Մերիին դուր էր գալիս հեռվից նայել իր մորը:Մերին մտածում էր, որ նրա մայրիկը շատ գեղեցիկ է,նա մոր շատ քիչ էր ճանաչում: Դժվար Էր հասկանալ , սիրել կամ էլ կարոտել հիմա , երբ կորցրել էր մորը :Այայի ծառաներն հոգ էին տանում Մերի Լեոնքսոնին : Բայց մի օր եկավ խոլերայի պատճառով Այայը մահացավ և Մերին մնաց տիկին Մեդլոքի խնամքի տակ….
Կյանքում ամեն մի լավ բանի համար պիտի միշտ շնորհակալ լինել
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն: Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, – Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Առաջադրանքներ
Բանաստեղծությունից դուրս գրեք 4 գոյական:
Կյանք, աստղ, ճամփորդ, ճահիճ
Գրեք՝ ինչի մասին է բանաստեղծոթյունը:
Բանաստեղծությունը անվերջության և հավերժության մասին է:Մեր հույսը մենակ կյանքի վրա է և երգի վրա է ։
Բանաստեղծությունը մտքում, տասն անգամ դանդաղ կարդացեք և գրեք, թե ինչ եք զգում: Կյանքի երգն եմ լսում ՝որպես հավերժական ունկնդիր, նման հրաշք չեմ լսել:
Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրվեք, տեղադրեք բլոգում:
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.— Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ..
Այս բանաստեղծությունը սիրո մասին է պատմում ,անբաժանության ու բարության: Իմ կարծիքով այս բանաստեղծությունը կարելի է նվիրել քույրիկին, մայրիկին, հայրիկին ու բոլոր նրանց ում սիրում ես: