Posted in Մայրենի, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Մայրենի (26.04.2023)

Չորեքշաբթի ( 26.04.2023թ.)

Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս

Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձևանժխտելիձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհմայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին (հնագույն) հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ (անտառապատ) կղզին, խոշոր (հսկա) կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ (ահռելի) գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին (հնագույն) ու զարմանահրաշ (տեսարժան) վայրերով:
    Պատանին թախծալի (տխուր) հայացքը լեռնային գետակի զուլալ (մաքուր) ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ (քաղցր) դայլայլը:
    Գիշերն իր մութ (խավար) թևերն է փռել:
    Կայտառ (ժիր) մի աղջիկ է ընկերուհիս:
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Մայրենի։Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Continue reading “Մայրենի։Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )”
Posted in Հաշվետվություն, Անհատական նախագծեր, ԿԻՆՈՖՈՏՈ

«Տեր…և»Իմ անհատական ցուցահանդեսը ՆԱՄ-ում

Այս տարի իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը:Կայացավ իմ լուսանկարների անհատական ցուցահանդեսը,ես շատ ուրախ եմ,որ կարողացա իմ ծնողների և ուսուցիչների օգնությամբ ներկայանալ ՆԱՄ-ի ցուցասրահում: Ցուցահանդեսի ընթացքում ես հնարավորություն ստացա լինել մի քանի հեռուստատեսային եթերներում և ծանոթացա շատ հետարքրքիր մարդկանց հետ:Իմ ցուցահանդեսին այցելեցին շատ մարդիկ:Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր կարծիքի համար….Երբեք չեմ դադարի երազել և լուսանկարել…

Posted in Մայրենի, Պատմություներ, Ստեղծագործություններ, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Մի անգամ աշնանը…

Ժամանակին մի երեխա կար, անունը՝ Դոպսոն։Դոպոնը ապրում էր մի երկրում, որտեղ աշունը հինգ տարին մեկ էր լինում, երեխան շա՜տ էր սիրում աշունը և անհամբեր,սպասում էր այդ տարուն ։Մի անգամ Դոպսոնը որոշեց դուրս գա, ըկերների հետ խաղա։Նա իջավ և ինչ տեսա՜վ, ընկերները կանգնած նայում էին աշնան թափվող տերևներին,բոլորր տրևները ընկան՝ բացի մեկից, որը ծառի կատարին նստել ու չէր ուզում իջնել։Երբ այդ տերևը ընկավ Դաֆը տերևը բռնեց և նվիրեց Դոպսոնին։ Դոպսոնը այդ տերևը խնամքով պահեց իր հուշատետրում ։Նրա ընկերներն էին՝Մարտը,Դաֆը,Տեդը,Թիմը։Նա իր ընկերների հետ ծանոթացել էր աշնանը, նրանք արդեն հինդ տարի է իրար հետ էին ,բայց այս աշնանը նա պետք է տեղափոխվեր ուրիշ երկիր ։ Դոպսոնը հուզված ընկերներին հրաժեշտ տվեց և մեկնեց․․․

Քսան տարի հետո․․․
Դոպսոնը արթնացավ և արագորեն դասավորեց իրերը և հանկարծ տեսավ այն տերևը, որ իրեն էր նվիրել Դաֆը։Նա շատ ուրախացավ, ու հիշեց ընկերներին։Դուպոնը աշխատաքի ճանհապարին նկատեց Դաֆին, , նրանք իրար շատ էին կարոտել գրկեցին իրար ,բարևեցին, և գնացին Դոպսոնի տուն։
Դաֆը հարցրեց
—Դու պահե՞լ էս իմ նվիրած տերևը—
Դոպսոնը պատասխանի փոխարեն ընկերոջը մեկնեց հուշատետրը․․․
Նրանք իրար պատմելու շատ բան ունեին․․․․
Սա իրական ընկերությունն է․․․

Հեղինակ ՝Մարկ Վարդանյան


Photos by MV-Mark Vardanyan