Category: ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Չափում․ Չափման միավորներ
Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:
Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։
Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:
Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգվածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կարելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայլերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկարությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:
Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միավորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջերմաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:
Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումեր, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:
Բնագիտություն
- Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: ոսկի,պղինձ, փայտ,երկաթ,արծաթ,ալյումին,ապակի
- Առանձնացնել մարմինները՝ սեղան,մատանի, պատուհան,գրիչ,պայուսակ,աթոռ,բաժակ, նյութերը ՝ ոսկի,փայտ, պղինձ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
- Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային Պինդ՝ ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի, Հեղուկ՝ ջուր, նավթ Գազային՝ գոլորշի ,թթվածին
Ջուր
Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։
Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չի հանդիպում։ Այն ստանում են սովորական թորումով։ Ջրի մաքրման այս եղանակը հիմնված է բնականին նմանվող այն գործընթացի վրա, որի դեպքում հեղուկ ջուրն անցնում է գազային վիճակի, ապա կոնդենսանում՝ կրկին անցնելով հեղուկ վիճակի։
Դեղատներում ու դեղագործարաններում դեղեր պատրաստելիս կամ նոսրացնելիս օգտագործում են կրկնակի թորած ջուր։ Թորած ջուրը խորհուրդ չի տրվում խմել. այդպիսի ջրի մեծ քանակությունը վնասում է մարդու օրգանիզմը, որը սովոր է աղեր պարունակող ջուր օգտագործելուն։ Էլեկտրոլիտներն անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար։



լուսանկարները՝ Մարկ Վարդանյանի
Բնագիտություն
Սամիթ
Սամիթ, բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի, սամիթ բուրավետ (լատ.՝ Anethum graveolens), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ[1]: Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։
Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով
Վայրի պայմաններում աճող մշակովի բույս է, որը որպես մոլախոտ հանդիպում է նաև ցանքսերում և ճանապարհների եզրերին։
Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Բազմաճառագայթ հովանոցներում դասավորված ծաղիկները դեղին են, մանր ձվաձև կամ էլիպսաձև պտուղները՝ կողավոր երկսերմիկներ[2]։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։


Բնագիտություն նոյեմբերի 11
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը:
Հարթավայրը ,դա մայրցամաքների, այն հատվածն է, որտեղ բացակայում են լեռները և ժայռերը։
2. Ի՞նչ է բլուր։
Բլուրը ,դա լեռան և սարի փոքր տեսակն է , որը նույնպես ունի ստորոտ ,լանջ և գագաթ։
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
Լեռը բարձր է բլրից, բայց ունի նույնպես ստորոտ, լանջ և գագաթ։
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
Բլուր ու լեռը ունեն ստորոտ,լանջ և գագաթ։
5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:
Լեռնահովիտները դրանք լեռների միջև հարթ տարածքներն են,որտեղ մարդիկ կառուցել են քաղաքներ և ճանապարհներ։
6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:
Հարթավայրերում մարդիկ զբաղվում են այգեգործությամբ և քաղաքաշինությամբ, իսկ լեռներում անասնապահությամբ , լեռնագնացությամբ։
Քանի, որ Երևանը հարթավայր է, այստեղ մարդիկ զբաղվում են տարբեր տեսակի արտադրությամբ,առևտրով և շինարարությամբ։
Բնագիտություն
աջադրանք՝
- Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: կավ,մետաղ, ապակի,թուղթ,պլաստմասս։
- Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ: Ոսկի նյութ, փայտ նյութ,պղինձ նյութ, երկաթ նյութ,պատուհան մարմին, աթոռ մարմին, սեղան մարմին, մատիտ մարմին, գրիչ մարմին, պայուսակ մարմին,բաժակ
- Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային
ալյումին, երկաթ,նյութ ոսկի,գազային գոլորշի,հեղուկ ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի
հեղուկ պինդ գազային
ջուր ալյումին գոլորշի
նավթ ոսկի թթվածին
փայտ
երկաթ
արծաթ
ապակի