Մայրիկն ինձ կյանք տվեց,նա միշտ խնամում է ինձ ու ուրախացնում:Մայրիկը մեզ հետ է ամբողջ կյանքում:Նա է կյանքի իմաստը,կյանքի գույնը:Ես կնվիրեի նրան ամբողջ lաշխարհը՝ ծայրից ծայր…Հարգեք ձեր մայրիկներին,որովհետև կյանքը մի հատ է:❤️
Category: Մայրենի
Մայրենի Երեքշաբթի
1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։
2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։
Կարդալ ԱվելինՄայրենի
1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։
Ալոճ, ակնակապիջ աղջատել, աղջամուղջ, աջպարար, անաճառ, անզիճում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աջքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոճիլ, չղջիկ, փախջել, փարճ (կավե գավաթ), քրքիջ:
2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրափի լույսն էր կենդանության միակ նշանը համատարակ մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպական աապին, բարկրացավ աջբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հապշտակում թափված հարկաշաղախ ալրափոշին և փաղչում զվարճաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազորյա գործին` անշտապ կապելով ալրաթաթան գոքնոցը:
3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:
ՊԱՏՐԱՆՔ
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1918
Քառյակներ
******
Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։
« Թմկաբերդի առումը»
« Թմկաբերդի առումը»
| ՆԱԽԵՐԳԱՆՔ Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական աշուղին, Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք, Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։ Մենք ամենքըս հյուր ենք կյանքում Մեր ծնընդյան փուչ օրից, Հերթով գալիս, անց ենք կենում Էս անցավոր աշխարհից։ Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք մահինը, Մարդու գործն է միշտ անմահ։ Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անե՜ծք նըրա չար գործքին, Որդիդ լինի, թե հերն ու մեր, Թե մուրազով սիրած կին։ Ես լավության խոսքն եմ ասում, Որ ժըպտում է մեր սըրտին. |
| Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, Լավ արարքը, լավ մարդին։ Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, Մի բան պատմեմ հիմի ձեզ, Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում, Քաջ որսկանի գյուլլի պես։ |
«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։
Գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։
Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:
Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ։
Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։
Ցողն անձրև չէ , բայց էլի օգուտ է։
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։
Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում ։
Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի ։ հեռվից քաղցր է հնչում։
Կարդա՛ «Փարվանա» ստեղծագործությունը։
Առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատր՛ր։
Վեհափառ-փառահեղ տեսք ունեցող
Ծիծղուն-Ծիծաղկոտ
Սեգ- վեհությամբ հպարտ
Որսկան-րսացող, որս անող
Արքունիք-Արքայի պալատը
Ամեհի-անզուսպ
Կտրիճները-խիզախ
Ապարանք-Պալատ
Դրանիկ-Պալատական
Նաժիշտ-Սպասավորուհի
Ալեհեր-Ճերմակած մազերով
Պայազատ-Ազնվական
Մայիլ-մնալ
Վես-սիգապանծ - Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր այն ուրիշ աշխարհը, ուր իշխում էր Փարվանա արքան:
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում: - Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:
Արքայադուստրը չքնաղագույն գեղեցիկ էր և իմաստուն։ - Քո կարծիքով ո՞ր կերպարն է ավելի ամբողջական: Պատճառաբանի՛ր:
Իմ կարծիքով ամբողջականն էր Փարվանն էր,որովհետև նրանք էին գլխավոր հերոսները - Վերնագրի՛ր ստեղծագործության մասերը:
Սեգ սարերի արքա՝ Փարվանա
Փարվանաի չըքնաղ փերին
Քաջերի վերջին հիշատակությունը։
Լացի ծովը
Վառ ու տխուր լեգենդը։ - Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փարվանա»:
- Այս ստեղծագործությունը կոչվում է «Փարվանա», որովհետև այն պատմում էր, թե ինչպես առաջացավ Փարվանա լիճը։
- Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
Իմ կարծիքով այս ստեղծագործության ասելիքը , որ չպետք է երբէկ առանձ իմանալու մարդկանց չվստահել - Ո՞րն է ստեղծագործության.
ա) ամենագեղեցիկ հատվածը
Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:
բ) ամենալարված հատվածը
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:
գ) ամենատխուր հատվածը
— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:
— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:
դ) ամենախաղաղ հատվածը
| Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ: Ասում են՝ էնտեղ արծըվի նըման, Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում, Նըստում էր էն սեգ սարերի արքան Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում: Փարվանա արքան մի աղջիկ ուներ. Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել` Իր որսն անելիս Մըթին սարերում: Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա Ծերության օրերն ու սարերն իր հոր, Ու ապրում էր ծեր արքան Փարվանա Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր: Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ. Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ, Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ Ամեն մի ամրոց, ամեն արքունիք: — Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա, Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի, Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ, Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի… |
Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ-ամ,ակ,կամ, ափսե-ափ,ես,սա,փեսա, ժանր-նար,Ժան,ար, վիճակ-կավիճ,ակ,ճիվ,կավ, գավառ-վառ,գառ,առ,, վտակ-վատ,կավ,տակ,կտավ, մկրատ-արտ,մատ,տակ,կամ,տար, պարկ-ակ,արկ,կապ, վկա-կավ:
Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա
Մթնշաղի անուրջներ
Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել ընթերցողների կողմից։
Ծանոթացիր «Մթնշաղի անուրջներ» ժողովածուին, ընտիր դրանցից մեկը և սովորիր արտասանել բերանացի։
1.Փորձիր գրել Տերյանի մասին քո բլոգում, ներկայացնել նրան այնպես, ինչպես ինքնդ ես ընկալում։
2.Բնութագրիր նրա ստեղծագործությունները։
Իմ կարծիքվ նրա ստեղծագործությունների մեծամասնը դա մեծերի սիրո մասին է։Նա մանկագիր չէր։
3.Նկարիր Տերյանի ներկայացրած, և քո պատկերացրած մթնշաղը , սիրառատ աչքերն ու անուրջները։
4.«Մթնշաղի անուրջներ» վերնագրով գրիր փոքրիկ պատմություն։
Ամենմեկի մոտ երազները ուրիշ են, բայց մի աղջկա երազը շատ դժվար երազանք էր,այդ աղջիկը երազում էր,որ պատերազմներ չլինեն։Բայց մարդիկ կան երկու տեսակի մեկը ամենինչից բավարարված ՝ մյուսը չտես ու ագահ, դրա պատճառով Մթնշաղը փորձեց իրականացնել այդ երազանքը, բայց ի դժբախտության նա չկարողացավ
- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն: - Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է վաղ հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Զմրուխտ կղզին, ահռելի կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր վաղ ու սքանչելի վայրերով:
Պատանին տխրալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների դուրեկան դայլայլը:
Գիշերն իր խավար թևերն է փռել:
աշխույժ մի աղջիկ է ընկերուհիս:
«ԳԱՐՈՒՆ»
2. «ԳԱՐՈՒՆ»
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
1908թ.
Սովորե՛ ք անգիր ( բերանացի)
- Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։
Անուշ-քնքուշ
Հուզում-տագնապ
Նազով -քնքշորեն։
2. Կետերի փոխարեն գրել համապատասխան ածանցները:
անկենդան, չկամ, չխոսկան, տգետ, հայրիկ, կիսել, փառավոր-, վայրենի, աղավաղել, արևելյան, եռանդքում, ազդություն, դողդոջում, հնչյուն, համեր:
Մեծերը Տերյանի մասին
Եղիշե Չարենց
«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:
Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:
Երեքշաբթի(07.02.2023)
Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
Կեղտ-աղտ
Գութ-խիղճ
Ավար-թալան
Կարծիք-տեսակետ
Օրրան-հայրենիք
2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:
Ձու-հավկիթ
Նեցուկ-հենարան
Ճաճանչ-ճառագայթ
Թարթիչ-արտևանունք
Վիհ –անդունդ
Աշտանակ-ճրագակալ
3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
Աքցան —
Տաղտուկ —
Խուճապ — տագնապ
Գինարբուք — խրխճանք
Մորմոք —
Արգելք — խոչընդոտ
Ահ — երկյուղ
Գուրգուրանք — գորո
Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
1.Բնություն թղթե
վայրկյան որսալ
շեկլիկ հերակալ
ձուկ ուղտ
խաղալ չափում
ինձ նկարել
Բնանկար, վայրկենաչափ, շիկահեր, ձկնորս, խաղաթուղթ, ընձուղտ։
2. Ձյուն պատճառ
մուկ ոսկոր
այտ դեղ
միշտ կսկծալ
դառը դալար
սկիզբ ծաղիկ
Ձնծաղիկ, մկնդեղ, այտոսր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ։
Ուրբաթ ( 03.02.2023թ. )
.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը համ չի ունենա:
Դա աղ մասն է։
2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա հորթ ասա՝ հորթ անձրևից հորթը թրջվեց»:
Պատ՝հորդ,հորդ,հորթը
3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը «չի լսում»:
Դա ունկախիցն է։
4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:
Նորեկ տղաներին ասա թաս տարա գոմ։
5.Ո՞ր բառն է ավելորդ շարքում՝ տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:
Իմ կարծիքով դարակ։
6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:Ես կհանեի Նվարդին
7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:
Պատանի
8. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:
Դա Ծիրանն է։
9..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:
Գյուղն է, որովհետև եթե հանենք «գ» տառը կմնա «յուղ»բառը
10. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Պատանի-մատանի
սնդիկ-գնդիկ
անօրեն-տնօրեն
թախտ-թուխտ
« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1908
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։
1.Սովորիր բանաստեղծությունը։
2.Գտիր բառակապակցությունները։
3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված կապացությունները։
4.Փորձի՜ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյաի մասին և ներկայացնել վեց,յոթ նախադասությամբ։
Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
Կեղտ-աղտ
Գութ-խիղճ
Ավար-թալան
Կարծիք-տեսակետ
Օրրան-հայրենիք
2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:
Ձու-հավկիթ
Նեցուկ-հենարան
Ճաճանչ-ճառագայթ
Թարթիչ-արտևանունք
Վիհ –անդունդ
Աշտանակ-ճրագակալ
3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
Աքցան —
Տաղտուկ —
Խուճապ — տագնապ
Գինարբուք — խրխճանք
Մորմոք —
Արգելք — խոչընդոտ
Ահ — երկյուղ
Գուրգուրանք — գորո
Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
1.Բնություն թղթե
վայրկյան որսալ
շեկլիկ հերակալ
ձուկ ուղտ
խաղալ չափում
ինձ նկարել
Բնանկար, վայրկենաչափ, շիկահեր, ձկնորս, խաղաթուղթ, ընձուղտ։
2. Ձյուն պատճառ
մուկ ոսկոր
այտ դեղ
միշտ կսկծալ
դառը դալար
սկիզբ ծաղիկ
Ձնծաղիկ, մկնդեղ, այտոսր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ։