Ձկնիկն առվին խուտուտ տվեց, Եվ առուն՝ պարզ ու անբիծ Քրքջալով ուշաթափվեց Ու ձորն ընկավ քարափից… Զարկվեց քարին, ուշքի եկավ, Շուրջը նայեց կասկածով Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝ Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
1.Արձակ պատմիր բանաստեղծությունը:
Առվակի և ձկնիկի պինդ ընկերության մասին է։ Նրանք սիրում էին կատակել միմյանց հետ ։ Ձկնիկը առվին խուտուտ է տալիս, առուն էլ քրքջում է ու թռչկոտում։ 2. Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
Առուն չարաճճի, պարզ, անբիծ, կատակասեր, ընկերասեր, կապույտ ժպիտով։
3. Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
Ձկնիկ ու առուն, Երկու ընկեր, 4. Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
Ձկնիկին կարմիր կներկեի, առվակին ՝դեղնակապույտ, քարափ՝ դեղնականաչ ,օրն էլ դեղին և կարմիր։
5. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
-Բարև առվա՛կ ,ու՞ր ես այդպես թափառելով գնում, հը՞։
Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։
Չինաստանում տարեց մարդիկ սերնդեսերունդ այսպիսի պատմությունը են պատմում։Մի աղջիկ է լինում նրան անվանում էին Թայան։ Թայան անունը նշանակում է արև ։Նա ապրում էր գյուղակում, իսկ կողքի գյում ապրում էր մի տղա՝ անունը Յուելյան։Չինարենում Յուելյան անունը նշանակում է լուսին։Աղջիկ սիրահարված էր Յուելյանին, Յուելյանը շատ հաճախ էր գնում Թայանի տուն։Թայանը մտածում էր կամուսնան ։ Բայց մի հզորագույն կախարդ ուզեց ամուսնանալ Թայանի հետ , ծնողները իմացան դրա մասին և ուրախացան ։Յուելյանը շա՛տ աղքատ էր ։Նրանք պայմնավորվեցին <<Հինգշաբթի առավոտյան գան իրար հանդիպեն սև քարի մոտ>>։ Կախարդը տեսավ նրանց ,թե ինչպես Թայանը վազեց տղայի մոտ։Նա իր կախարդական ուժով կրակ վառեց քարի տակ , քարը ճաքեց ։Կախարդը իր ուժերով նրանց դարձրեց տաք աստղ և սառը աստղ․․․Թայանը ապրում էր արևի վրա,Յուելյանը՝լուսնի։ Սիրահարները կարոտեցին միմյանց, բայց այլևս չտեսան իրար․․․
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում: Քամին է այս ծով գանձերի տերը, Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»: Այս պատկեր ինձ թվում է, որ ես լսում եմ այս ծափահարությունները, և ասում են քամուն <<Քամի շնորհակալություն, որ աշնան թեթև շունչ ես պարգևում >>։
Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ։ Ինձ շատ է դուր գալիս ոսկեգույն աշնան տերևները, աշունը կարծես անվրձին նկարած կտավ է․․․
Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Պատմի՛ր բանաստեղծությունը: Աշունը կարծես անտեսանելի նկարիչ լինի․․․Աշուն նկարչի սիրելի գույները դեղին,ոսկեգույն,կապույ և մի քիչ մոխրագույն են։Աշնան նկարած նկարը կեդնանաում է։
Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
Կարդացել եմ «Կեցցե՜ Լյոնեբերգացի Էմիլը» վիպակը։ Հետաքրքիր արկածներով Էմիլը նոր պատմությունների մեջ է ընկնում ։Ասյ չարաճճի տղան մի քանի անհավանական գործարքներ է կնքում աջուրդում, հազար երկու հայրուր խեցգետին բռնում,իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում։Վիպակի վերջում Էմիլը այնպիսի հերոսություն է անում հանուն իր սիրելի ըկերոջ, որ Լինան , ամբողջ Սմոլանդը և լիոնեբերգացիները փոխում են իրենց կարծիքները , բոլորը բղավում էին «Կեցցե՜ Լյոնեբերգացի Էմիլը »։
Ինձ համար երաժշտությունը կյանքս է: Ես սովորում եմ երգեր հայերեն և անգլերեն «Արևիկ»-ում :Ես լսում եմ նաև Արիանա Գրանդեի և Սթիվի Ուանդերին:Այս երգը հնչում է «SING» մուլտֆիլմում: Եթե երաժշտություն չլիներ մենք էմոցիա չէինք ունենա :Իմ տանը միշտ լսվում է երաժշտություն՝ հատկապես ջազային:
Իմ սիրած երաժիշտներից Բոբ Մաքֆերին է: Նա կարծես մարդ -նվագախումբ լինի:Ես դեռ շատ փոքր հասակից լսել եմ նրան:Իսկ նշված տեսահոլովակը դիտելուց ու երգը լսելուց հուզվում եմ, տիեզերքի, ժամանակի ու մարդու մասին է:
Այս հաղորդում դիտելուց ես իմացա, որ Կոմիտասի իսկական անունը Սողոմոն է, նա հոգևորական էր,սովորել է Գևորգյան ճեմարանում: Դրա համար նրան անվանել են Կոմիտաս Վարդապետ: Շատ դժվար կյանք է ունեցել:Եթե Կոմիտասը չլիներ ,հայկական երաժշտությունը շատ աղքատ կլիներ:Ես Կոմիտասին ավելի շատ սիրեցի: