Posted in Մայրենի, Պատմություներ, Առաջադրանքներ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
–Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
–Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Վարդան Այգեկցու այս առակը սովորեցնում է չգերագնահատել քո ուժերը ՝ չիմանալով դիմացինի ուժը, ամենակարևորը խելքն է։


Posted in Հայրենագիտություն, Մայրենի, Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Սևաբերդ, որտեղ ձյուն էր գալիս և ամբողջը սպիտակ էր, ինձ թվում էր թե հայտնվել եմ դրախտում։ Ձյունը այնքան շատ էր, որ ծնկներին էր հասնում։Խաղացինք ձնագնդիկ,սահնակ քշեցինք , և շատ ձնեհրեշտակներ սարքեցինք։Շատ տպավորիչ էր շատ գեղեցիկ վայր էր ։🌫❄❄

Posted in Մայրենի, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, Uncategorized

Ճամբարային առաջադրանք

Պատասխանի՛ր տրված հարցերին։

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։

Ինձ համար ճամբարը շատ լուրջ և կարևոր է։

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։

Շատ ավելի հետարքրիր դասեր, և համարյան ամեն օր գնում ենք ճամփորդությունների։

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։

Մեզ հնարարվորություն է տալիս այցելել շատ գեղեցիկ վայրեր, նաև Արատես, որը ձմռանը ավելի գեղեցիկ է։

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։

Ամենաշատը ինձ գրավում է ազատությունը։

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։

Այո շատ լավ է, որովհետև մենք կարող ենք ծանոթանալ ուրիշ դասարանների աշակերտների հետ։

Լավ է , որ նոր ընկերներ ենք ձեռք բերում։
Տարբեր նոր հետաքրքրություններ ենք բացահայտում։
Հնարավորություն ունենք օգնել փոքրերին։

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։
Կուզեի , որ ճամբարի օրակարգ մտներ հանդիպում հայտնի նկարիչների,լուսանկարիչների և այլ արվեստագետների հետ , հնարավորություն ունենայինք իրենց արվեստանոցներում դաս անել։

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։

Ես խորհուրդ եմ տալիս, որ շատ կրեատիվ նախագծեր հորինեն։

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։
Կառաջարկեի գրքեր կարդան, որ հետո իրար հետ քննարկենք։

Այլ․․

Posted in Մայրենի, Նախագծեր

2022թ․- ի նախագծերը

Ես 2022 թվականին ունեմ բազմաթիվ նախագծեր։
Հուսամ այս տարի ձեռք կբերեմ տեսախցիկ։
Ես այս տարի կունենամ լուսանկարների անհատական ցուցահանդես Նարեկացի Արվեստի Միությունում ։
Որոշել եմ նոր նախագիծ սկսել <<Մեր քաղաքի մարդիկ>>։ Հանդիպում հետաքրքիր արվեստագետների հետ ՝փոքրիկ տեսաֆիլմերի տեսքով։
Կուզեի նաև գնալ Ֆրանսիա և տեսնել Էֆելյան աշտարակը և լինել Լուվրում։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Իմ տեսած ֆիլմերը

Ես այս արձակուրդներին դիտել եմ շատ ֆիլմեր, բայց ամենատպավորիչը 《 Սուրբ ծննդյան 48 ցանկությունն էր։ Սուրբ Ծնունդին ընդառաջ Էլֆերը ստանում էին երեխաների նամակները, երեք էլֆ աշխատում էին միայն փոստում և սխալմամբ կորցրել էին 48 ցանկություն ։Մինդին նրա ընկերները որոշեցին գաղտնի գնալ մարդկանց մոտ, որպեսզի իմանան, թե ինչ ցանկություններ ունեն մարդիկ։Նրանք մարդկանց մեջ արկածներով լի օրեր ապրեցին։ Ամենակարևոր և իմաստուն նամակը գրել էր Էմմայի մայրիկը, նա ցանկացել էր, որ նրա ընտանիքը երջանիկ լինի։Էմման հասկացավ, որ ամենամեծ երջանկությունը ընտանեկան սերն է։Սուրբ Ծնունդին բոլոր անկեղծ ցանկությունները կատարվում են։

Ֆիլմը դիտեք այստեղ՝ 48 рождественских желаний

Posted in Հաշվետվություն, Մայրենի, Առաջադրանքներ

Մայերնիի հաշվետվություն

 Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։
Մայրենի բաժնի հղում
Սեպտեմբեր -18
հոկտեմբեր – 18
նոյեմբեր – 17
դեկտեմբեր – 9

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքները կատարելիս ի՞նչ եք սովորել, սովորածից ի՞նչն է ձեզ ամենից օգտակարը եղել։
Ինձ համար ամեն դաս կարևոր է և օգտակար ։Ամենաօգտակարը ՝ 203-205, 208-209, 213։

3․ Առաջին ուսումնական շրջանում ի՞նչ հեղինակներ ենք ուսումնասիրել, նրանցից յուրաքանչյուրի մասին մեկական հետաքրքիր տեղեկություն ներկայացրեք։
Ուիլիյամ Սարոյան

Սարոյանի մտքերից

Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։
Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:
Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է:
Եղիշե Չարենց -Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ 
Մուշեղ Գալշոյան – կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Կոմիտաս -Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։


Ավետիք Իսահակյան -Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը։ Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել… : Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը»։ 
Հովհաննես Թումանյան-«Վերնատան» ստեղծումը պատահական չէր։ Ըստ Լևոն Հախվերդյանի բնորոշման՝ «Վերնատունը» հանգամանքների բարդ խաչաձև նվերն էր Թումանյանին, նրա անդամներին, հայ գրականության պատմությանը, նրա ամենագեղեցիկ և հրապուրիչ էջերից մեկը»[76]։ «Վերնատուն» գրական խմբակը մեծ դեր ունեցավ ինչպես հայ գրաանության, այնպես էլ 20-րդ դարի սկզբի հայ մշակույթի պատմության մեջ։ «Վերնատան» մասին հուշեր են գրել Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Լեոն և այլք։
Մուշեղ Իշխան- Մուշեղ Իշխանի որոշ բանաստեղծություններ դարձել են երգեր Արթուր Մեսչյանի երաժշտությամբ և կատարումով։
Դանիել Վարուժան –

Վարուժանը ծրագրել էր նաև գրել «Գինիին երգը» և մշակել ամբողջ «Սասնա ծռեր» էպոսը, բայց ողբերգական մահն անկատար թողեց այս ծրագրերը։

Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուս․ֆրանս․անգլ․ և այլ լեզուներով։



4․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատոմները դրեք դրանց վերնագրերի վրա։

Հայրիկ ,դու խենթ ես PAPA YOU`RE CRAZY

Ու․ Սարոյան Հայրիկ դու խենթ ես

Ռոնալդ Դահլ Մեծ բարի հսկան

Ռոնալդ Դալ <>

Ռոնալդ Դալի հիշատակի օրը ամեն տարի սեպտեմբերի 13 նշվում է Ռոնալդ Դալի ստեղծած վզատրաք զվարճալի աշխարհի տոնը ։Ռոնալդ Դալն ասում էր ․Եթե լավ բաների մասին մտածես, մտքերդ արևի շողերի պես երեսիդ կփայլեն,
ու դու մի՜շտ գեղեցիկ կլինես։

5․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեույթունն է հետաքրքրում, ինչո՞ւ։
Ինձ ամենից շատը դուր է եկել քննարկումը, որովհետև լսում ես ուրիշների կարծիքները, նաև քոնն ես ասում ։

6․ Ի՞նչ նխագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։
Կառաջարկեի որ այն ստեղծագործողներին, ում , որ ուսումնասիորւմ ենք գնանք իրենց տուն-թանգարան ամփոփիչ դաս անենք , որ տեսնենք , որտեղ են աշխաել։

7․ Առաջին ուսումնական տարվ աընթացքում ի՞նչ չափածո ստեղծագործություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։
Հ․ Սահյան-Կա մի թուլություն, Մայրամուտ , Հայաստան ասելիս, Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է , Ժայռից մասուր է կաթում,
Կոմիտաս – Աշուն,
Հովհանես Թումանյան – Սասունցի Դավիթը ,
Ինձ ամենից շատ դուր է եկել Կա մի թուլություն, որովհետև շատ քնքուշ սիրուն բառեր են, իմ հոգուն կպավ այս բանաստեղծությունը։

8․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    5 եմ գնահատում, որովհետև շատ նոր և հետաքրքիր նյութեր ենք անցնում , ու ընկեր Գոհարը հասկանում է մեր կատակները։
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
    Հիմնականում ինքնուրույն, եթե դժվարանում եմ դիմում եմ մայրիկիս։
  • մայրենիի ուսւոցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    5 եմ գնահատում , քանի որ մենք մանրամասն հասկանում և քնարկում ենք։
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ի՞նչ նվեր կցանականամ բերի 2022 թիվը

Ես այս տարին անցկացրեցի ֆոտոների աշխարհում ։Ես նաև սիրում եմ կարդալ ,իսկ երբ կարդում էի «Հայրիկ դու խենթ ես » ինձ թվում էր ,թե Ուիլիյամ Սարոյանը իմ կողքին էր։ Ես նաև գնացի չքնաղագույն Արատես, իմ ամենամեծ երազանքը ֆոտոյի իմ առաջին ցուցահանդեսն էր, և ինձ հաջողվեց դա կատարել ։
Ես ուզում եմ, որ առողջ և խաղաղ լինի ամբողջ աշխարհը։

Ես կուզեի որ մանկատներ չլինեն։
Կուզեի, որ մենք ավելի մոտ լինենք Աստծուն և ամեն օր գնանք եկեղեցի։Ես կուզեի նաև, որ սահմաներ չլինեն, որ իրար հետ աշխարհում հաշտ լինեն։Ուզում եմ նաև իմ լուսանկարները տարածվեն աշխարհով մեկ, ու բարությունը շատանա․․