Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

Հայրիկ ,դու խենթ ես PAPA YOU`RE CRAZY

Ես շատ սիրեցի Ուիլյամ Սարոյանի Հայրիկ, դու խենթ ես վիպակը։ Գիրքը, Ծովը, Լուսինը, Պղինձը, Հեծանիվը, Սուրը, Խաղալիքը, Արևը, Աշխարհը, Ձուն, Բանալին,այս հատվածներում երևում է թե ինչ լավ ,ջերմ ու բարի հարաբերություններ ունեն փոքրիկ Ուիլյամը ու նրա հայրիկը։ Արկածային ճամփորդությունը շարնակվում է։

շարունակելի․․․

Խորհուրդ կտամ ընկերներիս կարդալ

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն

ՋԱԶ

Ջազ (անգլերեն՝ Jazz), 19-րդ դարի վերջում – 20-րդ դարի սկզբում աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի ձև։ Ջազ երաժշտության բնորոշ գծերից էին իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան և ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։

Պատառ՝ վիքիպեդիայից

Իմ ընտանիքում ամենասիրված ոճերից մեկը ջազն է, որը լսվում է ամեն օր։ Հայրիկս ջազ երաժիշտ է։Հաճելի է ջազի տակ գիրք կարդալ։ Ես այսօր ավելի խորացա ջազի մեջ,ընթերցելով ջազի պատմության մասին։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն

Խորհրդավոր պարտեզը

Պարտեզի բանալին

Այս դեպքից երկու օր անց Մերին առավոտյան՝ աչքերը բանալու պես, նստեց տեղում ու Մարթային ասաց. -Նայի՜ր մացառուտնին, Նայի՜ր մացառուտնին: Տեղափարափ անձրևը դադարել էր,քամին գորշ մշուշն ու ամպերը մի գւշերվա քշել ցրել էր:Հիմա քամին սկսվել էր ու մացառուտի վրա բարձր, պայծառ կապույտ երկինք կամար էր կապել:Մերին երբևէ չեր տեսել , որ երկինքն այդքան կապույտ լիներ:Հնդկաստանում այն տաք ու այրող էր, այստեղ այն զով էր ու մուգ կապույտ և գեղեցիկ, անհատակ լճի պես փայլում էր:Այստեղ – այնտեղ՝բարձր կամարակապ կապույտի մեջ ձյունաճերմակ գեղմով փոքրիկ ապեր էին լողում :

Մերիի համար անհամեմատելի երկու աշխարհներ էին…

Նա փորձում էր գտնել Խորհրդավոր պարտեզի բանալին

Posted in Մայրենի, Ընթերցանություն

Խորհրդավոր պարտեզը

ԼԱՑԻ ՁԱՅՆ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ

Սկզբում կալվածքում Մերիի անցկացրած օրերը իրար նման էին:Ամեն առավոտ Մերի Լեոնքսոն արթնանում է որմնագորգերով պատված իր սենյակում ու տեսնում՝ ինչպես է Մարթանը ծնկի եկած բուխարու կրակը նորոգում:Ամեն առավոտ նա նախաճաշում էր իր մանկասենյակում որտեղ ոչ մի հետարքրքիր բան չկար: Եվ ամեն առավոտ ՝ նախաճաշից հետո , պատուհանից նայում էր դուրս անեզր մացառատնին, որը, թվում էր,ձգվում էր ամեն կողմ ու անգամ երկինք էր բարձրանում:

Մարդը պիտի կարողանա ուժ գտնել իր մեջ, որպեսզի հաղթի ինքն իրեն:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Խորհրդավոր պարտեզը

Այս պատմությունը մի վտիտ և խոժոռ աղջկա մասին է:Երբ Մերի Լեոնքսը ծնվեց նրա մայրը նրան հանձնեց Այային: Աղջիկը հիվանդ էր ինչպես իր հայրիկը, հայրը ինչ-որ պետական պաշտոն էր վարում ,որը նույնպես խոժոռ էր: Իսկ մայր մի գեղեցկուհի էր ,բայց միտք միայն խնջույքներն էր ու զվարճանալը:Սկիզբը տխուր էր ,բայց շատ հավանական է, որ վերջ բարի կվերջանա:

Վիքիպեդիայից Պատմության մասին;

Խորհրդավոր պարտեզը (անգլ.՝ The Secret Garden), Ֆրենսիս Էլիզա Բարնեթի վեպը, որը «The American Magazine» պարբերական մամուլում սերիալիզացվելուց հետո գրքի տեսքով լույս է ընծայվել 1911 թվականին։ Գրքի գործողությունները տեղի են ունենում Անգլիայում։ Այն Բարնեթի ամենահայտնի վեպերից է և համարվում է անգլիական մանկական գրականության կլասիկա։ Գիրքը ենթարկվել է մի քանի ադապտացիաների, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանվել ու երաժշտական մի քանի բեմադրություններ են իրականցվել։ Գրքի ամերիկյան տարբերակը հրատարակվել է Ֆրեդերիք Սթոուքսի կողմից, իսկ բրիտանական տարբերակը՝ Ուիլիամ Հեյնիմանի կողմից։ Գրքի ամերիկյան տարբերակի նկարազարդումների հեղինակը Մարիա Լուիզ Քյորքն է, իսկ բրիտանականինը՝ Չառլս Հիզ Ռոբինսոնը։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Չարլին և Շոկոլադե գործարանը

