Posted in Հաշվետվություն, Մայրենի, Uncategorized

Առաջին շրջանի մայրենիի հաշվետվություն

  1. Սեպտեմբերից մինչև դեկտեմբերի մայրենիի էջում քանի՞ նյութ է հրապարակվել: Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր իմ բլոգում , մայրենիի էջում հրապարակվել է 52 նյութ:
  2. Հրապարակված նյութերից առանձնացրեք նրանք, որոնցում դուք ստեղծագործել եք, վերնագրերով դրեք, վրաները հղումներն ավելացրեք: «Առաջին օրը դպրոցում» «Իմ կարդացած գրքերը» Կոմիտասի օրեր նախագիծ «Երաժշտությունը իմ կյանքում» «Մայրամուտ» «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» «Իմ նվերը կրթահամալիրին» «Իմ Քարտեզը» «Աշուն օր» « Մշուշների շղարշի տակ» «Ձկնիկ առվին խուտուտ տվեց» « Մայրամուտ»
  3. Մայրենիի դասընթացի տարատեսակ գործունեույթուններից /ընթերցանություն, լեզվական աշխատանք, բանաստեղծությունների ուսուցում, աշխատանք գիրք-տետրով…/ ձեզ ամենից շատ ո՞րն է եղել օգտակար: Մեկ-երկու նախադասությամբ հիմնավերք ձեր պատասխանը: Մայրենիի դասերը հետաքրքիր են, ինձ օգտակար եղել են լեզվական աշխատանքները, որովհետև սովորել եմ ճիշտ գրել:Ամենաշատը սիրում եմ ընթերցանությունը, քանի որ միշտ նոր գրքեր ու հերոսներ եմ բացահայտում:
  4. Մայրենիի դասընթացի ո՞ր գործունեույթւոնն եք դժվարությամբ կամ տհաճությամբ կատարել, ի՞նչն է դրա պատճառը: Մի քիչ դժվարությամբ սովորում եմ բանաստեղծությունների ուսուցումը ,որովհետև ավելի շատ ես սիրում եմ ստեղծագործել, պատմել քան անգիր սովորել:
  5. Շաբաթվա մեր գործունեություններին ի՞նչ նոր ուղղություն կավելացնեք կամ ո՞րը կպակասեցնեք: Կուզեի մեզ ծանոթ հեղինակների տուն թանգարաններ գնալ, այնտեղ գոնե մեկ դաս անել:
  6. Մայրենիի առաջադրանքը տանն ո՞ւմ հետ եք կատարում, ի՞նչ հարցում է տվյալ մարդը ձեզ օգնում: Ինձ օգնում է մայրիկս ,բանաստեղծությունները վիդեո անել և սովորել:
  7. Սեպտեմբերից մինչև հիմա քանի՞ բանաստեղծություն եք սովորել, գրեք դրանց վերնագրերը և վրաները դրեք ձեր ձայնագրությունների կամ տեսանյութերի հղումները:«Աշուն օր», « Մշուշների շղարշի տակ», «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է», «Ձկնիկ առվին խուտուտ տվեց», « Մայրամուտ»
  8. Հաջորդ ուսումնական շրջանում առցա՞նց, թե՞ ֆիզիկական միջավայրում կցանկանաք շարունակել մայրենիի ուսուցումը: Պատասխանը հիմնավորեք: Ես հաջորդ կիսամյակում կուզեի մայրենիի ուսուցումը շարունակել ֆիզիկական միջավայրում: Սիրում եմ շփվել ընկերներիս ու ուսուցիչներիս հետ ոչ առցանց տարբերակով: Դպրոցում ավելի հետաքրքիր է դասերը անցկացնել:
  9. Մայրենի դասընթացի առաջին ուսումնական շրջանում ստացած գիտելիքներից առանձնացրեք ձեզ համար կարևորը, օգտակարը: Ինձ ամենաօգտակարը եղել են բառակազմություն և ընթերցանությունը:
  10. Փորձեք 10-12 նախադասությամբ գրել ստեղծագործական աշխատանք, որտեղ շնորհակալություն կհայտնեք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեր կարծիքով դրան արժանի են և ներողություն կխնդրեք բոլոր նրանցից, ում կարծում եք, թե նեղացրել եք /աշխատանքը հրապարակեք բլոգում, հղումը բերեք ձեր հաշվետվության նյութի մեջ վերնագրով դրեք:Հարշաքներ լինում են
  11. Լրացում

Posted in Հաշվետվություն, Առցանց ուսուցում

Հաշվետվություն

Նախորդ շաբաթվա ընթացքում աշխատել եմ իմ անհատական պլանով

Մասնակցել եմ մաթեմատիկայի և մայրենիի ֆլեշմոբերին

Մայրենիի դասին անակնկալ եմ պատրաստել մայրիկիս

Զատկական-ընտանեկան նախագծով հայրիկիս հետ ներկայացրել եմ տեսանյութ An Easter poem(Զատկական ոտանավոր)

Նկարել և անիմացիոն մուլտֆիլմ եմ նկարել իմ հորինած <<Թռչող ձվիկը>> հորինուկով:

Տեադասով քննարկել ենք Ջիանի Ռոդարիի Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Անգլերենի դասին պատրաստել եմ զատկական ճուտիկ

Posted in Հաշվետվություն, Առցանց ուսուցում

ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ. մեկշաբաթյա ինքնամեկուսացման ամփոփում

Ես այս շաբաթ անցկացրել եմ գյուղում և աշխատել եմ իմ անհատական պլանով: Շաբաթվա ընթացքում ներկայացրեցի, թե ինչպիսինն է գարունը մեր գյուղում : Մասնակցել եմ Զատիկ ընտանեկան ֆլեշմոբին՝ մաթեմատիկա և ընթերցանություն, աշխատել եմ մաթեմատիկայի ֆայլերում: Տեսադասով ընթերցել ու քննարկել ենք Վ․Սարոյանի Գրադարանում պատմվածքը Ռուսերեն՝В рамках проекта «Смышленый переводчик»

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Մայրենի՝ Այս տարի մենք կարդացել և քննարկել ենք հեքաթներ, պատմվածքներ,առակներ և նախդասություներ: Շատ հորինուկներ ունեմ օրինակ՝ <<Փոքր խոհարար շնիկ>> <<Ծաղկած արևը>>

Ընտություն`

Ես ընտրությամբ գործունեությունը ընտրել եմ կերպարվեստը: Ես շատ աշխատանքներ ունեմ:

Ճամփորդություն՝

Ճամփորդությներից մասնակցել եմ բարձունքի հաղթահարմանը, այստեղ իմ պատումն է՝ Իմ բաձունքի հաղթահարումը։ Նոյեմբերին մենք գնացել ենք Ջրվեժի անտառպուրակ, այստեղ իմ պատումն է՝ Արկածներով լի ճամփորդություն։ Դեկտեմբերին Հենրկ Մալյանի անվան թատրոն, դիտելու ամանորյա ներկայացում:

Նախագծեր՝

նախագծերից մասնկցել եմ Թթուդրիկ, Սեբաստացու օրեր, Ես, Կոմիտասյան օրեր , Ամանորն ու մենք նախագծերին:

Մարմնակրթություն՝