Այս պատմությունը մի վտիտ և խոժոռ աղջկա մասին է:Երբ Մերի Լեոնքսը ծնվեց նրա մայրը նրան հանձնեց Այային: Աղջիկը հիվանդ էր ինչպես իր հայրիկը, հայրը ինչ-որ պետական պաշտոն էր վարում ,որը նույնպես խոժոռ էր: Իսկ մայր մի գեղեցկուհի էր ,բայց միտք միայն խնջույքներն էր ու զվարճանալը:Սկիզբը տխուր էր ,բայց շատ հավանական է, որ վերջ բարի կվերջանա:
Վիքիպեդիայից Պատմության մասին;
Խորհրդավոր պարտեզը (անգլ.՝ The Secret Garden), Ֆրենսիս Էլիզա Բարնեթի վեպը, որը «The American Magazine» պարբերական մամուլում սերիալիզացվելուց հետո գրքի տեսքով լույս է ընծայվել 1911 թվականին։ Գրքի գործողությունները տեղի են ունենում Անգլիայում։ Այն Բարնեթի ամենահայտնի վեպերից է և համարվում է անգլիական մանկական գրականության կլասիկա։ Գիրքը ենթարկվել է մի քանի ադապտացիաների, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանվել ու երաժշտական մի քանի բեմադրություններ են իրականցվել։ Գրքի ամերիկյան տարբերակը հրատարակվել է Ֆրեդերիք Սթոուքսի կողմից, իսկ բրիտանական տարբերակը՝ Ուիլիամ Հեյնիմանի կողմից։ Գրքի ամերիկյան տարբերակի նկարազարդումների հեղինակը Մարիա Լուիզ Քյորքն է, իսկ բրիտանականինը՝ Չառլս Հիզ Ռոբինսոնը։
Ահա և վերջացրեցի կարդալ «Չարլին և Շոկոլադե գործարանը» :Շատ գեղեցիկ պատմություն էր :Ամենահավեսն այն էր, որ ես համ նայել եմ իր ֆիլմը և կարդացել գիրքը:Այս գիրքը սովորեցրել է ագահ չլինել:Իմ ամենասիրած կերպարները Ոմպա-լումպաներն են, իսկ ամենախելացին՝ Չարլի Բաքեթն էր : Ընթերցելուց հետո դիտեցի ֆիլմը , գիրքը ինձ ավելի շատ դուր եկավ քան ֆիլմը:
Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից՝ և՛ Դվալը, և՛ Լալվարը, և՛ ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…
ԼԵՈ
Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:
Վ. ՏԵՐՅԱՆ
Այո՛, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք:
ՍՏ. ԶՈՐՅԱՆ
Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Զ. ԵՍԱՅԱՆ
Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
Մ. ՍԱՐՅԱՆ
Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ
…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ
Նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:
Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:
Կարդացեք տեքստը ևս մեկ անգամ և պատասխանեք հարցերին
Գտեք այն հուշը, որտեղ երևում է Թումանյանի բարությունը: Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
Ինչո՞ւ էր Աղայանը գիշերով եկել Թումանյանի տան մոտ: Ղազարոս Աղայանը վատ երազ էր տեսել , ու կեսգիշերին անհանգստացել …
Ինչպիսի՞ հայրիկ էր Թումանյանը, դուրս գրեք ձեր խոսքը հիմնավորող հատվածը: Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Ի՞նչն էր ամենից շատ Թումանյանին բարկացնում մարդու մեջ: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում:
Հ. Թումանյանն ինչո՞ւ չէր կարողանում ավարտել «Հազարան բլբուլն»: Թումանյանը հաճախ էր ասում.-Գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը: Մի օր ասաց.-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
Ի՞նչ լեզվով էր Թումանյանը գրում իր ստեղծագործությունները և ինչո՞ւ: Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:
Շնորհակալ եմ իմ զինվորին, որ անքուն սահմանն է պահում:
Շնորհակալ եմ ընտանիքիս, որ ինձ պահել ու մեծացրել է:
Շնորհակալ եմ քույրիկիս, որ ինձ ուրախություն է նվիրում:
Շնորհակալ եմ ուսուցիչներիս, որ ինձ գիտելիք են տալիս, և դիմանում իմ չարաճճիություններին:
Շնորհակալ եմ Աստված պապիկին, ամեն ամեն ինչի համար…
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻն….
Երբեմն լինում են պահեր, երբ մարդ հանկարծ նեղացնում է ընկերոջը, և դրա պատճառով ընկերությունը փլուզում է: Եթե ուզում ես ընկերությունը շարունակել դրա համար պետք է ներողություն խնդրել, և ձեր ընկերությունը կշարունակվի:Օրինակ ես շատ – շատ եմ ընկել այդ իրավիճակի մեջ և ներողություն եմ խնդրել ,շարունակել եմ ընկերությունը: Ես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր ինձ հետ են միշտ ու միշտ: Մարդը պիտի սիրի ընկերությունը, եթե չսիրի ինքը կմնա մենակ: Ես կուզեի Ամանորին Ձմեր պապից բարություն, խաղաղություն, ժպիտ….