Ահա և վերջացրեցի կարդալ «Չարլին և Շոկոլադե գործարանը» :Շատ գեղեցիկ պատմություն էր :Ամենահավեսն այն էր, որ ես համ նայել եմ իր ֆիլմը և կարդացել գիրքը:Այս գիրքը սովորեցրել է ագահ չլինել:Իմ ամենասիրած կերպարները Ոմպա-լումպաներն են, իսկ ամենախելացին՝ Չարլի Բաքեթն էր : Ընթերցելուց հետո դիտեցի ֆիլմը , գիրքը ինձ ավելի շատ դուր եկավ քան ֆիլմը:

Չարլին և Շոկոլադե գործարանը

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

«Ումպա-Լումպաները» Չարլին և Շոկոլադե գործարան

Ումպա-լումպաների սարսափելի երկիր է, թավ ջունգլիներից բացի ոչինչ չկա ,իսկ այնտեղ աշխահարի ամենավտանգավոր գազաներն են վխտում՝ վագրեղջյուրը, զրահակնճիթ ու սարսափելի զարհուրազավրը, որ նախաճաշին հեշտ ու հանգիստ տասը ումպա – լումպա կուտի ու հետո քառատրոփ կարշավի երկրորդ բաժինն էլ կուտի ։Երբ ես ճամփորհդեցի դեպի Լումպալենդ,նրանք ծառերի վրա էին ապրում։ Ոմպա-լումպաները ամենաշատը սիրում են կակաոյի հատիկներ։Ես մեկնեցի նրանց մոտ բոլոր երեխաներին ,հայրիկներին ․մայրիկների վերցրեցի նրանց և ետ եկա շոկոլոդի գործարան։

Եթե մարդ կամ կենդանի օգնության կարիք ունի սիրով ու հոգով պետք է օգնես։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն

Կանաչ եղևնին 17 դեկտեմբեր

Կանաչ եղևնին-հեքիաթ

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ:: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  Կանաչով նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները` չհնչյունափոխված սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց հոմանիշները:                                                                    Զմրուխտ-կանաչ

Ջերմ-տաքություն

Երեխա-մանուկ

Հզոր-ուժգին

Հանդերձ- շոր

Ստվեր-հով

Արտասվել-լալ

Հպարտ-մեծամիտ

Վախենալ-սարսափել

Գոռաց -աղաղակեց

Ալեհեր-ճերմակ

Սարսռալ-մրսել

Զավակներ-երեխաներ                                                                                  2.Կանաչով նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները` չհնչյունափոխված տարբերակով, օրինակ` մարտադաշտ- մարտ-ա-դաշտ:

Քաղցրահնչյուն-քաղցր-ա-հնչյուն, նորաբաց-նոր-ա-բաց,բարձրահասակ- բարձր-ա-հասակ,բարձրաձայն-բարձր-ա-ձայն , ոսկեհեր-ոսկի-հեր հուսահատ- հուս-ա-հատ,

3.Բաց կապույտով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց բացատրությունը:                                                            զարթոնք- Ծաղկում

Ինքնափոփ-  Մեկուսացած,  անհաղորդ:

Սաղարթ-տերևներ

Փարթամ-շքեղ

ճեղքել- Կտրել-անցնել

Հեծկլտալ- հեկեկալ

Անպատկառ-ամոթալի 

հոխորտաց –խիզախել

ցաքուցրիվ-Ցիրուցան

բյուրեղներ – 1. Բնականից բազմանիստ ձև ունեցող պինդ մարմին:

աղերսեց -խնդրանք

        4.Մոխրագույնով նշված են այն հատվածները, որտեղ տառ             է պակասում, լրացրու դրանք:

5.Ինչու էր արտասվում եղևնին:                                              Եղևնին ուզում  ,որ արևի շողերը իրեն էլ հասնեին ու բարդու նման բարձրահասակ լիներ:

6.Ինչ սովորեցիր այս պատմվածքից:                                                         Եթե ուրիշը քեզ չի օգնում, դա չի նշանակում, որ դու նրան չպիտի օգնես:J

7.Մեկական բառով բնութագրիր, ապա նկարագրիր բարդուն և եղևնուն:                                                                                                 Բարդի –Անխիղճ, անհոգատար, ինքնահավան:

Եղևնին – Խղճով , մեծ սրտով, բարի:  

8.Վարդագույնով ընդգծիր այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:

9.Մուգ կանաչով գունավորիր այն հատվածը, որտեղ

Ա. Բնութագրվում է քամին

Բ. Նկարագրված է այգեպանը

Գ. Նկարագրված է աշունը

Դ. Նկարագրված է ձմեռը

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

Կանաչ եղևնին-հեքիաթ

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Զմրուխտ-Վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար

ոսկեհեր – ոսկեգույն

քմծիծաղ –   հեգնական ծիծաղ՝ ժպիտ

զարթոնք -ձմռան քնից դուրս գալը:

հանդերձ-. Վրան առնելու՝ վրան ծածկելու որևէ գործվածք, կտոր, շոր, ծածկոց։

ինքնամփոփ -Մեկուսացած, ուրիշների հետ շփում չունեցող, փակ, անհաղորդ:

սաղարթ – Բույսի տերևների ամբողջությունը, տերևներ:

հեծկտալ -Ընդհատ-ընդհատ՝ շունչ քաշելով լաց լինել, հեկեկալ:

անպատկառ – Պատկառանք՝ ամոթ չունեցող։

հոխորտալ -hանդգնել:

սարսռալ-դող զգալ, դողդողալ, ցնցումների մեջ լինել երկյուղից