Posted in Հորինուկներ, Մայրենի, Առաջադրանքներ

Հրաշքներ լինում են …

Շնորհակալ եմ իմ զինվորին, որ անքուն սահմանն է պահում:

Շնորհակալ եմ ընտանիքիս, որ ինձ պահել ու մեծացրել է:

Շնորհակալ եմ քույրիկիս, որ ինձ ուրախություն է նվիրում:

Շնորհակալ եմ ուսուցիչներիս, որ ինձ գիտելիք են տալիս, և դիմանում իմ չարաճճիություններին:

Շնորհակալ եմ Աստված պապիկին, ամեն ամեն ինչի համար…

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻն….

Երբեմն լինում են պահեր, երբ մարդ հանկարծ նեղացնում է ընկերոջը, և դրա պատճառով ընկերությունը փլուզում է: Եթե ուզում ես ընկերությունը շարունակել դրա համար պետք է ներողություն խնդրել, և ձեր ընկերությունը կշարունակվի:Օրինակ ես շատ – շատ եմ ընկել այդ իրավիճակի մեջ և ներողություն եմ խնդրել ,շարունակել եմ ընկերությունը: Ես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր ինձ հետ են միշտ ու միշտ: Մարդը պիտի սիրի ընկերությունը, եթե չսիրի ինքը կմնա մենակ: Ես կուզեի Ամանորին Ձմեր պապից բարություն, խաղաղություն, ժպիտ….

Posted in Հորինուկներ, Մայրենի, Առցանց ուսուցում

Մեծ գյուտարարը (շարունակություն)

Մեծ գյուտարարը արդեն չէր վախենում սխալվելուց, նա նստեց իր օդանավը թռավ հասավ Գրքերի մոլորակ։ Օ՜, ինչ հրաշք, գյուտարարը հանդիպեց իր մանկության հեքիաթների հերոսներին, նա տեսավ իրեն ծանոթ գրքեր և շատ անծանոթ գրքեր, հասկացավ, որ դեռ շատ ու շատ բաներ պետք է սովորի ․․․Գրքերի մոլորակի անկյունում մեծ գյուտարարին հեռվից ժպտացին բոլոր այն սխալները, որ նա արել էր իր կյանքում, շատ զարմացավ, հասկացավ, որ չպետք է հուսահատվել, այլ պետք է ուժեղ լինել, նպատակասլաց ու միշտ խելացի։ Ամենամեծ ուրախությունը մեր մեծ գյուտարարը զգաց, երբ հանդիպեց Փոքրիկ Իշխանին, թե ինչ եղավ հետո․․․կպատմեմ հաջորդ անգամ․․․

Posted in Հորինուկներ, Մայրենի, Առցանց ուսուցում, Uncategorized

Իմ երկրի օրենքները

Լացող երեխաների օրենք -Լացող երեխաներին ոստիկանը տալիս է կատու կամ շուն, կամ էլ կենդանի խաղալիքներ։

Վիճողների օրենք– Եթե մարդիկ վիճում են իրար հետ ոստիկանը նրանց տալիս է այնպիսի դեղ, որ իրար ծիծաղելի բաներ ասեն ու շուտ հաշտվեն։

Աղքատ ընտանիքների օրենք – Ովքեր աղքատ են, նրանց քաղաքապետարանը տալիս է 9999999996666000000 ռուբլի, ու ժպիտ։

Տատիկների օրենք – Տատիկներին երեխաներն են օգնում, իսկ եթե չեն օգնում նրանց տրամադում են ռոբոտ օգնական։

Մաքուր երկրի օրենք-Եթե որևէ մեկը աղբ թափի փողոցում, կվճարի ամպի տեսքով, ու չի մասնակցի օդապարիկներ տոնին։

Posted in Հորինուկներ, Առցանց ուսուցում

Իմ հորինած երկիրը

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են  Մ- ով

Իմ երկրում կա մհայելի,այն սովորական հայելի չէ, այլ հայելի հսկիչ է ։ Ոստիկանների համար շատ օգտակար իր է։ Հա՜, մենք ունենք մգիրք, սովորական գիրք չէ, դա գիրք հեռախոս է։ Այդ մգիրք հեռախոսը կարելի է մեկ տարեկանից մինչև վաթսուն տարեկան օգտագործել։ Իմ երկրում աճում է մմիրգ, դա ոսկե միրգ է։ Մենք ունենք մշոր, այդ մշորը կարելի է անվճար վերցնել և հագնել։ Կա նաև իմ երկրում մմահճակալ, դա էլեկտրական է։ Ուզում ես մմահճակալից չվերկանալ, խնդրիր և լույս կվառվի և մուլտֆիլմ կդիտեք։ Մենք ունենք Մբարլի, նա ռոբոտ է, նրան ասում ես և միացնում է քո խնդրած կինոն։

Posted in Հորինուկներ

Փոքր խոհարար շնիկը

Մի անտառում կար փոքր խոհարար շնիկ, նա շատ լավ էր պատրաստում։ Նրա անունը Լոլո էր: Նա կարող էր տերևից, կաղինից, կակաո բաբից ու ջրից պատրաստել ապուր: Այդ ապուրի անուն էլ <<Բաբա>> է և մսից սարքել սթեյք: Մի օր, մոտ անտառում, մի ուրիշ խոհարար շնիկ ընկերացավ փոքր խոհարարի հետ: Այդ շնիկը նույնպես շատ համեղ էր պատրաստում:

Posted in Հորինուկներ

Ծաղկած արևը

Լինում է չի լինում մի արև է լինում։ Արևը շատ փոքր էր և շատ քիչ լույս ուներ այդ օրվանից անցավ վեց տարի և հոկտեմբերի տասնյոթին նա դարձավ վեց տարեկան։ Հարյուր դար անցավ, արևը դարձավ վաթսուն հազար տարեկան։ Նա ավելի ուժեղ լույս ունեցավ և շատ ուրախացավ։ Արդեն սկսեց աշխարհը լուսավորել և ծաղկեցնել։ Այդ օրվանից նրան անվանեցին ծաղկած արև։