Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Կոմիտասյան օրեր, Uncategorized

Կոմիտասյան օրեր

Կոմիտասը պաշտմամշակութային խոշոր հայտնագործություն է կատարել՝ հայտնաբերել հաը երաժշտական բանահյուսության հնագույն բարձրարվեստ նմուշներ։Հավաքել է ավելի քան 4000 գեջակական երգեր և գիտնականի վարպետությամբ ու մեծ պահանջակոտությամբ գրառել է դրանք։Կոմիասը բնութագրել է հայ երգի գեղագիական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքը։Հավաքագրվելով և պահպանելով հայկական ժողովրդական երգերը ՝Կոմիտասը նաև պահպանել է Արևմյան Հայասանի մշակույթային ժառանգությունը,որը հակառակ դեպքում կկսորսվեր ցեղասպանության ժամանակ։

Կոմիտասի երաժշտական ժառանգությունը համեստ է ՝80 խմբագրեր ու երգեր,պատարագ և մի քանի դաշնամուրային պարեր։Բայց նա միայնակ, հայկական դասական ավանդույթի հիմքն է դրել ՝ժողովրդական երգերի պարզ մեղեդիներին կախարդական թովչանք տալով։Երկար տարիներ ուսումնասիրել է խազագրութույնը՝միջնադարյան հոգևոր երաժշտության գռարման համակարգը,որի հայնաբերված նմուշ 9-րդ դարին է պատկանում, և հաջուղել է գտնել խազերի ընթերցման կորսված բանալին ։Ըստ Կոմիստասի ՝ ավետանական տեքտսը առոգանոթյամբ կարդալիս համակարգի յուրաքանչույր նշան ունեցել է ելէևեջները։
Իրավ է, ես գտել եմ հայ խազերի բանալին և նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքներ, բայց վերջակետին չեմ հասել․զի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստին թափանցելու համար նույնիսկ տասնյակ ձեռագրեր պրպտելով , երբեմն ամիսներ են սահում , իսկ ձեռքիս տա եղած խազերը ,այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առայժմ , մի կողմը թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ տխուր են։

«Ժողովուրդը որ գեղարվեստ չունի,նույնն է, թե զգալու կարողություն չունի։Էլ ի՞նչ ժողովուրդ , եթե չի զգում»,-այսպես էր կարծում Կոմիտաս վարդապետն արվեստի մասին։Ասել է թե՝ արվեսը ժողովրդի հոգին է։Եվ ինչ արվետը ՝ առանց երաժշտության։
Բոլոր մարդիկ ,ժողովուրդները, գրեթե առիթի համար երգեր ունեն։Երգը մեղեդու մեջ ամփոփված հիշողություն է ՝ ուրախության կամ թախիծ, կամ սփոփանք ու հույս, և վերածնունդ։Կոմիասը թեթև ձեքով մի ժողովրդի հոգին է վերածնել։





PHOTO BY ` Mark Vardanyan





Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Կոմիտասյան օրեր, Uncategorized

Կոմիտաս 6 փաստ

1.Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։  

2. 1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

3. ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

4. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

5. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

6. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

Posted in Մայրենի, Կոմիտասյան օրեր

Կոմիտասի օրեր նախագիծ

Կոմիտաի «Շորոր» երգը այս օրերին մեզ հանգստացնում է: Ինձ թվում է, որ մարդիկ պարում են Արցախում , և պարից հետո գնում պատերազմ : Նրանք ուժ են առնում Կոմիտասի այս երաժշտությունից և ոգեկոչում բոլոր հայրենակիցներին:

ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