Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  • Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները: տաք -սառը, այո-ոչ, ճիշտ-սխալ,սև-սպիտակ,թարս-շիտակ,բարձր -ցածր,կոշտ -փափուկ ,մոտիկ -հեռու,լավ-վատ,շատ-քիչ
  • Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:
  • Շնորհակալությունը -որովհետև եթե շնորհակալություն բառը չլիներ մենք չէինք կարող արտահայտել մեր երախտիք։
  • Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:Գլուխը իրան կլոր է զգում, որովհետև հազար տարի առաջ մենակ ես բառ կար, ու մարդիկ հորինեցին ոչ բառը ,դրա համար էլ գլուխը իրեն կլոր է զգում։
  • Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել: Իմ կարծիքով բարև,ես,ոչ,
  • Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։ Նրանք ուրիշների գլուխները չէին ուզում ցավեցնել և լացելով էին ասում կամ շշուկով։
  • Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին: Իսկ կլինե՞ն ուրիշ բառեր․․․․Աշխարհը կփոխվի՞ արդյոք։
  • Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: Երբ մարդկացից մեկի գլուխը չցավեց և նա ստեղծեց նոր բառ։
  •  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։ Աշխարհ մեծ կլոր է ,որտեղ կա կյանք, կա ջուր,նաև աշխարհը հավատարիմ ապրելու միջավայր է։
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 Ա)Վարագույր

Բ)մոծակ

Գ)վարսավիր

Դ)զանգ

 Գիրք-ընթերցարան

Դիմակ-կորունավիրուսից պաշպանվելու հարմարանք

Դերասան-դեր կատարող մարդ

Ընկույզ- Այդ պտղի ուտելի միջուկը առանց պատյանի:

Ժպիտ-լավ էմոցիա

Երեխա-մեծահասակի փոքր տեսակ

հեռախոս-հեռու խոսալու իր
դպրոցական-դպրոց գնացող երեխա
ձայնագրիչ-ձայնագրելու հարմարանք
ականջ-լսելու օրգան
աղմուկ-աղաղակ ,բարձր ձայներ

37․Բարդի,կանչել,հեղուկ,թանձր,           

38․Փորձիր բացատրել թե ինչ է բառը։

Բառը խոսելու միջոց

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն

ՋԱԶ

Ջազ (անգլերեն՝ Jazz), 19-րդ դարի վերջում – 20-րդ դարի սկզբում աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի ձև։ Ջազ երաժշտության բնորոշ գծերից էին իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան և ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։ Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը։

Պատառ՝ վիքիպեդիայից

Իմ ընտանիքում ամենասիրված ոճերից մեկը ջազն է, որը լսվում է ամեն օր։ Հայրիկս ջազ երաժիշտ է։Հաճելի է ջազի տակ գիրք կարդալ։ Ես այսօր ավելի խորացա ջազի մեջ,ընթերցելով ջազի պատմության մասին։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

Հնչյունաբանություն

Կըր-կին

Դըռ -նա-բաց

Եր-բե-մըն

Գըր-քա-յին

Կըր-ակ

Ուրե-մըն

Ծա-նըր

Սըր-տա-բաց

Զը-վարթ

Տըխ-րել

Խըմ-բա-վո-րել

Ա․ Արքայական — ար-քա-յա-կան, մեծանալ — մե-ծա-նալ, կենտրոնական — կեն-տրո-նա-կան, վերջնական — վերջ-նա-կան, ճերմակաթև — ճեր-մա-կա-թև

Բ․ Հևասպառ — հևա-սպառ, կեղևապատ — կե-ղև-ա-պատ, տերևաթափ — տե-րև-ա-թափ, կարևորել — կա-րև-ո-րել, թևատարած — թև-ա-տա-րած

Գ․Անկրկնելի — ան-կըր-կը-նե-լի, անդնդախոր — ան-դըն-դա-խոր, մտածել — մը-տա-ծել, մրցանակ — մըր-ցա-նակ, գտնել — գըտ-նել, արկղ — ար-կըղ

Այս բաժին անվանել են Հնչյունաբանություն, որովհետև  ուսումնասիրում է հնչյունները և նրանց առանձնահատկությունները ։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Ես այս առակը կարդալով, հասկացա, որ պետք է ամեն ինչից շնորհակալ լինել։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Առակի գլխավոր հերոսը վերին աստիճանի անշնորհակալ ,դժգոհ և ագահ մարդ էր։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր։

Լավություն արա ու գցի ջուրը, Ձուկը չի իմանա Աստված կիմանա։

4․Առակից դուրս գերել՝ով և ինչ

ինչ-ընտանիք,գիշեր,ցերեկ,գառ,ջուր,հաց,բախտ,կաթ,աման,ապուր,ոչխար

ով-ծնողներ,կույրը ,անդամ,

Posted in Մայրենի, Նախագծեր, Առաջադրանքներ, Uncategorized

Սարոյանի մասին փաստեր ու հուշեր

1)1911թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի, և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։

Ֆիլմը ավագ դպրոցում պատանի Հոմեր Մակուլեյի պատմությունն է, որը կես դրույքով աշխատել է որպես հեռագրային առաքման տղա ՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Կալիֆոռնիայի Իթակա գեղարվեստական քաղաքում։ Պատերազմի հետևանքները «Տնային ճակատում» Հոմերի կյանքի մեկ տարվա ընթացքում պատկերված են ինքը, իր ընտանիքը, ընկերները և հարևանները, որոնք ներգրավված էին սցենարներում, և հանդիպած ծանոթները։ Սցենարի ռեժիսորն էր՝ Հոմերի հանգուցյալ հայրը։

Մարդկային կատակերգությունը 1943 թվականի ամերիկյան դրամատիկական կինոնկար է, որը բեմադրվում է Քլարենս Բրաունի կողմից և հարմարեցված է Հովարդ Էստաբրուկի կողմից: Հաճախ մտածվում է, որ հիմնված է նույն անունով Վիլյամ Սարոյանի վեպի վրա, բայց Սարոյանն իրականում գրել է նախ սցենարը, աշխատանքից կինոնախագծից հեռացվել է և արագորեն գրել է վեպը և հրապարակել այն հենց ֆիլմի թողարկման ժամանակ[6]։ Պատկերը սկսում է Միկի Ռունին՝ Ֆրենկ Մորգանի հետ։ Ֆիլմում հայտնվում են նաև Ջեյմս Քրեյգը, Մարթա Հանթը, Ֆեյ Բայնտերը, Ռեյ Քոլինզը, Վան Ջոնսոնը, Դոննա Ռիդը և Ջեքի Բուտչ Ջենկինսը։ Բարի Նելսոնը, Ռոբերտ Միտչումը և Դոն Դեֆորը միասին հանդես են գալիս որպես անվախ զորակցող դերասանների եռանդուն զինվորներ։

Սարոյանը գրել է կինոնկարի սցենարը, որը նրան խնդրել են ռեժիսորել։ Նրան վարձատրեցին և հեռացրեցին նախագծից, երբ նրա տեսավ ֆիլմը, որը ավելի քան երկու ժամ է։ Սարոյանն ամենևին էլ գոհ չէր այդ ֆիլմից, ինչպես ավարտեց Բրաունը, և նա իր վեպը գրեց իր արտադրած սցենարով։ Վեպը լույս տեսավ ֆիլմի թողարկման միևնույն ժամանակ` նպատակ ունենալով հակադրվել պատմվածքի կինոնկարին[փա՞ստ]: Ֆիլմի և վեպի միջև նկատելի տարբերություններ կան, ներառյալ Ուլիսը, փոքր տղան ավելի ուժեղ էր բնութագրում վեպը և զգացմունքների շատ ավելի քիչ տեսարաններ, քան ներառվել են Էնթրոոկի և Բրաունի ֆիլմում (սոցիալական քննադատությունը նույնպես շատ մեղմ վեպ է)[փա՞ստ]: MGM-ի ղեկավար Լուի Բ. Մայերը, ով առաջարկեց, որ սա իր սիրած ֆիլմն է, առաջարկում է նաև շատ հստակ անուն «MGM house style»:

«Նյու Յորք Թայմս»-ի գրախոս Բոսլի Քրոութերը բարձր է գնահատել ֆիլմի կատարումները, հատկապես Ռունին՝ ասելով, որ «նրա նկարագրության մեջ կա քնքշություն և զսպվածություն»։ Բայց նա սլացավ ֆիլմը չափից ավելի զգալու համար՝ ասելով, որ այն ներկայացված է «կերպարվեստի արտահայտման առավել հմայիչ բիտերով և կինեմատիկական ամենաուշագրավ գոբներով»։

Ֆիլմը կազմել է 2,8 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում 1,0 միլիոն դոլար, ինչը հանգեցրել է 1,5 միլիոն դոլարի շահույթ։

Լևոն Մկրտչյանի հուշերից

Դեռ Լենինգրադում Սարոյանն ասում էր, որ հավանում է երևանյան տղամարդկանց կոշիկները՝ ամուր տակացուներով, կլոր եւ վերև ցցված ծայրերով: Եվ երբ նրան տվեցին հարյուր ռուբլի գումար՝ ամենօրյա ծախսերը հոգալու համար, նա ասաց.
— Շատ լավ: Կհասնենք Երևան, կառնեմ ինձ երևանյան կոշիկներ: Լևոնի կոշիկներից:
Երևանում նրան փոխանցեցին պարգևավճարը:
— Սա Ձեզ «Սովետական գրող» հրատարակչությունից:
— Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից:
— Սա Ձեզ հեռուստատեսությունից:
— Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ:
Եվ նա իսկապես գնեց հինգ զույգ երևանյան կոշիկ: Սակայն մեկնելիս, երբ նա հավաքում էր ճամպրուկները, ասաց.
— Ես կուզեի երկար ապրել Հայաստանում, այնքան երկար, որ մաշեի բոլոր առած կոշիկները, բայց հիմա ես գնում եմ, իսկ ճամպրուկներումս տեղ չկա: Թող այս կոշիկները մնան Երևանում: Ես կիմանամ, որ Երևանում շատ կոշիկներ ունեմ, որ Հայաստանում ես ոտաբոբիկ չեմ:
Երբ նա նստում էր մեքենան՝ օդանավակայան գնալու համար, մի աղջին մոտեցավ ու ծրար փոխանցեց նրան.
-Սա Ձեր պարգևավճարը՝ «Գրական թերթից»:
-Շատ լավ, — ժպտաց Սարոյանը, — ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից: Եվ կքայլեմ ու կքայլեմ այս հողի վրա այնպես, ինչպես դեռ ոչ ոք չի քայլել

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

Հնչյունաբանություն

Բաղաձայն-Բ,գ,դ,զ,թ,ժ,լ,խ,ծ,կ,հ,ձ,ղ,ճ,մ,յ,ն,և,շ,չ,պ,ջ,ռ,ս,վ,տ,ր,ց,փ,ք,ֆ։

Ձայնավոր -Ա,է,ը,ի,օ,ու,

Բաղաձայն-Բ,գ,դ,զ,թ,ժ,լ,խ,ծ,կ,հ,ձ,ղ,ճ,մ,յ,ն,և,շ,չ,պ,ջ,ռ,ս,վ,տ,ր,ց,փ,ք,ֆ։

Ձայնավոր -Ա,է,ը,ի,օ,ու,

Արմատ-ա, ր, մ, ա, տ

Երերալ-յ, ե, ր, ե, ր, ա, լ

երազ-յ, ե, ր, ա, զ

որոտ-վ, ո, ր, ո, տ

տերև-տ, ե, ր, ե, վ

որոշում-վ, ո, ր, ո, շ, ու, մ

երևելի-յ,ե, ր, ե, վ, ե, լ, ի

երիտասարդ-(9 տառ) (10 հնչյուն)

ոլոռ-(4տառ) (5 հնչյուն)

ողնաշար-(7 տառ) (8 հնչյուն)

հրշեջ-(5 տառ) (5 հնչյուն)

գրքույկ-(6 տառ) (7 հնչյուն)

բարև-(4 տառ) (5 հնչյուն)

կարևոր-(6 տառ) (7 հնչյուն)

բաճկոն-(6 տառ) (6 հնչյուն)

ոտք-(3 տառ) (4 հնչյուն)

երամ-(4 տառ) (5 հնչյուն)

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

2020-2021 ուսումնական տարվա ձեռքբերումները

Ես այս տարի շատ երջանիկ եմ, որովհետև կինոֆոտոյից ցուցահադես պիտի ունենամ ։ 4-րդ դասարանում շատ գիտելիքներ ստացա, իմ ամենամեծ երազանքը նորից այցելել Արատես, որտեղ շատ գեղեցիկ վայրեր այցելեցինք ։Այս անգամ ես գիտեմ, որ ավելի հավես է լինելու։ Չիրականացված ծրագրեր չունեմ։ Մայրենիի համայա բոլոր նախագծերին մասնակցել եմ ։Մենք այս տարի հասցրել ենք շատ բանաստեղծություներ սովորել Եղիշե Չարենցից,Հովանես Թումանյանից և այլն։ Չեմ մասնակցել շատ քիչ նախագծերին: