Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

1.Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությամբ գրեք և սովորեք անգիր։
Զարմով-սերունդ
դյուցազուն-քաջ
հռչակ   -սարափելի
կորյուն-առյուծի ձագ
ավանդել – Հանձնել ուրիշին
շվաք-ստվեր
խարջ-հարկ
դուշնամ-թշնամի
                                                                                                                                              2.  Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի  բառ է՝ ածանցավո, բարդ, բարդ ածանցավոր։          

անվեհեր-ան-ածանց -վեհեր-արմատ-ածանցավոր,
անահ-ան-ածանց -ահ արմատ -ածանցավոր ,
մեծազոր-մեծ-արմատ -ա-հոդակապ-զոր -արմատ-բարդ,
անհաղթ-ան-ածանց-հաղթ-արմատ-ածանցավոր,
գըլխաբաց-գլուխ-արմատ-ա-հոդակապ-բաց- արմատ-բարդ
    
3․Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։աշնան օրերը-կյանքիս վերջին օրերը  սև հողին կերթամ ես գերի-ինձ կթաղեն հողի մեջ  միտք էր անում-մտածում էր  Իր կամքը լինի-նրա ասածով թող լինի։ Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը-ինչպես ծնվել ենք այդպես էլ կմահանանք։ Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք-Բայց որ մի երեխա ունենանք։ Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք-Մեր գործը կշարնակի ու մենք էլ նրանով կհիշվենք։


4․Բնութագրեք Ձենով Օհանին, Դավթին, Մսրա Մելիքին։ Ձեր բնութագրումները հիմնավորեք
։
Ձենով Օհանը շատ թուլամորթ էր, ու չէր կարող պաշտպանել իրեն ու Սասմա երկիրը։ Նա շատ բարձր ձայն ուներ, և դրա պատճառով անունը դրել են Ձենով Օհան։
Դավիթը ՝ինչպես իր հայր Առյուծ Մհերը ,շատ ուժեղ էր ու չէր ուզում, որ Մելիքի թրի տակով անցնել, որովհետև ուզում էր ցույց տալ ինչի կարելի է հասնել դեռ վաղ հասակում։ Մսրա Մելիքը շատ դաժան էր ու ինձ թվում է, նա չէր կարող կառավարել քաղաքը, որովհետև ամեն օր մի մարդ կսպաներ։Մելիքը ներքին վախերի մեջ էր , որ իր դեմ դուրս կգար Սասունցի Դավիթը։
Ինչո՞ւ Դավիթը հրաժարվեց անցնել Մելիքի թրի տակով։
Դավիթ չէր ուզում անցնել Մելիքի թրի տակով ,որովհետև նա գիտեր ինչով էր ավարտվելու ու պաշտպանեց իր հորեղբորը
Ինչո՞ւ Առյուծ Մհերն ու իր կիրը Դավիթի ծնվելուց հետո մահացան։
Դավիթի հայր ու մայրը մահացան, որովհետև դա Աստծո կամքն էր։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Կարդում ենք գրաբար

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում: : Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։ Ինձ դուր է գալիս գրաբարը
  2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր: Կոյր մտօք -խելացի,պայծառ միտք։Կույր մտօք նշանակում է կույր հոգի, չար մտադրություներ ունեցող,անզգամ։
  3. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ): Մարդը կարող է կույր սիրտ ունենալ ,օրինակ՝ անգութ,անխիղճ։
  4. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։Լավ է աչքերը չտեսնեն , քան մտքով կույր լինել։
  5. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նաադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):Լավ է կույր լինել աչքով , քան հոգով և մտքով։ Հասկանում եմ , որ կարող է մարդը կույր լինել ,բայց հոգում բարի։Ավելի լավ է չտեսնել աշխարհը աչքով ,բայց բարի հոգով աշխարհ շոշափել

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատան

142. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Թոռնիկն արագ թռավ տատի  գիրկը : (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք  գիրք Է կարդում: (գիրկ, գիրք)
Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
 Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ: (հորդ, հորթ)

143. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շունը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի  կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր  կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի  ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս  մի ընդատիր:
Մինչև ե՞րբ պիտի ծածուկ պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց:
Օդանավի վայրէջք ոչ ոք չնկատեց:

146. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Հորեղբորս որդին մրջյուններով շատ է հետաքրքրվում:
Մրջյունները կանոնավոր զորք ունեն և  հարևաները միջատների դեմ պատերազմելու են դուրս զալիս կանոնավոր շարքերով:
Մրջյուններն էլ հակառակորդներ ունեն. դրանք խոշոր ճանճերն են:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

Ռոնալդ Դալ <>

Մի գիշեր Սոֆին մինչև երեքը չէր քնել , և ուզում էր տեսնել հսկաներին։ Նա ապրում էր մանկատան ,նրա ծնողները մահացել էին։ Սոֆին ինչ ասես արեց․ գիրք կարդաց, իջավ ներքև, ելավ վերև։ Երբ արդեն հոգնեց ,պարկեց և լսեց ՝ոտնաձայներ ,բոլորը քնած էին․․․Երբ բացեց իրենց պատշգամբի դուռը, նա տեսավ մի ստվեր՝ հսկայական չափերի։ Սոֆին վախեցավ, իսկ հետո նա տեսավ, թե հսկան ինչպես մի երկար ձող հանեց և փչեց Գուչչիների տան մեջ։ Գուչչիները ունեին մրգի խանութ։ Սոֆիի դեմ հայտնվեց մի հսկա, հսկան ուներ շատ մեծ ականջներ, բերան, աչքեր։ Հագին քրքրված շալվար երկար թիկնոց գլխին մեծ գլխարկ ՝սև գույնի։ Երբ Սոֆին տեսավ նրան, ճչած բայց ճիչը չլսվեց։Հսկան մոտեցավ և բռնեց Սոֆիին և արագ տարավ իր հետ, նրանք անցան քաղաքը, դաշտերը, ։Հսկայի վազքի մեջ փոփոխություն զգաց Սոֆին հսկայի վազքը արագացավ։ Սոֆին վերմակից ծիկրակեց ու տեսավ թե հսկան ինչպես է անցնում անտառները ․․․ Շարունակելի

