Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անվտանգությունը հրդեհի ժամանակ

Կարդալով այս հոդվածը՝ դու ձեռք կբերես անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես հրդեհները կանխելու, այնպես էլ հրդեհ առաջանալու դեպքում իրավիճակը գնահատելու և ճիշտ գործելու համար:

Ինչպես գիտենք, այրման համար նույն տեղում և նույն պահին պետք է լինեն՝

  •  այրվող նյութ
  •  օդ (թթվածին)
  •  կայծ կամ կրակ

Այս երեքից որևէ մեկի բացակայությունն անհնար է դարձնում այրումը կամ էլ բերում է արդեն այրվող նյութի (կրակի մարմանը):

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Կենդանիների բազմազանությունը

Մանրամասն այստեղ՝Կենդանիների բազմազանություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

    Կենդանիները տարբերվում են՝ գույնով,մեծությամբ,տեսակով և այն
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

    Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:
  3. Ի՞նչ է ֆաունան:
    Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:
  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
    Այո գիտեմ դրանք ընտանի կենդանիներն են:
Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Երկրաբանական թանգարան

Այսօր գնացինք Երկրաբանական թանգարան։Այնտեղ տեսանք տարբեր տեսակի ապարներ, շատ հետարքրքիր էր , նաև իմացանք թունավոր ապարների մասին։Ես արդեն մի քանի անգամ եղել էի Երկրաբանական թանգարանում, բայց այն ժամանակ չգիտեի ինչ է ապարը, իսկ հիմա քանիոր ուսումնասիրում եմ ՝ ավելի հավես էր։Իսկ դուք գտեի՞ք,որ ամեն հորոսկոպի նշան ունի իր ապարը։ Ոսկին հայտնի է որպես ազնիվ ապար, այդպես են անվանում որովհետև միակ ապարն է, որը չի փոխում իր գույնը։ Շատ լավ օր անցկացրեցի իմ ընկերների հետ։



Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Լճեր և ջրամբարներ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով` առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի` երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում` հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից` ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ` Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
    Լիճը  ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:Ըստ ծագման`լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
    Այն լիճը որից գետ է սկիզբ առնում, դա կոչվում է հասուն լիճ։
    Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում
    Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Գետերը

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

  1. #
Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Ճամբարային Տասնմեկերորդ օր

Մենք այսօր գնացինք 《Mind Center》, որտեղ սարքեցինք լեգոներից ռոբոտներ։Շատ հավես օր անցկացրեցինք։Հանդիպման սկսզբում մենք ծանոթացանք դինոզավրերի ժամանակաշրջանին ։Ես լեգոներից սարքեցի ավտոմեքենա,փորձեցինք նաև ծրագրավորել դինոզավր ռոբոտին։

Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Իմ գրադարանը

Ճամբարային յոթերորդ օր

Այսօր մենք շատ բան իմացանք ապարների մասին, որովհետև այսօր մեզ հյուր են եկել ուրիշ դպրոցի սովորողներ և նրանց հետ նաև նրանց ուսուսչուհին։Նրանց ուսուսչուհին մեզ պատմեց ապարների մասին, իմացանք ապարների մասին, կարծիքներ ,արձագանքեցին , նոր ուսումնական ծրագիր ներբեռնեցինք անունը<<rock Identifier stone ID>>։Վերջում ունեցանք Կինո – ֆոտո՝ ազատ թեմայով լուսանկարում էինք։

Օբսիդեանի մասին այստեղ ՝

Օբսեդիանի մասին

Posted in Ճամփորդություններ, Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Իններորդ օր

Մենք առաջին անգամ այցելեցիք քիմիայի լաբարատորիա։Բնագիտական փորձեր կատարեցինք , զարմանալի աշխարհ էր։Այդ աշխարհում կար շատ գեղեցիկ, վտանգավոր,հետաքրքիր բնագիտական փորձերը շատ սիրուն լուսանկարներ նկարեցի։

Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Օբսիդիանի մասին

Վանակատ (օբսիդիան, հրաբխային ապակի), միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար՝ սովորաբար մուգ երանգներով (սև, կարմրասև, դարչնագույն, ծխագույն, գորշ) և խեցային ջարդվածքով։ Կարծրությունը 5 է, խտությունը՝ 2500-2600 կգ/մ³։ Հեշտ հղկվող Է, բյուրեղային համակարգը՝ իզոտրոպային։

Posted in Հաշվետվություն, Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բնագիտության Հաշվետվություն

Երկրակեղևի կառուցվածք

Լուսնի փուլեր

Երկրի պտույտն իր առացքի և Արեգակի շուրջ

Ագուա «Ջրային հրաբուխ»

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ԱՐԵԳԱԿ, ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ, ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Բնագիտական փորձ

Կտրոնով բազմացում

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