Posted in Գրականություն 7

Գրականություն։Մուշեղ Գալշոյան, Սպասում․․

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  2.  Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
    Վնգստալ-Խղճալի ձայնով կաղկանձել (ցավից, քաղցից ևն):
    գոցել-Փակել:
    ապրուստ-Ապրելու միջոցների ու հնարավորությունների ամբողջությունը:
    ճկուն- Դյուրաշարժ, ճարպիկ: Ճկուն մարզիկ:
  3.  Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
    Ցուրտը վնգստում էր-շատ ցուրտ կամ սառնամանիք
    աչքերում շողացող մի բան կա-հույս
  4. Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
  5. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
    Կոմիտասը շատ ազնիվ է, բարի, համբերատար,հոգատար և մեծահոգի
  6. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
    Իմ կարծիքով դա սովորեցնում է մեզ և բացատրում , որ մենք էլ կարող ենք այդպիսի իրավիճակում լինել ինչպես դիմացինդ և չպետք է անտեսել դիմացինիդ տանջանքները և իրավիճակը։
  7. Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
  8. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
    Ես շատ շոյված կլինեի և այդ մարդուն շատ երախտապարտ կլինեմ։
Posted in Գրականություն 7

Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:

Անհայտ կորցրածը

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:

Ապրուսի բախտը
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

Ուշացողը․․․

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»:  Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:

Posted in Գրականություն 7, Uncategorized

Առաջինն օրը դպրոցում

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ի՞նչ ես հիշում քո դպրոցական առաջին օրվա մասին․պատմի՛ր։
Առաջին օրը դպրոցում , շատ ուրախ և գույներով լի էր, մեզ ներկայացրեցին մեր նոր ուսուսչուհուն, շատ մարդիկ կայն, և երեխաներ, որոնց հետ ես հիմա ընկերությունս շարունակում եմ։որին ես մինչ օրս սիրում եմ և սիրելու եմ ։Շատ հավես անցավ իմ առաջին օրը դպրոցում

2․Ինչու՞ տղան չէր ուզում դպրոց գնալ։ Իսկ դու ուզո՞ւմ ես դպրոց գնալ, սիրո»ւմ ես քո դպրոցը։

Տղան չէր ուզում դպրոց գնալ որովհետև, նա վախենում էր դպրոցից․ Նա վախենում էր , ոչ թե դպրոցից այլ, նա վախում էր,որ դպրոցը չի դուր գա իրեն ։

3․Ինչպիսի՞ զգացողություններով վերադարձավ տղան դպրոցից։
Տղան շատ ուրախ էր, և մի քիչ էլ տխուր, նա ասում էր, որ նրան ամենաշատը դուր է եկել ծամոնով խաղը և նրա նոր ընկերը :

4․ Փորձի՛ր մեկնաբանել պատմվածքի ավարտը։
Պատմվածքը ավարտվեց շատ հուզիչ տեսարանով․․․

Լեզվական առաջադրանքներ

1․Պատմվածքից դուրս գրիր ուղղագրական բարդություն ներկայացնող 10 բառ և նշիր՝ որ հնչյունների ուղղագրությանն են վերաբերում։

2․ Պատմվածքից դուրս գրիր հնգական բառ՝ ձայնավորով սկսվող և ձայնավորով ավարտվող,ձայնավորով սկսվող և բաղաձայնով ավարտվող,բաղաձայնով սկսվող և ձայնավորով ավարտվող։

Posted in Գրականություն 7

Վահան Թոթովենց:Մայրս..

