Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Ճամբարային օր երկրորդ

Մենք այսօր Ռուսերեն դասին ծանոթացանք<<Русские народные избы>> ։Այսօր առաջին անգամ պատրաստեցինք կոլաժ ։Բայց ամենասպասելին Կինո-ֆոտոն էր, մենք մանդարիններով շատ ֆոտոներ արեցինք, շատ հետաքրքիր էր։

Posted in Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Կինո-ֆոտո

  • գրեք՝ ինչպես եք ընկալել, ինչի մասին է ֆիլմը, ձեր կարծիքը
  • Բնությունը պետք է ամեն գնով պահպանել, իսկ դրա փոխարեն ամենօր մի ֆաբրիկա է բացվում ու օդը աղտոտում ենք ։ Ամեն ինչ սկսում է մեր տներից, բակից, փողոցից ։ Աղբի տեղը աղբամանում է։
  • առանձնացրեք կադրեր, որտեղ ձեզ ծանոթ կամ հետաքրքիր կոմպոզիցիա եք տեսնում, մեկնաբանեք (կադրերը կարող եք սքրինշոթ անել)
  • Կադրերը կարող են հիշողություններ պահել իրենց մեջ․․․
  • առաջադրանքները հրապարակեք բլոգում

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

ԱՇՈՒՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ

Աշունը նման է նկարչի, ով իր ներկապնակի գույներով կարծես ներկել է բնությունը ։Երբ ես լուսանկարում եմ աշունը, զգում եմ սահյանական շունչը։Ամպրոպից հետո, երկինքն ավելի կապույտ է լինում , ծառերն էլ ՝ ավելի խոնարհ են լինում։Իմ լուսանկարների մեջ աշունն ուրիշ գեղեցկություն ունի ։ Մասերնին նկատելով ինձ թվաց թե ժայռից մասուր է կաթում։Առավոտյան արթնանալուց բարի է լինում արևն ավելի, քնքուշ բնությունը նկարելուց ավելի մոտենում ես Սահյանին։Աշնանային քամին կարծես պարի է հրավիրում գույնզգույն տերևներին և հավքերը կարծես մեր գլխավերևում իրար կանչում են ավելի սիրով։Եվ այս ամենը տեսնելով ուզում ես գոռալ կանգառ՜, հողագունդ ,քո պտույտի մեջ թող մայրամուտը մի քիչ երկարի

Լուսանկարը ստացված է․․․