑԱՎՈՐ բառեր:

 Գիր, տուն, երգ, գլուխ, միս:

Գրական,  տնային, երգիչ,  անգլուխ,  մսային

2.  Առանձնացրեք այն բառը կամ բառերը, որոնք Ա հոդակապ չունեն:

Մեծամիտ, դիմախաղ, մարդամոտ, գինեգործ, այգեպան, մորեղբայր, որդեկորույս:

Գինեգործ,   այգեպան, մորեղբայր,  որդեկուրույս

3. Սյունյակներով գրեք պարզ, բարդ, և բարդ ածանցավոր բառերը:

Երկգլխանի, մարդաբոյ, հոգեմաշ, անմարդաբնակ, կարիճ, շնագայլ, անմարդաբնակ, դասացուցակ, տետր, նրբատաշ, ստեղնաշար, դասագրքային, եկեղեցի:

ՊարզԲարդԲարդ ածանցավոր
կարիճՄարդաբոյերկգլխանի
տետրհոգեմաշանմարդաբնակ
եկեղեցիՇնագայլդասագրքային
 Դասացուցակ 
 Նրբատաշ 
 Ստեղնաշար 
   

4.Միացրու համապատասխան արմատները և նոր բարդ բառեր կազմիր:

Շուն Մռայլ Արդար Մայր Դաս Ծաղիկ ՋուրՄատյան Ձուկ Միտք Ամբար Քաղաք Զարդ Դեմք

Շնաձուկ

Մռայլադեմ

Արդարամիտ

Մայրաքաղաք

Դասամատյան

Ծաղկազարդ

ջրամբար

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մայրենի «Կեցցե՜ Լյոնեբերգացի Էմիլը»

Կարդացել եմ «Կեցցե՜ Լյոնեբերգացի Էմիլը» վիպակը։ Հետաքրքիր արկածներով Էմիլը նոր պատմությունների մեջ է ընկնում ։Ասյ չարաճճի տղան մի քանի անհավանական գործարքներ է կնքում աջուրդում, հազար երկու հայրուր խեցգետին բռնում,իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում։Վիպակի վերջում Էմիլը այնպիսի հերոսություն է անում հանուն իր սիրելի ըկերոջ, որ Լինան , ամբողջ Սմոլանդը և լիոնեբերգացիները փոխում են իրենց կարծիքները , բոլորը բղավում էին «Կեցցե՜ Լյոնեբերգացի Էմիլը »։

Continue reading “Մայրենի «Կեցցե՜ Լյոնեբերգացի Էմիլը»”
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Երաժշտությունը իմ կյանքում հոկտեմբերի 30

Ինձ համար երաժշտությունը կյանքս է: Ես սովորում եմ երգեր հայերեն և անգլերեն «Արևիկ»-ում :Ես լսում եմ նաև Արիանա Գրանդեի և Սթիվի Ուանդերին:Այս երգը հնչում է «SING» մուլտֆիլմում: Եթե երաժշտություն չլիներ մենք էմոցիա չէինք ունենա :Իմ տանը միշտ լսվում է երաժշտություն՝ հատկապես ջազային:

Իմ սիրած երաժիշտներից Բոբ Մաքֆերին է: Նա կարծես մարդ -նվագախումբ լինի:Ես դեռ շատ փոքր հասակից լսել եմ նրան:Իսկ նշված տեսահոլովակը դիտելուց ու երգը լսելուց հուզվում եմ, տիեզերքի, ժամանակի ու մարդու մասին է:

Այս հաղորդում դիտելուց ես իմացա, որ Կոմիտասի իսկական անունը Սողոմոն է, նա հոգևորական էր,սովորել է Գևորգյան ճեմարանում: Դրա համար նրան անվանել են Կոմիտաս Վարդապետ: Շատ դժվար կյանք է ունեցել:Եթե Կոմիտասը չլիներ ,հայկական երաժշտությունը շատ աղքատ կլիներ:Ես Կոմիտասին ավելի շատ սիրեցի:

Posted in Հայրենագիտություն, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Վահագնի մասին Հոկտեմբերի 30

Վահագնը հեթանոս հայերի կողմից ամենա սիրված Աստվածն էր:Նա քաջության, կրակի և արևի Աստվածն էր: Նրան անվանում էին նաև Վիշապաքաղ, քանի որ ըստ ավանդույթի նա պայքարել է խավարի վիշապների դեմ:Նա ուներ հրեղեն մորուք և մազեր որից մարդիկ կրակ էին վերձնում և տանում իրենց օջախները:Խորենացու շնորհիվ պահպանվել է «Վահագնի ծնունդը» ձոնը:

Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում:Վիշապաքաղ Վահագնի արձանի հեղինակը կրկին արդեն մեզ հայտնի Կառլեն Նուրիջանյանն է:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ »

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

կարդալ ավելին