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

ԱՇՈՒՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ

Աշունը նման է նկարչի, ով իր ներկապնակի գույներով կարծես ներկել է բնությունը ։Երբ ես լուսանկարում եմ աշունը, զգում եմ սահյանական շունչը։Ամպրոպից հետո, երկինքն ավելի կապույտ է լինում , ծառերն էլ ՝ ավելի խոնարհ են լինում։Իմ լուսանկարների մեջ աշունն ուրիշ գեղեցկություն ունի ։ Մասերնին նկատելով ինձ թվաց թե ժայռից մասուր է կաթում։Առավոտյան արթնանալուց բարի է լինում արևն ավելի, քնքուշ բնությունը նկարելուց ավելի մոտենում ես Սահյանին։Աշնանային քամին կարծես պարի է հրավիրում գույնզգույն տերևներին և հավքերը կարծես մեր գլխավերևում իրար կանչում են ավելի սիրով։Եվ այս ամենը տեսնելով ուզում ես գոռալ կանգառ՜, հողագունդ ,քո պտույտի մեջ թող մայրամուտը մի քիչ երկարի

Լուսանկարը ստացված է․․․

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

119. Տրված նախադասություններում դեղինով ներկի´ ր այն բառերը, որոնց սկզբնատառ են կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և ըստ օրինակի գրի´ ր, թե ինչպես են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

107. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:

Արագ-արագ, մեկ-մեկ, քիչ-քիչ, մանր-մանր, կամաց-կամաց, հետ-հետ, մեծ-մեծ, տաք-տաք,  բյուր-բյուր,սիրուն-սիրուն,մութ-մութ,երկար-երկար։

108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման-չաման, մարդ-մուրդ, պարապ-սարապ, պակաս-մակաս, մանր-մունր, փոքր-մոքր, ոլոր-մոլոր, սուս-փուս:

109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Մըռ, հըռ, չըռ, կըռ, դըռ:

Մըռ-մռմռալ, մռմռոց, հըռ-հռհռալ,հռհռոց, չըռ-չռչռալ,չռչռոց, կըռ-կռկռալ,կռկռոց , դըռ-դռդռալ,դռդռոց։

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ-պարել, զրույց անել-զրուցել, խաղ անել-խաղալ, թույլ տալ-թույլատրել, ման գալ-զբոսնել, հաց ուտել-ճաշել, քուն մտնել-քնել     , դաս անել-սովորել:

115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:

Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,

Աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառներին արածացնող, բարեսիրտ-բարի սիրտ ունեցող, չարամիտ-չար միտք ունեցող, լեռնագագաթ-լեռի գագաթ, արագահոս-արագ հոսող, հարթավայր-հարթ վայր, աստղագիտություն-աստղերի մասին գիտություն, սրտիկ-փոքրիկ սիրտ  , ծիրանենի-ծիրանի ծառ:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

Ռոնալդ Դահլ Մեծ բարի հսկան

Շատ արկածային և ծիծաղելի պատմություն։Նոր եմ սկսել և արդեն ծիծաղելի արկածների եմ հանդիպել , ինձ շատ է դուր եկել։Մի հսկայի մասին է, որը գողացել է մի աղջնակի ՝անունը Սոֆի ,և տարել հսկաների քարանձավ ՝ խոսեցրեց,ծիծաղեցին, շատ հետարքրիր է,նրանց նպատակը միայն փրկել անմեղ մարդկանց մարդակեր հսկաներից ։

ֆիլմ դիտեք՝ Մեծ բարի Հսկան

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

  100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: դեղինով ընդգծիր գործածված մասնիկները (ածանցները): Գրիր, թե ինչու ես որոշ բառեր մեծատառով գրել։

Օրինակ՝
հույն – Հունաստան:

Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:

Հիվանդանոց, ծաղկանոց,  մկաստան, Հայաստան, նստարան, այբենարան, դասարան, դպրոց, դարբնոց, հյուրանոց, զորանոց, Ռուսաստան, գործարան, բրուտանոց, կուսանոց ,Ուզբեկիստան,Հնդկաստան,  թփանոց, ծիրանոց ։ Որոշ բառեր մեծատառով եմ գրել,որովհետև հատուկ անուններ են։

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորուտում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակարան կառուցել:
Տունը դարձրել ես  հավանոց:
Երեկոյան  դարբնոցում կհանդիպենք:
Գետի ափին մի տնակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց  գյուղակի  փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն – լեռնցի:

Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ,Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:

Երևանցի, քաղաքացի, վանեց, մշեցի, աշտարակցի, արշտարացի, դվինեցի, կարսեցի, գյումրեցի ,լոռեցի ,ամերիկացի, նյու -յորկցի, լոնդոնցի, սարեցի, գյուղացի։

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ – բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար,-ջրանկար, ծովահարս բ) ժանգապատ, արծաթագույն, -արծաթապատ, ժանգագույն
գ) հողմածին, ջրաղաց, -հողմաղաց, ջրածին  դ) զորագունդ, երկրամաս-զորամաս, երկրագունդ :

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ – գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռ+ա+գիր, գեղ+ա+նկար, շրջ+ա+գգեստ, սիր(սեր)+ա+հոժար, դեղն+ա+կտուց, հոդ+ա+կապ:

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու: