Posted in Հայրենագիտություն, Հաշվետվություն, Uncategorized

Հայրենագիտության հաշվետվություն

Էրեբումի թանգարան – արգելոց

Վահագնի մասին առասպել

Արամազդի մասին առասպել

Տորք Անգեղ առասպել

Իմ գյուղը նախագիծ

Հայկ և Բել

Դալի և Պիկասո

Մեր տոհմածառը

Վարդենիս գետը

Գառնի, Գեղարդ – Արգելոց

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Առաջադրանքներ

Գառնի, Գեղարդ – արգելոց

Մենք դասարանով ճամփորդեցինք դեպի Գառնի, Գեղարդ – արգելոց: Այնտեղ մշուշների միջից սիրուն սարեր էին երևում , անձրև էր գալիս, բայց մենք ՝սեբաստացիներս , չհանձնվեցինք և շարնակեցինք ճամփորհդությունը: Տեսանք նաև քարերի սիմֆոնիան : Շատ – շատ գեղեցիկ վայր էր: Այնտեղից էլ առաջացավ իմ սերն ու հետաքրքրությունը լուսանկարչության նկատմամբ :Մենք իմացանք, թե ում տաճարն է Գառնին, երբ է կառուցվել, իմացանք, որ հեթանոսական վերջին կանգուն տաճարն է մնացել : Հետո այցելեցինք Գեղարդ: Աննկարագրելի գեղեցիկ էր այն մշուշի մեջ: Գեղարդի վանքը շատ տպավորիչ էր:

.Գեղարդ

Գառնի

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Առաջադրանքներ

Էրեբունի թանգարան- արգելոց

Օրերս մենք դասարանով գնացինք «Էրեբունու» թանգարան, շա՜տ տպավորված եմ:Ես իմացա մեր հին Երևանի պատմությունը , իմացա նաև Խալդ ասծո մասին: Մենք գիդի հետ շրջեցինք ամբողջ թանգարանով մեկ: Առաջին անգամ ես պեղումներ արեցի և գտա մի հսկա կավե կճուճ , ինձ օգնեց Անրին: Թանգարանի բարձունքից տեսանք մեր մեծ քաղաք Երևանը:Շատ հետաքրքիր լուսանկարներ արեցինք:Խորհուրդ կտամ ընկերներիս, ովքեր դեռ չեն եղել անպայման այցելեն մեր Էրեբունու թանգարանը, ես էլի հաճույքով կգնամ, որովհետև դեռ շատ ուսումնասիրելու, պեղելու և սովորելու բաներ կան:

Posted in Հայրենագիտություն, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Վահագնի մասին Հոկտեմբերի 30

Վահագնը հեթանոս հայերի կողմից ամենա սիրված Աստվածն էր:Նա քաջության, կրակի և արևի Աստվածն էր: Նրան անվանում էին նաև Վիշապաքաղ, քանի որ ըստ ավանդույթի նա պայքարել է խավարի վիշապների դեմ:Նա ուներ հրեղեն մորուք և մազեր որից մարդիկ կրակ էին վերձնում և տանում իրենց օջախները:Խորենացու շնորհիվ պահպանվել է «Վահագնի ծնունդը» ձոնը:

Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում:Վիշապաքաղ Վահագնի արձանի հեղինակը կրկին արդեն մեզ հայտնի Կառլեն Նուրիջանյանն է:

Posted in Հայրենագիտություն, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում, Uncategorized

Արամազդ

Արամազդը հայերի հեթանոսական Աստվածներից ամենակարևորն էր:Արամազդը նման էր հունական Աստվածներից Զևսին:Հայ դիցաբանության մեջ Արամազդը համարվում էր Երկրի և երկնքի արարիչը : Նրա մասին տեղեկություները մեզ հասել են Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի աշխատություններից:Ըստ այս պատմիչների նրա անվան ամենահավանական ծագումը գալիս է «Արա»-հայ. Արարիչ և «Մազդա»-պարս.իմաստուն բառերի միացումից :Արամազդի գլխավոր սրբավայրը գտնվում էր Անի-Կամախում, որտեղ գտնվում էին նաև Արշակունիների դամբարանը:Ըստ դիցաբանության Արամազդն ուներ մեկ որդի Միհր, որը պատերազմի աստվածն, էր և երկու դիցուհի. Անահիտը՝-մայրության և պտղաբերության աստվածուհին, Նաեն՝իմաստության աստվածուհին: Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին(Նավասարդ)զոհաբերվում էին սպիտակ կենդանրները:

Posted in Հայրենագիտություն, Պատմություներ, Առաջադրանքներ

Տորք Անգեղ

Տորք Անգեղը կոպիտ,տգեղ ու ահռելի ուժի տեր հսկա էր:Ըստ Մովսես Խորենացու նա Հայկ նահապետի թոռան Պասքամի որդին էր:Տորք Անգեղը տաշում էր ժայռերը և նրանց վրա քանդակում առծիվներ:Նա նաև հովիվ էր և երբ նրան տեսնում էին գազանները մոտենում էին կարծելով թե նա Էլ է գազան:Աստղիկ աստվածուհու օգնութամբ նա գնավ Հայկանուշին և ամուսնացավ:

Մի անգամ Պոնտոս ծովում նա տեսավ թշնամու նավեր և կոտրեց մի մեծ ժայռի կտոր և նետեց նավերի հետևից և ջաղջախեց բոլոր նավերը:Տորք Անգեղի մասին գեղեցիկ պոեմ է գրել Ղազարոս Աղայանը, իսկ նրա արձանը քանդակել է Կառլեն Նուրիջանյանը ,որը տեղադրված է Նորքի 2-րդ զանգվածում:

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Առաջադրանքներ

Իմ գյուղը

Իմ հարազատ գյուղը Վարդենիկն է, որտեղ և ծնվել է իմ մայրիկը :Այնտեղ այժմ էլ ապրում են իմ տատիկը, պապիկը և շատ ու շատ բարեկամներ: Գրեթէ ամեն ամառ ես լինում եմ այնտեղ և սիրում եմ արշավել իմ գյուղի հիշարժան վայրերը :Նրանցից ամենահայտնին Իշխանավանքն է, որը մեր գյուղի ամենազորավոր սրբավայրերից է:Ոչ պակաս հետարքրքիր վայր է նաև Քարե ամրոցը որի մասին կան ավանդազրուցներ և պատմություններ:Ես սիրում եմ լուսանկարել գյուղի առօրյան և հետաքրքիր վայրերը: Իշխանավանքի ձորով անցում է Վարդենիս գետը, գյուղի փեշերը ողողում է Սևանա լիճը:

Վարդենիկը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Հայաստանի ամենամեծ գյուղն է,ունի մոտ 10000 բնակիչ:Գտնվում է լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այս հղումով

Իմ գյուղի մասին պատմում են Վարդենիկի երեխաները մայրիկիս ֆիլմում:

Posted in Հայրենագիտություն, Առաջադրանքներ

Հայկ և Բել

Հայկը թիկնեղ ու ազատասեր հայ դյութազուն էր։Նա չուզեց ենթարկվել Ասորեստանի բռնակալ Բելին ։ Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: Հայկը իր քաջազուն թոռների ու որդիների հետ ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Ճակատամարտից առաջ Հայկը դիմում է իր զորքին. Հայկը կանգնում է բլուրի վրա և երեքթևյան նետով մահացու խոցում է գոռոզ Բելին, նա անշնչացած տապալվում է գետնին։ Բելի բանակը խուճապահար փախչում է։Ի պատիվ հաղթանակի Հայկը շինում է դաստակերտ՝ անունը դնում Հայք։