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:
անառակությունների -Անառակ արարք՝ վարքագիծ:
խարտյաշ -Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:
2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:
Հեղինակը մորը ներկայացնում է,որպես երջանկություն, նրա մայրը ամեն ինչ անում էր ինքնուրույն և դրա պատճառով հեղինակը մեղքի զգացում ունի։
3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:

Մայրիկս ինձ համար կյանքի սկիզբ է , կյանքի վառ հիշողություններ, ընկեր և շատ լավ մայրիկ … Իմ մայրիկը շատ հոգատար է և մի քիչ էլ խիստ , նա ինձ և ես նրան շատ եմ սիրում, մայրիկս միշտ իմ կողքին է, նաև շատ ուշադիր է և խելացի … Սիրում եմ նրան

Posted in Առաջադրանքներ, Գրականություն 7

Գրականություն 7

Վիլիյամ Սարոյան

Հարցեր և առաջադրանքներ:
Կարդալ և համառոտ՝ տասը նախադասությամբ փոխադրել պատմվածքը:
Պատմվածքը մի երեխայի մասին էր, ով հիացել էր ցանկապատից այն կողմի տանձենիի ճյուղերով… այս պատմվածքում նա ներկայացնում է իր իրողությունը:Նա հինգ տանձ էր քաղել՝ մեկը կերել մյուս չորսը տարել դասարան որ ցույց տա, բայց նրան դասարանում անվանեցին գող և պատժեցին…բոլորը պնդում էին , որ նա գող է:Այս պատմվածքը գրի է առել իր տնօրենին ներկայացնելու ,որ դա բնավ գողություն չէր, նա պարզապես հիացել է բնության բերքերով և ոչ թե ուզել,որ գողություն գործի…Ես տղային չեմ մեղադրում, որովհետև նա պարզապես նկատում էր բնության գեղեցկությունը և ինչու չէ նաև համը:Շատ հետարքրքիր էր և շատ ուսուցանող
Ի՞նչ զգացիր պատմվածքն ընթերցելուց հետո. մեկ-երկու նախադասությամբ գրիր զգացողություններիդ մասին:
Ես զգացի, և հասկացա , որ մարդիկ հավատում էն հենց առաջին լուր ասողին, և դա շատ վատ է որովհետև առանց իմանալու ճշմարտությունը մարդիկ կարող են պատժել ,այն մարդուն ով իրականում մեղք չունի… նաև մարդ պետք է դիմակայուն լինել ստերին և ավելի լավ կլինի եթե լուրը լսեք մի քանի անգամ, բայց՝ տարբեր մարդկանցից:      
       
 Քո կարծիքով, տղան արժանի՞ էր նման պատժի. հիմնավորի՛ր կարծիքդ:
իմ  կարծիքով տղան արժանի չէր պատժի, որովհետև հինգ տանձի համար…պատժել դա խենթությունն է…


Ի՞նչ ես կարծում, հեղինակն ինչո՞ւ է տարիներ անց խոսել այդ դեպքի մասին:
Լեզվական առաջադրանք:

Բառարանի օգնությամբ գտիր 
մոգոնել-հորինել –Ամերկյան գիտնականը հորինել էր նոր հրթիռ:խստամբեր-
ԽստակյացՈւսուսչուհին խստակյաց զգուշացրեց աշակերտներին , որ չխոսեն
խորշել
Զզվել,գարշել-Ավստրիայում մի մեծ ու գարշելի գորտ կա անունը ՝ Ջերանհետելչունի
մտորել
մտածել- Ծերունին նստած մտորում էր ապագայի մասին:ձաղկելՀարվածելպատսպարելՊաշտպանել – Առյուծը պաշտպանում էր մի փոքրիկ գառնուկին:փափագելցանկանալ– Երեխաները ցանկացել էին, որ իրենց մեծ պաղպաղակ գնեին:հորջորջելԱնվանել – Մարիան անվանել էր իր փոքրիկ շնիկին ՝Լինդի :շլմորելՇփոթվել-Շփոթված երեխան չէր կարողանում տարբերել երկվորյակ քույրերին:մոլեգին,խելահեղ– Խելահեղ գիտնականը մողեսի և օձի գեները խառնել է և ստացել մի նոր կենդանու:քինախնդրություն բառերի հոմանիշները և դրանցով կազմել մեկական նախադասություն: