Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի։

(13.04.2023թ. )

Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ եւ կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում  նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետից եւ նրան ատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրեւ անխորտակելի։ Բայց մի անգամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, եւ ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետեւյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ,եւ ինքը՝ ֆիրմայի պետը վերցրեց այն ինձանից ու սկսեց զննել։ Կարճ լռությունից հետո նաասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդկաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետէ մնում եւ, հետեւաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ։ Եվ ահա, մինչդեռ եստագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ուդաժանորեն կատարեց այդ սեւ գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ուավելի առաջ էր գնում։ Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենդով բռնված, եւ նրազարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետեւում թողեցքաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։Հոկտեմբարյան տերեւաթափը դեռեւս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էրնոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուծելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները,եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետիմոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրակարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեցժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւսկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ էժամացույցը մաքրել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւբոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցըհիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնելգործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեքօրյան տարկետումըժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորենժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջ։ Շուտով գլխի ընկա,որ մեն֊մենակ թափառում եմ նախանցյալ շաբաթվա մեջտեղում, իսկ աշխարհը աչքիցսկորավ հեռու֊հեռվում։ Զգացի, որ կրծքիս մեջ թաքուն թափանցում է մի անորոշ ձգտում,թանգարանում գտնվող փարավոնի մումիայի հանդեպ ընկերական զգացումի պես ինչ֊որբան, եւ որ ցանկություն է ծագում խոսել այդ փարավոնի հետ, բամբասել օրվա հրատապթեմաների շուրջը։ Նորից գնացի վարպետի մոտ։ Նա աչքիս առաջ քանդեց ամբողջմեխանիզմը եւ ասաց, որ կափարիչն «ուռել է»։ Ապա հայտնեց, որ խոստանում է երեք օրումուղղել այն։ Դրանից հետո ժամացույցս բավականին կանոնավոր էր աշխատում, բայց միայնվերջին հաշվով, եթե կարելի է այսպես արտահայտվել։ Օրվա մի կեսը նա ամբողջ ուժովշտապում էր եւ այնպես էր հազում, փոշտում, հաչում ու փշտացնում, որ ես իմ ձայնը չէիլսում․ եւ քանի դեռ այդ աղմուկը չէր դադարել, Ամերիկայի ժամացույցներից եւ ոչ մեկը չէրկարող նրան հասնել։ Դրա փոխարեն օրվա երկրորդ կեսը աշխատում էր ավելի ու ավելիդանդաղ, եւ այն ժամացույցները, որոնց նա ետ էր թողել, այժմ հասնում էին նրան։ Օրվավերջում նա հասնում էր դատավարական տրիբունային ճիշտ ժամանակին, այնպես որընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին էր։ Միջին հաշվով նա բնավ էլ վատ չէր աշխատում, եւոչ ոք չէր կարող ասել, թե իր պարտքը չի կատարում կամ ջանում է չափից ավելի։ Սակայնմիջին հաշվով ոչ վատ աշխատելը մեծ արժանիք չէ, երբ խոսքը վերաբերում է ժամացույցին,ուստի ժամացույցս տարա մի ուրիշ վարպետի մոտ։ նա ասաց, որ գամերիթը ջարդված է։Պատասխանեցի, որ շատ ուրախ եմ դրա համար, ես ավելի լուրջ ջարդվածքից էի վախենում։Ճիշտն ասած, հասկացողություն չունեմ, թե ինչ է գամերիթը, բայց հո չէի՞ կարող կողմնակիմարդուն հայտնի անել, թե խելքս բան չի հասնում այդ գործից։ Նա նորոգեց գամերիթը, բայցեթե ժամացույցն այդ տեսակետից շահեց, ապա կորցրեց մնացած բոլոր տեսակետներից։ Նամերթ աշխատում էր, մերթ կանգ առնում, եւ կանգնում կամ գնում էր՝ որքան ուզենար։ Եվ,սկսելով աշխատել, ամեն անգամ հարվածում էր դեպի ետ, ինչպես պապիս հրացանը։ Եսկրծքիս բամբակ դրի, բայց վերջիվերջո չդիմացա ու մի քանի օրից հետո ժամացույցս տարանոր վարպետի մոտ։ Նա ամբողջ մեխանիզմը քանդեց եւ սկսեց նրա անցավոր մնացորդներըզննել խոշորացույցով, ապա ասաց, որ կարծես մազին ինչ֊որ բան է պատահել։ Վարպետըկարգի բերեց մազը ու ժամացույցը նորից լարեց։ Այժմ նա լավ էր աշխատում, եթե չհաշվենք,որ տասից տասը րոպե պակաս սլաքները մկրատաձեւ կառչում էին իրար եւ այդպես իրարկառչած էլ առաջ էին գնում։ Ինքը Սողոմոն իմաստունն էլ չէր կարող այդ ժամացույցովորոշել, թե ժամը քանիսն է, եւ ես ստիպված էի նորից այն տանել նորոգման։ Վարպետնասաց, թե ոսպնյակը ծռվել է եւ զսպանակն էլ կարգին չէ։ Բացի դրանից, նա նկատեց, որմեխանիզմի մեջ տեղ֊տեղ անհրաժեշտ է կարկատաններ դնել եւ որ վատ չէր լինի նաեւ միկտոր կաշի գցել։ Նա այդ բոլորն արավ, եւ ժամացույցս սկսեց կարգին աշխատել, միայնժամանակ առ ժամանակ մեխանիզմի ներսում ինչ֊որ բան կատաղի շարժման մեջ էր ընկնումեւ սկսում մեղվի պես բզզալ, ըստ որում սլաքները պտտվում էին այնպիսի արագությամբ, որնրանց ուրվագիծը աղոտանում էր եւ թվացույցը երեւում ասես սարդոստայնի միջից։ Ամբողջօրվա պտույտը նրանք կատարում էին վեց֊յոթ րոպեում, ապա չխկոցով կանգ առնում։Որքան էլ ծանր էր ինձ համար, նորից գնացի վարպետի մոտ ու նորից նայեցի, թե նա ինչպեսէ մեխանիզմը մաս֊մաս անում։ Որոշեցի վարպետին խստագույն խաչաձեւ հարցաքննությանենթարկել, որովհետեւ գործը լուրջ բնույթ էր ստանում։ Ժամացույցն արժեր երկու հարյուրդոլար, մինչդեռ նորոգումն ինձ վրա նստել էր երկու֊երեք հազար։ Սպասելով հետեւանքին եւվարպետին նայելով, տեսա որ ճանաչում եմ նրան․ դա նավի մեխանիկ էր, ըստ որում ոչայնքան էլ կարգին մեխանիկ։ Նա ուշադիր զննեց մեխանիզմի բոլոր մասերը, ճիշտ եւ ճիշտմյուս ժամագործների նման, եւ նույնպես վստահորեն արտասանեց իր դատավճիռը։ Նաասաց․

— Անհրաժեշտ է գոլորշի բաց թողնել սրա մեջ եւ մի պնդօղակ եւս հագցնել պահպանականկափույրին։

Ես ջախջախեցի նրա գանգը եւ թաղեցի իմ հաշվին։

Իմ քեռի Ուիլյամը (այժմ, ավա՜ղ, հանգուցյալ) ասում էր, որ լավ ձին լավ է, քանի դեռ սանձըչի կրծել, իսկ լավ ժամացույցը՝ քանի դեռ նորոգման չի եղել։ Նա շարունակ հետաքրքրվումէր, թե ո՞ւր են չքանում ձախողակ զոդողները, զինագործները, կոշկակարները, մեխանիկներնու դարբինները, բայց ոչ ոք այնպես էլ չէր կարողանում բացատրել նրան։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մարկ Տվեն

1. Բեսիի հարցերից հատկապես ո՞րը քեզ դուր եկավ և ինչո՞ւ։
— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։
-Այո։
2․Ինչպիսի՞ հարց դու կավելացնես հարցերի շարքում։
-Իսկ կան մարդիկ ովքեր չեն հավատում Աստծու՞ն

3․Գտի՛ր հոմանիշային զույգեր և դուրս գրիր։

տառապանք – վիշտ, խոհական – իմաստուն, փոքրիկ – պստլիկ, արդարացի – ճշմարիտ

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

ՄԱՅՐԵՆԻ։11/04/2023

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

I խումբ – իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս,։
II խումբ – լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, արևամուտ, առավոտ։


1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:

1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվեր. զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:


Սնունդ-Ծնունդ, դանակ-բանակ , պարտեզ-քարտեզ, բերք-վերք, զատիկ-տատիկ, բառարան-վառարան, բռնակ-առնակ, կատակ-հատակ, բյուր-քույր , ձագ-սագ, մանր-սանր, մարագ-կարագ, դարձ-վարձ, ավագ-, թախտ-բախտ,վախտ, կառք-, հարթ-զարթ, լրագիր-օրագիր, հերթ-, լույս-հույս, ձյութ-հյութ, ճեղք-մեղք, շռայլ-, նյարդ, նուրբ-սուրբ, թափոր-սափոր , մահակ-պահակ, ջութակ-թութակ:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի։10/04/2023

1)Տեքստը պատմի՛ր՝ 

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,

Ամստերդամում կա մի ռեստորան: Այնտեղ աշխատում են ինձ նման դպրոցականները: Այդ ռեստորանի հաճախորդները միյայն երեխաներն են . ո`չ մի մեծահասակ: Մենք աշխատում ենք միայն շաբաթ և կիրակի օրերը որովհետև մենք մյուս օրերին դպրոց պետք է գնանք:

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից, 

բ) Ամստերդամում կա մի ռեստորան: Այնտեղ աշխատում են դպրոցական երեխաները: Այդ ռեստորանի հաճախորդները միայն մեզ նման փոքրիկներ են: Այնտեղ աշխտում են շաբաթ և կիրակի օրերը որովհետև մյուս օրերը նրանք դպրոց են գնում :

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):   

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Ես թռչուն եմ , որը ապրում է Պարագավայում , ես շաա՜տ հետաքրքրասեր եմ և այդ մի օրը ես կպատմեմ ինձ հանդիպած բույսի մասին։
Երբ ես երկնքում թռչկոտում էի․․․և հանկարծ զգացի որ հոգնել եմ վերևից և որոշեցի իջնել մի քիչ ներքև։Երբ ես իջա ծառերի բարձրության համապատասխան ես լսեցի մի փռշտոց կարծես շշունջով էր փռշտում։Դե ինչպես արդեն գիտեք ես շատ հետարքրասեր եմ և դրա պատճառով ես որոշեցի տեսնել թե ով էր այդ փռշտացողը:Գնացի ,գնացի ինչ տեսա․Բույս որը ամեն փոշու հատիկից փռշտում էր, բայց վերջին փռշոցից այնպես վախեցա, որ բույսին կտուցով խփեցի․․․ հետո ներոխություն խնդրեցի և իմ թևերով բուժեցի նրան։
3.Լրացուցիչ աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։
Նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը:

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի։Չորեքշաբթի 22.03.2023

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույզ, երթևեկել, ունևոր, թեթևություն, մարսել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

2.       Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխկոնծի, առհասարակ, անթիվ-անհամար, կարծես թե, ութ հարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

3.       Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

  1. Պոզ, եղջյուր, կոտոշ:
  2. Քուն, նինջ, նիրհ:
  3. Մարգարե, նախագուշակ, կանխասաց :
  4. Բաղձանք, իղձ, ցանկություն:
  5. խորխորատ, վիհ, կիրճ։

4.       Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա Մեկ խոսիր, տաս լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի գիժ քարը գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

5. Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար՝ թե՛ իշխանի թե՛, ռամիկի թե՛, ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր, և լույսը թափանցիկգունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը, աչքերը:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

ՄԱՅՐԵՆԻ։Հոլովների վերհիշում և թարգմանություն

1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) պայուսակ, մայր, գարուն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) պայուսակի, մոր, գարնան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) մորը, պայուսակին, գարնանը։

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) մորից պայուսակից, գարունից։

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) մորով, գարունով, պայուսակով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) մոր մեջ, գարնան մեջ, պայուսակում։

2. Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում,  որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց,  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝   ռամ-ռամ-ռամ. Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:   

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝  ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու,    և այնտեղ նա հանդիպեց մի ծեր,  ոչ մի բանով աչքի չընկնող ձկան:  Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարի՛կ, օվկիանոսը,  որը դու փնտրում ես,  քո շուրջ է դու էլ ես օվկիանոսի մի մաս,  չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է,  քո շուրջ,  և դու   նրա սիրելի մասնիկն ես:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,

4․Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны

Դարակի վրա փոքրիկ կավե սափոր կար ջրի համար։ Սենյակի անկյունում, մահճակալի վրա, հիվանդ ու ծարավից տանջված մի մարդ էր պառկած։ «Ջու՛ր։ Ջու՛ր…»,- ամեն րոպե խնդրում էր նա։ Բայց նա բոլորովին մենակ էր, և նրան օգնող չկար։ Հիվանդի աղաչանքն այնքան ցավալի էր, որ սափորը չդիմացավ: Կարեկցանքը պատեց նրան։ Մեծ ջանքերով նա գլորվեց դեպի հիվանդի մահճակալը և կանգ առավ հենց նրա ձեռքի մոտ։ Հիվանդը բացեց աչքերը, և նրա հայացքն ընկավ սափորի վրա։ Իր ողջ ուժերը հավաքելով՝ մարդը վերցրեց սափորը և մոտեցրեց ջերմություննից վառվող շուրթերին։ Եվ միայն հիմա հասկացավ, որ սափորը դատարկ է։ Հավաքելով վերջին ուժը՝ հիվանդը սափորը նետեց պատին։ Այն փշրվեց՝ դառնալով անպետք կավի կտորներ։
Հիշեք երախտագիտության մասին, երբեք կավի կտորների չվերածեք նրանց, ովքեր ձգտում են օգնել ձեզ, նույնիսկ եթե նրանց փորձերը ապարդյուն են։

Posted in Մայրենի, Ստեղծագործություններ, Առաջադրանքներ

Ստեղծագործական աշխատանք

Երազանք

Մարդիկ,երեխաները և ծերերը .Ունեն երազանք, նրանց երազանքները շա՜տ տարբեր են ու հետաքրքիր:Եթե երեխա ես, երազիր ավելի ու ավելի շատ,բայց հանկարծ երազանքը չխառնես իրական կյանքի հետ

Ժպիտը

ժամանակին ժպիտը երեխեքի դեմքին անվերջ էր,բայց մեծանալու հետ մենք ավելի ու ավելի տխուր բաներ ենք հասկանում :Օրինակ՝հասկանում ենք, որ մեզ հարազատ մարդկանց ենք կորցնում….Ժպտացեք քանի կարող եք

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

ՄԱՅՐԵՆԻ։Կարդա՛լ Ղազարոս Աղայանի՝ «Հնարագետ ջուլհակը»

« Ժպիտը»

« Ստի ոտքը կարճ է»

« Երազանք»

« Գարնանամուտ»

2.Աշխատանքը գրելուց հետո դուրս եք գրում գոյականները, գրում հոլովը։

3.Կարդա՛լ Ղազարոս Աղայանի՝  «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

2․ Դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է ժողովրդի վերաբերմունքը դերվիշի արարքների նկատմամբ։

3․ Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ թագավորը․

ա) խելացի է

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։


բ) արհեստասեր է
— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

4․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը

ա) գործում

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

բ) խոսքում

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

5․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․

ա) ժողովուրդը
Ժողովուրդը կարծում էին, որ այդ դերվիշը կարող է կառավարել եղանակները և դրա պատճառով նրանք վախում էին նրանից
բ) գիտնականները 
Գիտնականները նույնպես ուզում էին հասկանալ նրա հանելուկը

գ) ջուլհակը

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

6․ Ի՞նչ վերաբերմունք ունես դու դերվիշի նկատմամբ։
Ես դերվիշից չէի վախենա , որովհետև եթե այդպես մարդ լիներ աշխարհում,բոլորը կիմանային։Իմ կարծիքով դարվիշը ընդամենը իրեն դրել էր աշխարհի տիրակալի տեղը։

7․ Գտի՛ր տողեր, որտեղ երևում է ջուլհակի վերաբերմունքը գիտնականների նկատմամբ։

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Երեքշաբթի։ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ

ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ

Տասնգինգ րոպե հետո Հոմեր Մաքոլին հեծանիվից իջավ մի մեծ, գեղեցիկ հին տան առջև։
Այդ տանը ինչ֊որ տոնախմբություն էր։ Լուսամուտներից երևում էին պարող երիտասարդ
զույգեր։ Երբ տեսավ, որ այդ հարկի տակ երջանկություն է տիրում, տղան վատ զգաց։ Նա
ուղղվեց դեպի դուռը և, մի պահ կանգնելով, ունկնդրեց ներսից եկող երաժշտությունը։
Նրա մատը դողաց դռան զանգի վրա, հետո անզոր ցած ընկավ։
— Ես գրասենյակից կհեռանամ,— ասաց նա իրեն։— Ես կփախչեմ։ Ես այսպիսի
աշխատանք չեմ ուզում։
Նա նստեց տան աստիճաններին։ Երկար ժամանակ հետո վեր կացավ, մոտեցավ դռանը
և մատը սեղմեց կոճակին։ Երբ դուռը բացվեց, նա տեսավ մի երիտասարդ կնոջ և առանց
մտածելու, թե ինչ է անում, ետ դարձավ ու վազեց դեպի հեծանիվը։ Երիտասարդ կինը
նախամուտք դուրս եկավ և կանչեց.
— Է՜յ, ի՞նչ է պատահել։
Հոմերը իջավ հեծանվից և դանդաղ քայլեց դեպի նախամուտք։
— Ներողություն,— ասաց նա երիտասարդ կնոջը,— ես հեռագիր եմ բերել միսիս Քլոդիա
Բոֆրերին։
— Մայրիկի ծննդյան օրն է,— ասաց երիտասարդ կինը ուրախացած։ Նա սրահ
վերադարձավ։— Մայրի՜կ,— կանչեց նա,— քեզ հեռագիր են բերել։
Դեպի դուռը եկավ աղջկա մայրը։
— Վստահ եմ, որ Ալանից է,— ասաց նա։— Ներս արի, երիտասարդ,— ասաց նա
Հոմերին,— դու իմ ծննդյան տորթից մի կտոր պետք է ուտես։
— Շնորհակալ եմ, տիկին,— ասաց Հոմերը,— ես պետք է աշխատանքի վերադառնամ։—
Նա հեռագիրը մեկնեց կնոջը, որը այն վերցրեց այնպես, կարծես բացի շնորհավորագրից
ուրիշ բան լինել չէր կարող։
— Միևնույն է,— ասաց նա ցրիչին,— ես քեզ բաց չեմ թողնի, մինչև որ մի կտոր տորթ
չուտես և մի բաժակ փունջ չխմես։— Նա բռնեց Հոմերի թևից և նրան քաշեց դեպի սենյակ՝
սեղանի մոտ, որը բեռնված էր խմորեղենով, սանդվիչներով և փունջով։ Երաժշտությունն
ու պարը շարունակվեցին։— Իմ ծննդյան օրն է, տղաս,— ասաց կինը։— Աստված իմ,—
76
ծիծաղեց նա,— ծերանում եմ, բայց դու ինձ պետք է երջանկություն ցանկանաս, տղաս։—
Նա Հոմերին մի բաժակ փունջ տվեց։
— Ես ձեզ ցանկանում եմ,— սկսեց Հոմերը։ Նա լռեց և հետո նորից սկսեց։— Ես ձեզ
ցանկանում եմ,— բայց շարունակել չկարողացավ։ Նա փունջի բաժակը դրեց սեղանին և
ուղղվեց դեպի դուռը։ Մայրը նայեց սենյակի չորս կողմը, հետո մի անկյուն քաշվեց,
որտեղ կարող էր աննկատ մնալ, իսկ աղջիկը, հայացքը մորից չբաժանելով, գնաց
դիմացի անկյանը։ Հոմերը իր հեծանիվի վրա էր արդեն և անձրևի տակ շտպում էր
հեռագրատուն։ Սրահի պատի վրա, մոր դիմաց, սիրունատես, խարտյաշ գլխով մի տղայի
դիմանկար էր կախված։ Նկարի անկյունում գրված էր. «Մայրիկին՝ սիրով Ալանից, իր 12-
րդ տարեդարձի առթիվ»։ Մայրը բացեց հեռագիրը, կարդաց և սկսեց անձայն հեկեկալ։
Պատեֆոնը շարունակում էր նվազել «Իմ սևուկի համար» երգը, իսկ երջանիկ հյուրերը
շարունակում էին պարել։ Աղջիկը նայեց մորը, հետո խելագարի նման վազեց դեպի
պատեֆոնը և լռեցրեց այն։
— Մայրի՜կ,— բղավեց աղջիկը և ամբողջ ուժով վազեց դեպի սրահում կանգնած կինը։

Վիլյամ Սարոյան

  1. Փորձե՛ ք մեկնաբանել՝ «Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին» արտահայտությունը, գրիր քո կարծիքը , գուցե գեղեցիկ պատմություն ստացվի։
    Մեր ընտանիքները շատ տարբեր են ,դրանց մեջ մտնում են խիստ,հոգատար,սիրող ընտանիքները։Եթե մեր կարծիքով մեծերը մեզ անտեսում են, մենք սխալ ենք ,նրանք աշխատում են, որպեսզի մեզ ամենալավը տան ու նվիրեն։ Չպիտի վատնենք ժամանակը հիմարությունների վրա, գնահատեք ժամանակը․․․․ որովհետև մարդիկ անվերջ չեն ապրում։

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ-հերթ-թերթ
աղեղ-բաղեղ
կար-տկար, նկար
յուղ-գյուղ, ճյուղ
լոր-կլոր, շլոր
ութ-թութ, մութ, բութ
վազ-ավազ, նվազ
աքար-շաքար
ախտ-բախտ
ճար-վճար
նուշ-անուշ-կուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել-վարել-ապրել
այծ-կայծ, խայծ

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի։ Հոլովակների վերհիշում

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում։

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-ամպ-սեղան-գիրք

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-ամպի- սեղանի -գրքի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-ամպին–սեղանին-գրքին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-ամպից-սեղանից-գրքից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-ամպով–սեղանով-գրքով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-ամպում-գրքում

2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ-ուժեր, տարր-տարրեր, ծով-ծովեր, նաև, կույտ-կույտեր, բերդ-բերդեր, շենք-շենքեր:

Բ. ճանապարհ-ճանապարհներ, գաղտնիք-գաղտնիքներ, հրաշք-հրաշքներ, մեքենա-մեքենաներ, շրջան-շրջաններ, շինություն-շինություններ, նավահանգիստ-նավահանգիստներ:

Գ. Գառ-գառներ, դուռ-դռներ, մատ-մատներ, մուկ-մկներ, թոռ-թոռներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:

Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:

Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայր-դաշտավայրեր, շնագայլ-շնագայլեր, հեռագիր-հեռագիրներ, լրագիր-լրագրեր:

Զ. Քարտաշ-քարտաշներ, գրագիր-գրագրեր, լեռնագործ-լեռնագործեր, բեռնակիր-բեռնակրեր:
Է. Մարդ-մարդիկ , կին-կանայք:

3․Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժները (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

Յոթ գլխով-յոթգլխանի
Ստրուկի մտքով-ստրկամիտ
Լի և առատ-լիառատ
Կյանքի հյութ-կենսահյութ
Ցավից լլկված-ցավալլուկ
Մոլոր մտքով-մոլորամիտ
Սուր ընթացող-սրընթաց
Խելքը կորցրած-խելակորույս
Նոր հայտնված-նորահայտ
Մենակ ապրող-մենակյաց
Խիստ բարքով-խստաբարո
Երկար ապրող-երկարակյաց
Նոր եկած-նորեկ
Աչքին հաճելի-ակնահաճո

Լրացուցիչ աշխատանք

Պատմե՛լ սովորել «Հաջողության փերու Շատրվանը» հեքիաթը։