Category: Առցանց ուսուցում
Երաժշտությունը իմ կյանքում հոկտեմբերի 30
Ինձ համար երաժշտությունը կյանքս է: Ես սովորում եմ երգեր հայերեն և անգլերեն «Արևիկ»-ում :Ես լսում եմ նաև Արիանա Գրանդեի և Սթիվի Ուանդերին:Այս երգը հնչում է «SING» մուլտֆիլմում: Եթե երաժշտություն չլիներ մենք էմոցիա չէինք ունենա :Իմ տանը միշտ լսվում է երաժշտություն՝ հատկապես ջազային:
Իմ սիրած երաժիշտներից Բոբ Մաքֆերին է: Նա կարծես մարդ -նվագախումբ լինի:Ես դեռ շատ փոքր հասակից լսել եմ նրան:Իսկ նշված տեսահոլովակը դիտելուց ու երգը լսելուց հուզվում եմ, տիեզերքի, ժամանակի ու մարդու մասին է:
Այս հաղորդում դիտելուց ես իմացա, որ Կոմիտասի իսկական անունը Սողոմոն է, նա հոգևորական էր,սովորել է Գևորգյան ճեմարանում: Դրա համար նրան անվանել են Կոմիտաս Վարդապետ: Շատ դժվար կյանք է ունեցել:Եթե Կոմիտասը չլիներ ,հայկական երաժշտությունը շատ աղքատ կլիներ:Ես Կոմիտասին ավելի շատ սիրեցի:
«Անմահության լեռները» հոկտեմբերի 30
Չինական ժողովրդական հեքիաթ
Այս պատմությունը շատ-շատ տխուր պատմություն է….
Դա վաղուց, շատ վաղուց է եղել: Ներքին Մոնղոլիայի դաշտերով մի գետ էր հոսում՝ լայն, ջրառատ ու ջինջ:Գետի արևմտյան ափում մի գեղեցիկ աղջիկ էր ապրում՝իր մոր հետ, իսկ արևելյան ափում ապրում էր մի հարուստ իշխան՝ իր սեփական ծառաներով և մերձավորներով :Իշխանի մոտ կար մի պատանի հովիվ նրան պարզապես անվանում էին հովիվ :Նա անուն չուներ որովհետև նրա ծնողները մահացել էին:Երբ նա վերադառնում էր տուն նկատեց մի գեղցիկ աղջիկ ,նա աղջկան ուշադրություն չէր դարձնում: Ահա և նրանք սիրահարվեցին: Չինական այս հեքիաթը գեղեցիկ սիրո ուժի մասին է:Իշխանը պատժեց նրանց և նարնք դարձան ժայռեր և միացան իրար: Չար իշխանը դառնոմ է սև կրիա ու կորչում անհետ,իսկ լեռները միշտ կանգուն են…
Վահագնի մասին Հոկտեմբերի 30
Վահագնը հեթանոս հայերի կողմից ամենա սիրված Աստվածն էր:Նա քաջության, կրակի և արևի Աստվածն էր: Նրան անվանում էին նաև Վիշապաքաղ, քանի որ ըստ ավանդույթի նա պայքարել է խավարի վիշապների դեմ:Նա ուներ հրեղեն մորուք և մազեր որից մարդիկ կրակ էին վերձնում և տանում իրենց օջախները:Խորենացու շնորհիվ պահպանվել է «Վահագնի ծնունդը» ձոնը:
Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում:Վիշապաքաղ Վահագնի արձանի հեղինակը կրկին արդեն մեզ հայտնի Կառլեն Նուրիջանյանն է:
Котята Ани
У девочки Ани есть кошка. Она очень любит рыбу. У кошки есть котята, они любят молоко. Аня часто играет с котятами она делает бантик и тянет на ниточке.А маленькие котята думали, что это мышка.
Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ »
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
English homework 28


27 հոկտեմբերի Մաթեմատիկա
Բառակազմություն Մայրենի հոկտեմբերի 27
1. Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ=դաս+ա+ցույց-ակ, մարդակեր=մարդ +ա +կեր լուսամուտ =լույս+ա+մուտ խոշորացույց=խոշոր +ա+ցույց ցուցամատ=ցույց+ա+մատ
2. . Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով:
Վատամարդ, վատաբանել, վատություն, վարդակակաչ, Վարդուհի, , քաջվարդ, Վարդենիկ, մայրություն, մայրական,մայրաքաղաք,մայրամուտ, հնեաբան , հնագույն, հնոտ, հնագիտական, գրագրություն, գրող,բնագիր, գրագետ,
3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի
Ա խմբին միացնելով Բ խմբի բառերը ստացա հացեղեն, Հայաստան, հայուհի, հնդկուհի, Հնդկաստան, հոտային, անհոտ, դժգոհ,գարնանային,գարնան, բառեր:
կարդալ ավելինՄաթեմատիկա 23 հոկտեմբերի
1.Եթե հայերենի այբուբենը հակառակ հերթականությամբ (ֆ-ից ա) գրենք, ո՞ր տառը կլինի 11-րդը:
39 — 10 = 29, ուրեմն ա տառից հաշված 29-րդ տառը կլին Ս-ն։
Պատ․՝ Ս
2․ Սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի է. շաբաթվա ի՞նչ օր կլինի ամսվա 28-րդ օրը:
Քանի որ սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի, ուրեմն հաջորդ հինգաշթին կլինի
10 + 7 = 17-ը(hինգշաբթի), իսկ դրան հաջորդող հինգաշթին կլինի՝
17 + 7 = 24 -ը(hինգշաբթի), ուրեմն 25-ը կլինի ուրբաթ, 26-ը՝ շաբաթ, 27-ը՝ կիրակի, իսկ 28-ը՝ երկուշաբթի։
Պատ․՝ երկուշաբթի։
3. Գտեք 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է:
Դա 80 է, քանի որ 80>50, 8+0=8 և 80 թվի գրառումը վերջանում է 0-ով, ուստի բաժանվում է 5-ի (80։5=16) Պատ․՝ 80
4. Քառակուսու պարագիծը 24 սմ է: Գտեք այդ քառակուսու մակերեսը:
24 : 4 = 6 սմ(քառակուսու կողմը)
քառակուսու մակերեսը՝
6 x 6 = 36 սմ քառ․
Պատ․՝ 36 սմ քառ․
5. Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի: Յուրաքանչյուր սղոցումը տևում է 4 րոպե: Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը:
9 x 4 = 36 ր
Պատ․՝ 36 ր
6․ «1+2+3+4+5+6+7+8+9» արտահայտության մեջ գումարման նշաններից մեկը փոխարինիր բազմապատկման նշանով այնպես, որ արտահայտության արժեքը ստացվի 100:Ձեր պատասխանը
Պատ․՝ 1+2+3+4+5+6+7+8×9=100
7․ Մի երկրում կան միայն 7, 8 և 9 թվանշանները: Քանի՞ եռանիշ թիվ կա այդ երկրում:
Լուծում՝
Այդ երկում 7 թվանշանով սկսվող եռանիշ թվերի քանակը 9 է՝ 777, 778, 779, 787, 789, 788, 799, 797, 798, 999,989,987,979,987,978,
Նույն ձևով 8 թվանշանով սկսվող եռանիշ թվերի քանակը ևս 9 է 898,889,888,887,878,877,897,899 ,879 ինչպես նաև 9 թվանշանով սկսվող եռանիշ թվերի քանակը ևս 9 է 999,989,987,979,978,988,977,998,997 Ուրեմն այդ երկրում կան
3 x 9 = 27
Պատ․՝ 27 հատ եռանիշ թիվ։



