Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
Ես իմ ուսումնառության ողջ շրջանում կարևորում եմ և կարևորելու եմ ֆոտոն։ Իմ ֆոտոյի հանդեպ սերը բացահայտվեց հենց Արևմտյան դպրոցում , ոչ մեկին չեմ մոռանա՝ իմ ուսուցչուհիներին և ընկերներին։
Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:
Ես դպրոցում սովորեցի ազատ կարծիք արտահայտել, ընտրության հնարավորությունից օգտվել, լուսանկարչությունը ճանաչել և սիրել, իրար հանդեպ հանդուրժողականություն ունենալ, ընկերասիրությունն ու ճամփորդելը։
3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
Չորրորդ դասարանում շատ հավես էր, ավելի հեշտ էր, շատ- շատ ենք ճանփորդել:
Մի ծուլացեք, որովհետև հինգերորդ դասարանը ամենալավ դասարաններից մեկն է, եթե հիմա չսովորեք ՝էլ չեք կարող սովորել։Հինգերորդ դասարանում հավես կանցնի տարին , այնտեղ դուք ունենալու եք շատ ճամփորդություններ։
Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը:
Ես շատ եմ սիրում ու հարգում իմ բոլոր ուսուցիչներին։ Նրանք համբերատար ու բարի հանդուրժել են մեր բոլոր չարաճճիությունները։
Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:
Ես շատ կուզեի շարունակել իմ դպրոցում սովորել, որովհետև այն արդեն շատ հարազատ է դարձել։ Այստեղ ազատ ընտրելու հնարավորություն ունեմ, նաև կուզեի ասել, որ մեր դպրոցում շատ-շատ ճամափորդություններ ունենք և ունենալու ենք։
Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:
Տղաս հինգ տարի սովորեց Արևմտյան դպրոցում, տարրական դասարանների դժվարությունները ,դասվարների փոփոխության հետ կապված, այլևս հաղթահարվեցին չորրորդ և հինգերորդ դասարաններում։Դժվար տարիներ մեզ բաժին ընկան,2020թվականը հեռավար ուսումնական առումով փորձություն ու փորձառություն էր․․․Իրականացրեցինք մի քանի հետաքրքիր ընտանեկան նախագծեր․․․Շատ մեծ շնորհակալություն բոլոր ուսուցիչներին,հոգատար,գրագետ ու համբերատար մեր երեխաներին ուղորդելու և կրթության համար․․․․ Մարկի թերևս ամենամեծ ձեռքբերումները․ ընթերցանության նկատմամբ սերն է, կինոֆոտո ակումբը, ճամփորդելն ու ճանաչելը հայրենիքը, հակաբացիլ Կոմիտասն ու եկեղեցում ժամերգությունները․․․