Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մայրենի։15․05.2023

Առաջառմիշտ, առվակ, առկայծելառէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Իրիկուն-երեկո-իրիկնաժամ-մթնշաղ-իրիկնամուտ-վերջալույս-արևամուտ

Լուսաբաց-առավոտ-արշալույս-լուսադեմլուսածագ-արևածագ

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածրվատ, ավարտ, ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույնաղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Անձնանիշ գոյականներ-ախոյան, բժիշկ, աղախին, չմշկորդ, դյուցազն,կայսր, ժառանգորդ, մարտիկ

Իրանիշ գոյականները-բազե, արշավ, ականջ, աքաղաղ, դաստակ

Լրացուցիչ առաջադրանք

Վիլյամ Սարոյան

« Հայ մուկը»

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի:05.10.2023

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկևազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկևառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինևետ արտերին: Արեգակի ոսկևարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը լցված է սերկևենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափն՚արդերին, եղրևանիներին, սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարևերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգևարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալևետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևհելով բարիքների առատություն:

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն հույսով, որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի առաջվանից ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան տիրոջից։
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի տուփերից մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

Թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

Թեյատուփ, կերակուր, գորգածածկ, կոճղասունկ:

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն ծաղկից հյութ է քաղում։
Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ։
Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։                           

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։                           

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Մարդդրամ

Երգգեր

Մշակկամշ

Ափսեփեսա

Ժանրնաժր

Վիճակկավիճ

Գավառվառագ

Վտակկտավ

Մկրատմտրակ

պարկկարպ

վկակավ

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի։

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքը:
    Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։
Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։
Միշտ լինում է մեկը, ով ասում է՝ արքան մերկ է։
Բռնատիրությունը ամրագրվում է նաև անհեթեթ օրենքներով։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մայրենի։05.05.2023

Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․

գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել

բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել

դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել

տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ


1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
2. Ընդգծիր դերանունները:

1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարերախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

Սնունդ-ծնունդ

Դանակ-բանակ

Պարտեզ-քարտեզ

Բերք-վերք

Զատիկ-տատիկ

Բառարան-վառարան

Բնակ-տնակ

Կատակ-հատակ

Բյուր-հյուր

Ձագ-սագ

Մանր-սանր

Մարագ-կարագ

Դարձ-բարձ

Ավագ-նվագ

Թախտ-բախտ

Կառք-փառք

Հարթ-զարթ

Լրագիր-գրագիր

Հերթ-մերթ

Լույս-հույս

Ձյութ-հյութ

Ճեղք-մեղք

Շռայլ-մռայլ

Նյարդ-լյարդ

Նուրբ-սուրբ

Թափոր-դափոր

Մահակ-պահակ

Ջութակ-թութակ


Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական ամպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Անբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անկեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճա-փա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ա-բարձիչներ բերեցին, անբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մայրենի

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

2. Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն-կենդանիներ, ծնաւ- ծնեվ, ժողովեցան- հավաքվեցին, նախատեաց- նախատեց, անարգեաց- անարգեց, բարձր ձայնիւ- բարձր ձայնով, ոչ աղուէս քան զքեզ+ ոչ քեզ նման աղվես:

3. Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչբազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Ի՞նչ է ցույց տալիս առակը:

4. Ի՞նչ է ցույց տալիս առակը:

5. Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Իմ դպրոցի 6 տարիները

Բարև…այստեղ կպատմեմ իմ ուսումնառության 6 տարիների ընթացքը:
Երբ մենք նոր 1-ին դասարան էինք՝ բոլորս ամաջում էինք իրարից, բայց մեկ ամիս հետո բոլորս ընկերացանք:Մեր դասարանը համարյա 6 տարի նույն է:Բայց մեր դասարանում շաա՜տ մարդիկ կան, ովքեր չմնացին մինչև 6-րդ դասարան, օրինակ՝Հենրկը , Արամը և այլն շատ են….Ես առաջին դասարունում մի այլ ձև ամաջկոտ էի ու լուռ. բայց շատ լավ սովորող իմ համար առաջին տարին շատ դուր եկավ:

2-րդ Դասարանում ավելի շատ էինք խոսում, իրար հետ, բայց արդեն ուրիշ երեխեք էլ էին ընդունվել ու հայտնվել հենց մեր դասարանում….. իմ ամենա առաջին ըները եղել ա Ժասմինը, ում հետ ծանոթացել էին շատ պատահական… հիմա պատմեմ թե ոնց եղավ ՝ դասամիջոցեր ամբողջ դասարանը գացել էր լվացվելու և հանկարծ ես ուզեցի ընկերանալ ինչ- որ մեկի հետ…և այդպես մենք լվացվելու ժամանակ ծանոթացանք և մինչ օրս մեր ընկերությունը շատ պինդ է:2-րդ դասարանը և 2-րդ տարին շատ հավես և արկածներով անցավ….:

3-րդ դասարանում արդեն ամբողջ դասարանը շատ լավ ընկերություն էր անում, շատ ընկերներ ունեցա ու արդեն սկսեցի լուսանկարել և մինչև հիմա սիրում եմ լուսանկարել, նաև մեր առաջին ճամփորդությունը եղավ որում բոլորը չէին եկել…բայց նույնպես շատ հետարքրիրք էր ընկերներիս հետ շատ…Այս տարի ամենակարևորն էր, որովհետև մեր դասարանը դարձավ ավելի ընկերական:

4-րդ դասարանում արդեն իրար հետ մի քիչ կռվում էինք իրա հրում, խփում, բայց… մեկ ա հաշտվում էինք… շատ լավ պատմություն ա չէ՞:Նաև սկսեցի մի քիչ վատ սովորել ու չարութույններ անել. դե բոլորս էլ այդպիսին էինք եղել….Ես ունեցա իմ առաջին «smart clock»-ը բոլորս ունեինք, այս տարում կարելի էր արդեն «ընտրությամբ գործունեություն» ընտրել և ես ընտրեցի «Կինո-Ֆոտո» ակումբը, մինչև օրս այնտեղ եմ….:Հա՜, մոռացա ասեմ, մենք արդեն եռօրյա ճամփորդություններ էինք գնում Արատես, որտեղ ես դարձել եմ Արևմտյան դպրոցի ռեկորդակիրը որպես «Արատեսցի» 4-րդ դասարանում դեռ 9-հատ էի գնացել բայց ժամանակին ավելացան այցելքները, Նաև իմ առաջին լավ լուսանկարները արել եմ՝Գառնիում:Մեր դասարան նորից լավ ընկերներ ավելացան ում հետ ես ընկերություն սկսեցի անել հենց իրենց գալուց հետո:Իմ համար այս տարի հիանալի էր:

5-րդ դասարանում ավելի շատ մարդիկ ավելացա, ովքեր մինչև հիմա Սեբաստացիում էն:Քանի, որ իմ մոտ արդեն լավ լուսանկարներ կային ես բացեցի իմ անհատական ցուցահանդեսը ՆԱՄ- ում ,այնտեղ նաև Տիար Բլեանն եկավ և մի քանի խոսք ասաց և նայելով իմ նկարները՝ շրջում էր :Շատ անծանոթ և ծանոթ մարդիկ կային ,բայց ես շատ ուրախացա, որ հենց Տիարը եկել էր և իմ ուսուցչուհիները:Իմ ընկերներն էլ եկան և նրանց դուր եկավ:Այս տարին շա՜տ երկար պատմություն ունի և ես չեմ կարող բոլոր արկածները պատմեմ դրա պատճառով ես կասեմ այս տարին ամենահետաքրքիրը, որոհետև ամբողջ դասարանը արդեն գնում էր Արատես…ու նաև կայացավ իմ ցուցահանդեսը:

6-րդ դասարանը ամենավատն է չնայած դեռ տարվա կեսը չկա…Մենք կռվեցինք ընկերներիս հետ…Նաև մեր ընկերությունը պչացավ մի հոգու պատճառով:Դեռ կլսեք այս տարվա մասին, իսկ տարվա կեսը արդեն անհաջողակ էր….. Սպասենք……

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Մայրենի (26.04.2023)

Չորեքշաբթի ( 26.04.2023թ.)

Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս

Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձևանժխտելիձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհմայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին (հնագույն) հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ (անտառապատ) կղզին, խոշոր (հսկա) կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ (ահռելի) գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին (հնագույն) ու զարմանահրաշ (տեսարժան) վայրերով:
    Պատանին թախծալի (տխուր) հայացքը լեռնային գետակի զուլալ (մաքուր) ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ (քաղցր) դայլայլը:
    Գիշերն իր մութ (խավար) թևերն է փռել:
    Կայտառ (ժիր) մի աղջիկ է ընկերուհիս:
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի :24/04/2023

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր—սահման-ա-դիր
զմրուխտափայլ—զմրուխտ-ա-փայլ
կանխավճար—կանխ-ա-վճար
սնափառ—սն-ա-փառ
բաղաձայն—բաղ-ա-ձայն
պարտատեր—պարտ-ա-տեր
կենսախինդ—կենս-ա-խինդ
ջրամուկ—ջր-ա-մուկ
արևամանուկ—արև-ա-մուտ
ձեռագործ—ձեռ-ա-գործ
նորամուտ—նոր-ա-մուտ
Բ խմբի
բ) Կենարար—կեն-արար
կենսուրախ—կենս-ուրախ
զուգընթաց—զուգ-ընթաց
ջրկիր—ջր-կիր
ջրհեղեղ—ջր-հեղեղ
բանբեր—բան-բեր
քարտաշ—քար-տաշ
տնպահ—տն-պահ
լուսնկա—լուս-ընկա
մթնկա—մթ-ընկա
ձնծաղիկ—ձն-ծաղիկ
ռնգեղջյուր—ռնգ-եղջյուր
քարափ—քար-ափ
մոլեռանդ—մոլ-եռանդ
հրձիգ—հր-ձիգ
ակնհայտ—ակն-հայտ

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, ջրաման, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:

Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորք-ապաշնոր, անարդյունք-ապարդյուն, անօրեն-ապօրինի, անձև-տձև:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի

Ալեքսանդր Շիրվանզադե

Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ[1] կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…

– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Մայրենի։Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Continue reading “Մայրենի։Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )”