Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հայրենագիտության հաշվետվություն 2021-2022

Վանի թագավորություն

Փայտե աշխարհ

Առասպել տառերի մասին
Առասպել աստվածային ոսկե մուրճի մասին

Ճամփորդություն դեպի Գետամեջ

Ճամփորդություն

Տաճարի բացում

Եռօրյա ճամբար Արատեսում

Նորատուս

Ճամփորդություն դեպի Զվարթնոց

Ճամբար դեպի Արատես

Արատես գետ

Զորաց եկեղեցի

Մարզը մարզկենտրոնը

Գանձասար

Մխիթար Սեբաստացի

Երևանի պատմության թանգարանի քարտեզ

Ես Սեբաստացի եմ

Երևանի պատմության թանգարան

Իմ գյուղը

Իմ բակը,իմ թաղը
Իտալական ամանոր

Ճամփորդություններ դեպի Արատես

Մի անգամ Տավուշում

Ճամփորդություն դեպի Սևաբերդ
Մեղուների մասին

Հրեշտակների ձոր

Կոտայքի մարզեր Հավուց թառ և Թեժառույքի վանք

Սուրբ Սարգիս

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ
Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Ճամփորդություն դեպի Գյումրի
Ճամփորդություն դեպի Գյումրի
Ծաղկազարդ
Իմ ճամփորդությունները 2020-2022թթ

Երևանյան զբոսայգիներ

Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն, Ճամփորդություններ, ԿԻՆՈՖՈՏՈ

Իմ ճամփորդությունները 2020-2022թթ

Ամենաշատը սիրում եմ ճամփորդել։Ճամփորդությունների ժամանակ ծանոթանում եմ իմ Հայրենիքի տեսարժան վայրերին։Անչափ տպավորիչ ու սիրելի է ամեն նոր վայր։Ես ճամփորդությունների ժամանակ բացահայտեցի լուսանկարչության անսահման աշխարհը։Շատ հավանեցի Գյումրին, Արատեսն էլ արդեն  շատ հարազատ է, տարվա բոլոր եղանակներին Արատեսը չքնաղ է։Հայրենիքը պետք է սիրել ճամփորդելով, ճանաչելով և մաքուր պահելով։ 

Հաշվետվություն

Էրեբունի թանգարան- արգելոց

Գառնի, Գեղարդ  արգելոց

Արատեսյան եռօրյա ճամփորդություն

Ճամբարային ամփոփում ԲԻԱՅՆԻԼԻ ջոկատ

Ճամփորդություն դեպի Գետամեջ

Ճամփորդություն

Երևանի պատմության թանգարան

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Եռօրյա ճամբար Արատեսում

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Ֆոտոպլեներ Հրազդանի կիրճում

Ծաղկազարդ

Ճամբարային օր չորրորդ

Իմ գյուղը

Ճամփորդություններ դեպի Արատես


Ճամբար դեպի Արատես

Ճամփորդություն դեպի Զվարթնոց

Փայտե աշխարհ

Իմ գյուղը

Մի անգամ Տավուշում

Երևանյան զբոսայգիներ

ԱՇՈՒՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ

Արամազդ Պետրոսյանի արվեստանոցում

ԿԻՆՈՖՈՏՈ Հեռացող աշուն

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Ֆոտոպլեներ Հրազդանի կիրճում

Մենք կինո-ֆոտո ակումբ իրով հայրենագիտական քայլքով  ճամփորդեցինք Հրազդանի կիրճ։Շատ տպավորիչ  ճամփորդություն էր , քանի որ մենք մեր խմբով հետաքրքիր կադրեր լուսանկարեցինք։ Վարար գետ առաջին անգամ էի նկարում։ Ընկերների հետ միշտ հաճելի է ճամփորդել։

Posted in Հայրենագիտություն, Մայրենի, Նախագծեր, Անհատական նախագծեր, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Առաջին անգամ մասնակցեցի Մեղրաձորում կազմակերպած հայկական ավանդական Ծաղկազարդի ծեսին:

PHOTO BY MARK Vardanyan

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Նախագծեր

Ճամփորդություն դեպի Գյումրի

Տեղեկությունը այստեղ՝ Ճամփորդություն դեպի Գյումրի
Եղանակը այստեղ ՝ Եղանակի տեսություն
Գյումրու մասին ավելինը կգտնեք այստեղ  ՝Գյումրի քաղաքի մասին

                                                  Յոթ Վերք  եկեղեցի

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։ Եկեղեցին գործել է նաև Սովետական Միության ժամանակ, երբ փակվել էին բազմաթիվ եկեղեցիներ։ Այս եկեղեցում գործում էին միաժամանակ 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկ, որի խորանում և գտնվում էր Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցի։

2.jpg

Սրբապատկերի յոթ վերքերն են.

Հիսուսի տաճարին հանձնելը

Եգիպտոս փախչելը

տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը

խաչը տանելը

Հիսուսի մահը խաչին

Հիսուսի մարմնի ստանալը

Հիսուսի գերեզման դնելը

Մարմաշենի Վանք - Visit Gyumri

Մարմաշենի վանք, հայկական կրոնական կառույց Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղի հարավարևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող հուշակոթող է։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029 թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին է Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգում են Կաթողիկեն։ Կոթողի հիմքում ընկած են հայ ազգային ճարտարապետությանը տիպիկ կառույցաձևեր՝ սլացիկ սյունախուրձեր, զույգ կիսասյուներ, որմնակամարներ, բազմանիստ թմբուկ, բուրգաձև ծածկ, մանրաքանդակներ, բարելիեֆներ և այլն։ Մայր եկեղեցու պատերը և ներսից, և դրսից պատված են սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով։

Փոքր հուշարձանախումբը եղել է հայկական կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն։

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Ի տարբերություն VII դ նույնատիպ կառույցների, արևելյան խաչաթևը կրճատված է, խորանը իր հարակից երկու ավանդատնով մոտեցվել է գմբեթատակ տարածությանը, որի շնորհիվ գմբեթը շենքի արտաքին ծավալում գրավել է կենտրոնական դիրք։ Արևելյան խորանը, ինչպես Անիի Մայր տաճարում, մշակված է որմնախորշերով։ Ճակատները մշակված են խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել և իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով (գմբեթավոր դահլիճ), թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։ Կաթողիկեին արևմուտքից կից է, XIII դ. այդ շինություններին բնորոշ, չորս սյուներով, կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (պահպանվել են պատերի ստորին մասերը և սյուների՝ հրդեհից ճաքճքված խարիսխները)։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Պահպանվել են նրա բարդ տրամատով, բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։





 

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Պատմություներ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Գյումրի

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Կարդալ ավելին
Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Պատմություներ, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Մենք այսօր գնացել էինք Արագածոտնի մարզ, այնտեղ ձյուն էր գալիս ,բայց ձյունը մեզ չխանգարեց։Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին խորհրդավոր , գմբեթ չունեցող հրաշք է, շատ տպավորված եմ։Եղել ենք Արուճի քարվանատանը,Թալինում-Դաշտադեմում:Շատ լավ ժամանակ անցկացրեցինք ։Ամենից շատ ինձ դուր եկավ Դաշտադեմի ամրոցը , մենք չորս խմբերի էինք բաժանվել և բարձրանում էինք Դաշտադեմի ամրոցը ։Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում։ Ես իմ տարերքի մեջ էի հետարքրքիր լուսանկարներ ստացվեցին։

Այս ճանփորդությունը հիշվող և ստացված է ։


🏔Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ🏔

Երթուղի

Երթուղի- Բաբաջանյան փողոց- Աշտարակ-Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Արուճ- Թալին-Դաշտադեմ

Հայրենագիտական կանգառներ

Նախագծի պատասխանատուներ`

Արմինե Գոգինյան, Սոնա Սարգսյան

Վարորդ`

Տրանսպորտ`

Նախագծի իրականացման ժամանակահատվածը.

Մարտի 19

Մեկնում՝ 10:00` Մայր դպրոցի կայանատեղի

Վերադարձ՝ 16:00` Մայր դպրոցի կայանատեղի

Անհրաժեշտ իրեր.

տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, անձևանոց, ջուր, բրդուճներ, տաք թեյ, քաղցր, տեսախցիկ, ալկոգել


Արուճի քարավանատուն

Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը: 1956-1957, 2008 թթ. պահպանված հատվածում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ:


Posted in Հայրենագիտություն, Առաջադրանքներ, Uncategorized

Սուրբ Սարգիս

Սբ. Սարգիս Զորավարի Տոն

  Հայ ժողովրդի համար սիրելի և պաշտելի սրբերից է Սուրբ Սարգիսը, ով անվանվում է սիրահարների պահապան, ճանապարհին վտանգվածների ապավեն և արագահաս օգնականը բոլոր նեղյալների, որի համար ակամա և ինքնաբուխ Սուրբ Սարգսին իսկույն հիշում են նրանք, ովքեր անակնկալ ու հանկարծահաս որևէ փորձության են ենթարկվում իրենց կյանքի մի որևէ հանգրվանում: Ինչպես Սուրբ Սարգսին նվիրված շարականների ու բանաստեղծությունների տողերում և նրան ուղղված աղոթքներում է ասվում. «Արագահաս Սուրբ Սարգիս, դո՛ւ եղիր մեզ ապավեն և օգնական»:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Կարդալ ավելին
Posted in Հայրենագիտություն, Առաջադրանքներ, Uncategorized

Կոտայքի մարզեր Հավուց թառ և Թեժառույքի վանք

Havuts Tar Monastery

Монастырь Авуц Тар, церковь Аменапркич

Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։

Կարդալ ավելին