Posted in Հայրենագիտություն, Պատմություներ, Առաջադրանքներ, Uncategorized

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ: Վերջին շրջանում զբոսաշրջային այս ուղղությունը բավական հայտնի է դարձել թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում: Այն գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա:

Հարկ է նշել, որ մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:

Հրեշտակների ձոր հասնելու համար հարկավոր է գնալ Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող Դաշտաքար գյուղը, որի դարպասների ձախ հատվածում էլ կտեսնեք դեպի կիրճ տանող ճանապարհը ցույց տվող առաջին նշանը: Այդտեղից անհրաժեշտ է անցել 3.3 կիլոմետր մինչև կհասնեք Հրեշտակների ձոր:

Հենց Հրեշտակների ձորը շատ կարճ է, ու այդ փոքր հատվածում բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում:




Ուրծ քաղաքատեղի, Տափ գյուղատեղի և ամրոց, կամ Գևորգ Մարզպետունի ամրոց

Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան XXIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XVXVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ։

Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև XIII դ. եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում նույնպես կան մի քանի խաչքարերի բեկորներ։

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Ուսումնական ժամերգություն, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, Uncategorized

Ճամբարային վեցերորդ օր

Շատ հետաքրքիր և շատ հավես օր անցկացրեցինք։Մենք 12-րդ դասարանի աղջիկների հետ սովորեցինք նոր պար, որի անունը <<Երեք ոտք>>։Շատ հեշտ չէր բայց մենք կարողացանք սովոորել։Հետո մենք նրանց հետ պարեցինք , մի քանի բան էլ մենք իրենց սովորեցրին։Հասցրեցինք նաև քարտեզագիտություն սովորել։

Posted in Հայրենագիտություն, Մայրենի, Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Սևաբերդ, որտեղ ձյուն էր գալիս և ամբողջը սպիտակ էր, ինձ թվում էր թե հայտնվել եմ դրախտում։ Ձյունը այնքան շատ էր, որ ծնկներին էր հասնում։Խաղացինք ձնագնդիկ,սահնակ քշեցինք , և շատ ձնեհրեշտակներ սարքեցինք։Շատ տպավորիչ էր շատ գեղեցիկ վայր էր ։🌫❄❄

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Ուսումնական ճամբար

Մեղուների մասին

Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։

Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի), որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։

Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:

Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն: ասա

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Նախագծեր

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։Ծովի մակերեվույթից բարձր է  2035-2080 մ։Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ 

Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն, Առաջադրանքներ

Հաշվետվություն 2021

Արատես գետ

Մարզը   մարզկենտրոնը

Գանձասար

Մխիթար Սեբաստացի

Երևանի պատմության թանգարան

Ես Սեբաստացի եմ

Իմ գյուղը

Իմ բակը,իմ թաղը

Իտալական ամանոր

Ճամփորդություններ դեպի Արատես

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Նախագծեր, Առաջադրանքներ

Ճամփորդություններ դեպի Արատես

Արատեսյան ճանփորդությունները միշտ լինում են սպասված ու սիրելի։ Արատեսը չքնաղ է տարվա բոլոր եղանակներին , ինձ բախտ է վիճակվել այցելել Արատես բոլոր եղանակներին։ Ես այնտեղ շատ եմ սիրում լուսանկարել, որովհետև Արատեսը մի ուրիշ գեղեցկություն ունի։ Բոլոր եռօրյա ճամփորդություններից առաջ մենք նախապատրաստվում ենք՝ քարտեզ ենք գծում, ճամպրուկ ենք հավաքում,տեղեկություն ենք հավաքում այդ վայրի մասին և այլն։Մենք ունենում ենք կանգառներ և դրանք էն ՝ Արենիի սելավատար պատ, Զորաց եկեղեցի, Արենիի քարանձավ, Սուրբ Կարապետ։Առօրյան հագեցած է առավոտը շուտ նախավարժանք ենք անում հետո, ցախահավաքություն ենք անում , խաղում ենք, օգնում ենք բերքը հավաքել , ծարատունկ ենք արել ,ծիսական ուտեստներ ենք պատրաստում։Երեկոյան խարույկի շուրջ զրուցում ենք ։Նաև ազգային երգով ու պարով լիովին տոն ենք դարձնում մեր օրը։

Continue reading “Ճամփորդություններ դեպի Արատես”
Posted in Հայրենագիտություն, Նախագծեր

Իտալական ամանոր

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել։