Category: Առցանց ուսուցում
Մեր տոհմածառը
Իմ կարդացած գրքերը
Лето
Несмотря на ограничения, я старался провести летние каникулы весело и интересно. Я повел свое лето в селе Варденик у дедушки и бабушки.У них там большой дом с садом и огородом а так же двор где живет мои кот .С ним очень весело играть.Но самым интересным был мой поход с сестрами. Мы пошли к храму Ишханаванк.Потом спустились по крутому склону к реке и там сделали пикник.Кроме деревенских забав я смог прочитать много книг а так же посетить выставку мастеров как Дали и Пикассо. Вообщем мое лето прошло весело и интересно.
Վ․ Սարոյան Առաջին օրը դպրոցում
Ստեղծագործ մաթեմատիկներ
Դասարանին ամեն օր տրվում է 1լ ալկոգել, որքա՞ն ալկոգել կավելանա օրվա վերջում ։Եթե 2 դասամիջոցը մեկ օգտագործվում է 2 շիշ ալկոգել, հայտնի է, որ 1 շիշը 160 մլ է։ Օրվա ընթացքում դասարանը ունենում է 6 դասամիջոց։
Լուծում
1) 6:2 =3
2) 3 x 2×160=960
3)1000-960=40մլ
Պատ․40մլ
Մարկն ու Աշխենը գնացին Իշխանավանք ճամփորդության։ Նրանք տնից դուրս եկան ժամը 11:00, տեղ հասան 12:25: Ճանապարհին նրանց միացավ Աննան, ում սպասեցին 7րոպե։ Ճանապարհին երեխաներ գնումներ կատարեցին 13 րոպե և հանգստացան 15րոպե։ Որքա՞ն ժամնակում երեխաները կհասնեին Իշխանավանք առանց կանգառների։
Լուծում
7+13+15=35
12:25-11:00=1ժ 25ր
85-35=50ր
Պատ․50ր
Վ. Սարոյան. Առաջին օրը դպրոցում
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:
— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:
— Իսկ ես քեզ սիրում
եմ,- պատասխանում էր տնտեսուհին:
— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:
Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:
— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:
— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:
— Իսկ դու գնացե՞լ ես:
— Չէ:
— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:
— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:
Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:
— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:
— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:
— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:
Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:
— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:
— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:
— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:
Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:
Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:
— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:
— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:
— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:
— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:
— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:
— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:
— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:
— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:
— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:
Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:
Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:
Առաջադրանքներ՝
- Ո՞վ էր Ջիմը, մի քանի տողով պատմեք նրա մասին:
Ջիմը փոքրիկ տղա էր։ Բժիշկ Լուի Դևիի միակ որդին։ Ջիմի մայրը մահացել էր։ Նա սիրում էր Էմիին, իրենց տան տնտեսուհուն։Ջիմը հաճախում էր առաջին դասարան։ - Տեքստից գտեք Ջիմի հայրիկին նկարոգրող հատվածը:
Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: - Ինչո՞ւ էր Էմին անհանգստանում Ջիմին դպրոց տանելիս:
Էմին մտածում էր, որ Ջիմի համար սարսափելի կլինի դպրոց գնալը։Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը: - Տեքստից դուրս գրեք 10 բառ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին են մարդիկ կամ առարկաները: անճոռնի, տոնական, հպարտ,տհաճ, քաղաքային, փոքրիկ, օտարոտի, անդրանիկ, ցերեկային,փառամոլ,
Jazz-դաս «Ազատության գույներ»
Վարդենիս գետ
Վարդենիս գետը սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայից, գտնվում է Գեղարքունիքի մարզում ՝Սևանա լճի ավազանում: Երկարությունը 28կմ է: Վարդենիկ գյուղից հյուսիս թափվում է Սևանա լիճը: Վարարում է գարնանը , ջրերը օգտագործվում են ոռոգման նպատակով: Գետի ափին կա գեղեցիկ ձոր, ձորի վերևում գտնվում է Իշխանանց վանքը: Վարդենիկը իմ գյուղն է, շատ եմ սիրում ամռանը գնալ գյուղ և հանգստանալ:


















