Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք
զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Category: ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը
1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:
Մարդը վերափոխում է բնությունը, որովհետև մարդիկ շատանում են, և նրանց հարկավոր է սննունդ, իսկ սննունդը տալիս է բնությունը, մարդու պահանջները շատանում են և նա չարաշահում է բնության հարստություները։
2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:
Օրինակ՝ փայտ,մետաղ,հող,աղեր,քար,ջուր,նավթ,
3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:
փայտ-փայտագործ,թուղթ-թղթագործ,գործվածք-կտորագործ ,տեխնիկական -տեխնիկագործ իրեր,մետաղյա իրեր-մետաղագործ,
4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:
Մենք ստանում ենք սննունդ բնությունից , իսկ եթե չխնամես բնաության մասին էլ սննունդ չես ստանա ոչ էլ մաքուր օդ։
Կտրոնով բազմացում
Բնագիտական փորձ
Բնական կողմնացույց
ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ԱՐԵԳԱԿ, ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ, ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ
Արեգակը միայնակ աստղ չէ։Արեգակն իր ձգողական ուժի շնորհիվ իր մոտ է բերում տարբեր տեսակ արբանյակներ, մոլորակները և ալյն։ Արեգակը Երկրից մոտ միլիոն անգամ մեծ է։Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը մոտավորապես 60000C։ Երկիր մոլորակը Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է ։Երկիրը Արեգակի շուրջը պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Նաև Արեգակը ամենամեծ աստղը չէ՜ նրանից ավելի մեծ աստղ կա և նրա անունը sirius է, դա ամենամեծ աստղն է, մոտավորապես երկու անգամ մեծ է Արեգակից ։Արեգակնային համակարգում կա 9 մոլորակ։
Ավելի մանրամասն այստեղ՝ ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ԱՐԵԳԱԿ, ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ, ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ
Ագուա «Ջրային հրաբուխ»
Ագուա (իսպ.՝ Agua), հրաբուխ Կենտրոնական Ամերիկայում, Սակատեպելես երկրամասում, Գվատեմալայում։
Ագուան ստրատոհրաբուխ է, որի երկարությունը 3761 մետր է։ Տեղակայված է Անտիգուա-Գուատեմալա քաղաքից ոչ շատ հեռու, Ֆուեգո և Ակատենանգո հրաբուխների դիմաց։ Գտնվում է Ամատիտլան ծովից ավելի արևմուտք։ Հրաբուխի կառուցվածքը համաչափ է։ Ագուայի լանջերը անտառապատ են։ Բաղկացած է անդեզիտներից և բազալտից։ Հրաբուխը պատված է խառնարաններով։ Հրաբխի հյուսիս-արևելքում տեղակայված է 280 մետրանոց խառնարան, 6 խառնարան՝ հյուսիս-արևմուտքում և 2 խառնարան՝ հրաբխի հարավային լանջին։ Պաշտոնապես գրանցված ժայթքումներ չկան, բայց ի շնորհիվ տեֆրաների հետազոտության, պարզ է դարձել որ վերջին ժայթքումը տեղի է ունեցել ժամանակակից շրջանում։
Հրաբուխն ունի նաև այլ անվանում՝ «Ջրային հրաբուխ»։ Այդ անվանումը կապված է առաջացած ավերիչ սելավի հետ, որը բաղկացած էր ջրից և հրաբխային ապարներից, տեղի է ունեցել 1541 թվականի սեպտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ սելավը ոչնչացրեց Գվատեմալայի առաջին մայրաքաղաքը՝ Սյուդադ-Վյեխուն, մահացավ 600 մարդ։ Արդյունքում մայրաքաղաք դարձավ Անտիգուան։
Այդ իրադարձությունների վկան այսպես է նկարագրում կատարվածը․
Երկրակեղևի կառուցվածք


Երկրակեղև, Երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթն է։
Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, օվկիանոսային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում՝ 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոհորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը՝ 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։ Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է քարոլորտը՝ Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։
Երկրի պտույտն իր առացքի և Արեգակի շուրջ
Մանրամասն կգտնեք այստեղ՝Երկրի պտուտն իր առանցքի և Արեգակի շուրջ

Հարցեր և առաջադրանքներ՝
1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։
Օրական են համարում երբ երկիրն պտտվում է իր առանցքի շուրջ, իսկ տարեկանը համարում են երբ երկիրն Արեգակի շուրն է պտույտ տալիս
Լուսնի փուլեր
Մանրամասն այստեղ՝ Լուսնի փուլեր
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում:
Ճիշտ նույնքան ժամանակ է հարկավոր որպեսզի լուսինը մեկ անգամ պտտվի իր առանցքի շուրջ։Դրա պաճառով էլ լուսինը միշտ մեզ երևում է մի կողմից։ - Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
Լուսնի փուլերը առաջանում են լուսնի տեղից եթե Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, լուսավորվում է նրա մի կեսը որը մեզ տեսանելի չէ դրա հետևանքով լուսինը իր ձևերը փոխում է ։ - Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
Լուսնի մակերևույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: - Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
Լուսնի վրա կյանք չկա, որովհետև այնտեղ չկա օդ և ջուր - Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին: - Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:Հիմա լուսնի եղջույրը կաճի
Երիցուկ
Ամեն քայլափոխի մենք կարող ենք հանդիպել երիցուկի,
ԲԱՅՑ ԽԴՐՈՒՄ ԵՄ Չ՝ՊՈԿԵԼ!
Երիցուկը օգտագործում են դեղագործության մեջ ,խոհանոցում,ծաղկե կոմպոզիցիայում,և շատ տեղերում ։Ես սիրում եմ երիցուկ ՝գեղեցիկ է և օգտակար ։
Ես Վիքիպեդիայից ընտրեցի Երիցուկը։
Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։ Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի։ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև։ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է։
Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։
Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ինչպես նաև՝ ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր՝ լինոլեային, պալմիտինային, օլեինային։
Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր՝ 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)`
- K – 41,80, Ca – 8,30; Mn – 3,10; Fe – 0,30
- միկրոէլեմենտներ` Mg – 0,29, Cu – 0,78, Zn – 0,80, Co – 0,16; Cr – 0,09 և այլն
- Չի հայտնաբերված՝ Mo, Cd, Li, Au, Ag, Br.
- Խտացված ձևով կան՝ Zn, Cu, Se։
