Posted in Մայրենի, Առցանց ուսուցում, Ընթերցանություն, Իմ գրադարանը

«Անմահության լեռները» հոկտեմբերի 30

Չինական ժողովրդական հեքիաթ

Այս պատմությունը շատ-շատ տխուր պատմություն է….

Դա վաղուց, շատ վաղուց է եղել: Ներքին Մոնղոլիայի դաշտերով մի գետ էր հոսում՝ լայն, ջրառատ ու ջինջ:Գետի արևմտյան ափում մի գեղեցիկ աղջիկ էր ապրում՝իր մոր հետ, իսկ արևելյան ափում ապրում էր մի հարուստ իշխան՝ իր սեփական ծառաներով և մերձավորներով :Իշխանի մոտ կար մի պատանի հովիվ նրան պարզապես անվանում էին հովիվ :Նա անուն չուներ որովհետև նրա ծնողները մահացել էին:Երբ նա վերադառնում էր տուն նկատեց մի գեղցիկ աղջիկ ,նա աղջկան ուշադրություն չէր դարձնում: Ահա և նրանք սիրահարվեցին: Չինական այս հեքիաթը գեղեցիկ սիրո ուժի մասին է:Իշխանը պատժեց նրանց և նարնք դարձան ժայռեր և միացան իրար: Չար իշխանը դառնոմ է սև կրիա ու կորչում անհետ,իսկ լեռները միշտ կանգուն են…

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ »

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

կարդալ ավելին
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Բառակազմություն Մայրենի հոկտեմբերի 27

1. Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:

Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր

Դասացուցակ=դաս+ա+ցույց-ակ,                                                                                                         մարդակեր=մարդ +ա +կեր                                                                                                                           լուսամուտ =լույս+ա+մուտ                                                                                                                                        խոշորացույց=խոշոր +ա+ցույց                                                                                                                               ցուցամատ=ցույց+ա+մատ

2. .  Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով:

Վատամարդ, վատաբանել, վատություն,  վարդակակաչ, Վարդուհի,  , քաջվարդ, Վարդենիկ,  մայրություն, մայրական,մայրաքաղաք,մայրամուտ, հնեաբան , հնագույն, հնոտ, հնագիտական, գրագրություն, գրող,բնագիր, գրագետ,

3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր:

Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի

Ա խմբին միացնելով  Բ խմբի բառերը ստացա   հացեղեն, Հայաստան, հայուհի, հնդկուհի, Հնդկաստան, հոտային, անհոտ, դժգոհ,գարնանային,գարնան, բառեր:

կարդալ ավելին
Posted in Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Արևի լեռը

Չինական ժողովրդական հեքիաթներ

Երկու եղբայր են լինում .մեծ եղբայրը ագահ էր և հարուստ , իսկ փոքրը՝աղքատ: Պատմությունը այն մասին է, թե ինչպես գարնանը բրնձի սերմ խնդրեց աղքատ եղբայրը , որ ցանի ,աշնանը տա: Մեծ եղբոր կինը շատ չար էր. խաբում է և խաշած բրինձ տալիս փոքր եղբորը:Փոքր եղբայրը ցանեց բրինձը ,և միայն մեկ սերմ աճեց ,նա շատ ջանք թափեց,որ աճի ու մեծանա …. Բրնձի այդ մի հատիկը նրան տանում է Արևի լեռ…..

Ծերունիներն ասում են,որ միշտ այդպես է լինում: Արևը երբեք չի վիրավորում աղքատին, տաքացնում է նրան և նվիրում է իր ոսկու մի մասնիկը :Բայց եթե ագահ հարուստն է ուզում բոլորը միայն իրեն վերցնել, զայրացած արևը այրում է նրան իր ճառագայթներով:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Բառակազմություն

  1. Բառերից անջատեք նախածանցները:

Վեր -հանել, դժ- բախտ, ան- հնար, չ- կամ, չ- գալ, դժ -գոհ, ան -հեռատես:

  • Նախածանցներով ածանցավոր բառեր կազմեք:

Ան, չ, դժ, վեր, արտ:

Անգլուխ, անխելք , անիմաստ, դժգոհ ,դժկամ, վերկացիկ, արտահայտել, արտանետել վերահանել, վերադարձնել, չտես, չխոսկան, չուտող,

  • Բառերը բաժանեք արմատների, ածանցների և տեղավորեք աղյուսակում:

Բարձրաձայն, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, պատուհան, հոգի, նավ, գալուստ, սառը, դանակ, գազանանոց, հողագուդ, բուժքույր, բժշկուհի:

պարզածանցավորբարդԲարդ ածանցավոր
 դանակ
բառ
հոգի
նավ
սառը

 անհանգիստ
լեզվանի
մարդկային
գազանանոց
բժշկուհի
գալուստ
հեռագրատուն
լուսարձակ
բուժքույր
 լավամարդ
հողագունդ
բարձրաձայն
պատուհան
 
  • Պարզ բառերին արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:

Շուն-շնատեսակ, շնաձուկ

գինի-գինեգործ, գինովցած

բույս-բուսաբան, բուսակեր

հույս-հուսախաբ, հուսառատ

տարի-տարեմուտ, տարեվերջ

օր-կեսօր, օրնիբուն

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Մայրենի «Աշուն օր»

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Այս հատվածում նկարագրվում է արևածագը:

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Այստեղ նկարագվում է կայծակը:

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ

Այս հատվածում նկարագվում է կարմիր մայրամուտը:

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Այստեղ նկարագրված է աշնանային անձրևը:

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Վեցերորդ հատվածում նկարագրված է աշնան վերջին քամին:

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Վերջում նկարագրվում է աշնանային երեկոն:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում, Uncategorized

Կեցցե՜ Լյոնեբերգացի Էմիլը Օգոստոսի 10

Այս գլուխը միքիչ տխուր պատմություն է:

Երբ էմիլը գորտին սննդի զամբյուղի մեջ դրեց,իսկ հետո այնպիսի պատմության մեջ ընկավ, որ չարժի հիշատակել… Խոզամայրը գիշերը տասնմեկ ձագ է ունենում՝ տասին խեղդում, իսկ մեկին Էմիլը փրկում Է: Այս գլխում շարնակվում է Էմիլի տարօրինակ պահվածքը, նա իրականում չի ցանկանում , որ որևէ մեկին նեղացնել,բայց միշտ հայտնվում է արկածների մեջ:Էմիլը ափերը իրար միացրեց ու խնդրեց.

«Տե՛ր Աստված, էնպե՛ս արա, որ ես վերջ տամ իմ անկարգություններ: Խնդրում եմ սրտանց: Էմիլ Սվենսոն, Քաթհուլթ, Լյոնեբերգա»:

Posted in Մայրենի, Կոմիտասյան օրեր

Կոմիտասի օրեր նախագիծ

Կոմիտաի «Շորոր» երգը այս օրերին մեզ հանգստացնում է: Ինձ թվում է, որ մարդիկ պարում են Արցախում , և պարից հետո գնում պատերազմ : Նրանք ուժ են առնում Կոմիտասի այս երաժշտությունից և ոգեկոչում բոլոր հայրենակիցներին:

ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔ

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի հոկտեմբերի 13

1. Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը

Մրոտ-մուր-ու>ը, շնաձուկ-շուն-ու>ը, Հունաստան-հույն-յ սղվել է, ստախոս-սուտ-ու>ը, մրգատու-միրգ-ի>ը, սրբատեղի-սուրբ-ու>ը, լրաբեր-լուր-ու>ը, առվակ-առու-ու>ը:

2. Բառերը վանկատեք:

Նա-պաս-տակ, ստեղ-նա-շար, ավ-տո-մե-քե-նա, ար-շա-լույս, զան-գակ, դըռ-նակ, հաշ-վել, ա-ռա-գաստ, գե-տակ, ա-մաչ-կոտ, հի-շել, բար-ձըրա-խոս, հընդ-կակ-ան:

3. Բառերին այնպիսի մասինիկ ավելացրեք, որ բնակվելու տեղ ցույց տան և գրեք, թե ինչ հնչյուրափոխությունէ  կատարվում:

Հնդիկ-Հնդկաստան-ի>ը, պարսիկ-Պարսկաստան-ի>ը, հույն-Հունաստան-յ>սղվել է, ասորի-Ասորեստան-ի>ե:

4. Բառերը շեշտադրեք:

Աղավնի՛, մայրի՛կ, երազկո՛տ, հեռու՛, շնագա՛յլ, դասագի՛րք, մացառո՛տ, շողարձա՛կ, մայրամու՛տ, լուսավո՛ր, մենաստա՛ն, լեռնայի՛ն, զինադադա՛ր, ավտոմոբի՛լ: