Մեր ճանապարհը մեզ նորից տարավ դեպի Արատես։ Արատեսում չքնաղ տեսարաններ էին բացվում դեպի սարեր։ Գիշերները մենք խարույկի մոտ նստած խոսում էինք, բայց ես մտածում էի՝ ի՞նչն է այս հրաշք տեղը այսպես գեղեցկացնում ու ես հասկացա,որ ես իսկապես դարձել եմ Արատեսցի։ Շատ տպավորիչ էր։ Ես շատ անգամներ գնացել եմ Արատես, բայց երբեք այսպիսի տպավորությամբ չեմ եկել։
Category: Հայրենագիտություն
Ճամփորդություն դեպի Զվարթնոց
Զվարթնոցում մենք տեսան չքնաղ ավերված մի տաճար։ Տաճարին անվանում են ՝Զվարթնոցի տաճար։ Տաճարը չքնաղագույն էր նաև տաճարի հետնամասը։ Բացվում է տեսարան դեպի Արարատ և Սիս։ Ես այնտեղ իմացա, որ տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 642 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։ Առաջին անգամվա համար շատ հավես էր ։Ինձ դուր եկավ այդ պատմական տաճարը՝ իր յուրահատուկ ոճով։
Նորատուս
Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։
Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-10-րդ, 11-12-րդ և 13-16-րդ դարեր։
Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո, որտեղ գտնվող մոտ 2500 խաչքարերը 1998-2005 թթ. ընթացքում ծրագրված ավեր-վում էին Ադրբեջանի կողմից։ Ջուղայի խաչքարեր կան Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։
Խաչքարային արվեստի զարգացման պատմությունը
Խաչքարը համաշխարհային մշակութային ժառանգության շտեմարանում հայ ժողովրդի թողած ամենաինքնատիպ դրսևորումներից է։ Հիմնված լինելով հուշակոթողային արվեստի ավանդույթների վրա` խաչքարային արվեստը սկսել է զարգանալ վաղ քրիստոնեական շրջանում և իր բարձրակետին է հասել միջնադարում։ Նորատուսում խաչքարերի կերտման տարբեր ժամանակաշրջանների հրաշալի նմուշներ կան։
Խաչքարային արվեստի ակունքները տանում են դեպի նախաքրիստոնեական ժամանակաշրջան, երբ «վիշապներ» կոչվող մոնումենտալ հուշարձաններ էին կերտվում` իբրև ջրապաշտամունքի կոթողներ։ Դրանք հայտնաբերվել են Գեղամա լեռներում, Արագածի լանջերին, Վայոց ձորում և այլուր։ Հետագայում (Ք.ա. 8-7-րդ դդ.) ուրարտական արքաները պատվան-դանների վրա կանգնեցնում էին քառակող կոթողներ` արձանա-գրությունների և հռչակագրերի փորագրման նպատակով, որոնք և համարվում են խաչքարի նախատիպեր։ Ամենահայտնի կոթողներից մի քանիսը գտնվում են Զվարթնոցում (Ռուսա II), Գառնիում (Արգիշտի) և Վանում (ներկայիս Թուրքիայում)։ Հելլենիստական ժամանակաշրջանի կոթողներ կարելի էր գտնել հեթանոսական պաշտամունքային վայրերում և գյուղամիջյան ճանապարհներին։
4-5-րդ դարերում բազմաստիճան պատվանդաններին կանգ-նեցված սյուներին վերնամասում ագուցված խաչերով կոթողներ էին դրվում տարբեր վայրերում (Արթիկ, Թալին)։ Հեթանոսական մեհյանները եկեղեցիների վերածելիս քրիստոնյաները հաճախ խաչեր էին կանգնեցնում` իբրև իրենց նոր կրոնի խորհրդանիշներ։ Համաձայն վկայությունների` Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմե և Գայանե կույսերի նահատակման տեղում, ճանապարհներին և քաղաքային հրապարակներում խաչեր է կանգնեցնել տվել։ Ըստ ավանդության` խաչափայտեր են կառուցվել Սևանա կղզում, Սանահինում և այսպես մինչև Վրաստան։
Փայտը քարով է փոխարինվել 5-7-րդ դարերում, երբ սկսել են «թևավոր խաչեր» կերտել։ «Թևավոր խաչերի» և քառակող կոթողների հետագա զարգացումը հանգեցրեց կոթողային հուշարձանի նոր տիպի` խաչքարի առաջացմանը, որն իր վերջնական ձևավորումը ստացավ 9-րդ դ.։
9-10-րդ դարերում, երբ Հայաստանն ազատագրվեց արաբական տիրապետությունից, երկիրը սկսեց բարգավաճել, երբ Անին, Լոռին, Կարսն ու Վանը վերածվեցին ծաղկուն կենտրոնների, հենց այս ժամանակաշրջանում էլ զարգացում ապրեց խաչքարերի կերտման արվեստը։
Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։
Եռօրյա ճամբար Արատեսում
Ճամփորդություն
Հիանալի ճամփորդություն Ագարակ-Արուճ-Թալին-Դաշտադեմ երթուղով: Մենք գնացինք և տեսանք շատ գեղեցիկ վայրեր:Արդեն դարեր են անցել և մեր Հայաստանը փոխվել է ,ու փոխվել ,բայց մնացել են մեր հին դարերի պահպանված եկեղեցիները և կացարանները։Մենք այցելեցին երկու եկեղեցի որտեղ գմեթ չկար ՝Արուճի վանք, Թալինի սուրբ Կաթողիկե, ծիծեռնակները այնտեղ բույն էին դրել, կարծես ծիծեռնակների համար ամենաապահով տեղը լիներ: Ամենախորհրդավորը Դաշտադեմի Քաղենիի ամրոցն էր: Ես շատ հետաքրքիր լուսանկարներ արեցի…… Այս ճամփորդությունը շատ տարբերվում էր իմ մյուս ճամփորդություններից։











Ճամփորդություն դեպի Գետամեջ
Մեր հերթական ճամփորդությունը դեպի Գետամեջ գյուղ էր:Առաջին մեր կանգառը Նոր Հարճնի եկեղեցի, մենք աղոթեցինք մեր զինվորների համար :Այնտեղ շքեղ տեսարան էր բացվում դեպի Հրազդան գետ :Հետո մենք գնացին հաց ուտելու լանջի վրա,այնտեղ հադիպեցինք ընկեր Դիանային և շաորնակեցինք մեր հիանալի ճամփորդությունը : Գետամեջ գյուղում հանդիպեցինք նկարչուհի Գայանեին և նրա մայրիկին :Այդ տան բոլոր հատվածները պատված էին Գայանեի նկարներով ,նա այդ ամենը ավարտել էր երկու տարում: Հրազդան գետի կամրջի տակ այնքան հետարքրքիր էր, մենք այնտեղ գտանք մեծ քարանձավ և մտանք : Վերադառնալիս եղանք Լևոնի թանգարանում, տեսանք նրա աշխատանքային իրերը, նա ամբողջ կյանքում փորել էր հետաքրքիր քարանձավը: Իմ այս ճամփորդությունը անմոռանալի էր…..





Առասպել աստվածային ոսկե մուրճի մասին
Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Եվ հենց այնտեղ են իրենց կործանումը գտել, հանուն քրիստոնեության, Հայաստանի առաջին խոստովանամայրերն ու տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու ևս երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց այդ սուրբ տեղն ու աղոթք կարդալուց հետո գնաց քնելու:Բայց չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չէ որ չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Նրա ձեռքում է ոսկե մուրճը: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, դրանով ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին մայր տաճարը:
Նույն օրը լուսաբացին տաճարը սկսում են կառուցել: Բայց մյուս օրը վարպետները գալիս են, որ շարունակեն շինարարությունն ու տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչի կերպարը: Աստվածը զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց նա՝ Փրկիչը, կոչնչացնի դրանք մինչև հիմքը: Ու Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, ու երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա հարվածում է տաճարի հիմքին մի անգամ, երկրորդ ու երրորդ: Եվ չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ:Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը, որն անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում, որտեղ երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին:
Առասպել տառերի մասին
Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոբ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:
Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով:
Փայտե աշխարհ
Մենք դասարանով գնացել էինք Ալբերտ Ստեփանյանի անվան «Փայտարվեստի» թանգարան:Երբ մենք հասանք տեղ, միանգամից դուռը բացվեց և մենք տեղափոխվեցինք «փայտերի աշխարհ»:Այնտեղ փայտե գդալները սովորկան չէին, կարծես հեքիաթի գդալներ էին հիշեցնում: Ամաները ՝ծերուկների հայացքով նայում էին մեզ, կարծես թե խոսում էին մեզ հետ: Վերջում մենք խաղացինք մի խաղ ,որի մեջ պետք էր ասել մեկ րոպեյում տասնհինգ հատ ծառատեսակ, հաղթեց Լևոն Այվազյանը:Շատ լավ օր անցկացրեցինք:
Վանի թագավորություն
Հայկական լեռնաշխարհում առաջին միասնական պետությունը Ուրարտուն է, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Արարտու երկիր կամ Արարատեան թագավորություն անուններով։ Կազմավորվելով Վանա լճի ավազանում մ.թ.ա. IX դարում` այն իր ծաղկմանն է հասել Մենուա Ա, նրա որդի Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք, ովքեր երկրի սահմաններն ընդարձակել են դեպի հյուսիս, հարավ և արևելք։ Արգիշտին մ.թ.ա. VIII դարի սկզբին անցնում է Արաքս գետը և գրավում նաև Արարատյան դաշտավայրը։ Մ.թ.ա. 782 թ. տերության հյուսիսարևելյան շրջաններն ամրացնելու նպատակով նա հիմնում է Էրեբունին` որպես վարչատնտեսական և ռազմական կարևոր կենտրոն։
Պետության ծաղկման շրջանում ամրապնդելով երկրի սահմանները` Ուրարտուի թագավորները հարավում գրավեցին մի շարք ասսուրական նահանգներ` ձգտելով դուրս գալ Միջերկրական ծով և վերահսկել հիմնական առևտրական ուղիները։
Ռուսա I (մ.թ.ա. 735-713 թթ.) թագավորը կարողացավ միավորել երկիրը և միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանության ուղղությամբ։ Ասորեստանը ուշադիր հետևում էր իր թուլացած, բայց դեռևս զորեղ հյուսիսային հարևանին։
Մ.թ.ա. 714 թ. ամռանը Սարգոն II-ը հարձակվում է Ռուսա I-ի զորքերի վրա և պարտության մատնում նրան, թալանում երկիրը` իր հետ տանելով 2 տոննա ոսկե, 10 տոննա արծաթե և մեծ քանակությամբ այլ իրեր, սակայն չի կարողանում իսպառ ոչնչացնել Ուրարտուն. այն դառնում է Հին Արևելքի երկրորդական պետություններից մեկը։
Արգիշտի II-ին (մ.թ.ա. 713-685 թթ.) վիճակված էր վարել ճկուն քաղաքականություն. մի կողմից նա դրդում էր հարևան երկրներին ապստամբել Ասորեստանի դեմ, մյուս կողմից` ձգտում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել։
Արգիշտի II-ի ժառանգ Ռուսա II-ը (մ.թ.ա. 685-645 թթ.) հանդիսացավ Ուրարտուի վերականգնիչ` ծավալելով ամրոցների, ջրանցքների, քաղաքների հսկայական շինարարություն։ Ռուսա II-ից հետո Ուրարտուն սկսում է անկում ապրել։ Հավանաբար մ.թ.ա. VI դ. 1-ին կեսին վերջ է տրվում աշխարհի հնագույն պետություններից մեկի գոյությանը` մարերի և սկյութական քոչվոր ցեղերի հարձակումների ու ներքին խռովությունների պատճառով։
Էրեբունի թանգարան -նախասրահ 1: ՈՒՐԱՐՏՈՒ` ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

























