Posted in Մայրենի

Վ․Սարոյան Առաջին օրը դպրոցում

Առաջադրանքներ՝

  • Դպրոցում ի՞նչն էր ամենից շատ Ջիմին դուր եկել, ըստ քեզ ինչո՞ւ Ջիմին դուր եկավ ծամոնի խաղը, որոհետև նա ծամելը համարում էր խաղ։Ջիմը փոքրիկ էր, դրա համար կարծում էր ծամելը խաղ է։
  • Տեքստից դուրս գրեք Ջիմի ուսուցչուհուն նկարագրող հատվածը: Միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր։
  • Մի քանի հատկանիշով նշեք, թե ինչով է նման և ինչով է տարբեր Ջիմի ուսուցչուհին ձեր ուսուցչուհիներից: Մեր ուսուցչուհիներ չարացած պառավներ չեն, ոնցոր Ջիմի ուսուցչուհին։Նրանք մենակ խստությամբ են նման։
  • Տեքստից դուրս գրեք 5 բառ, որոնք կպատասխանեն «ինչե՞ր» հարցին: Խաղեր,երգեր,բաներ,անուններ, արցունքներ ։
  • Ինչպե՞ս կբացատրես ընդգծված հատվածը: Ինչո՞ւ տնտեսուհին հուզվեց

Տնտեսուհին հուզվեց, որովհետև ափսոսում էր, որ Ջիմի մայրը մահացել է։

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում, Uncategorized

Վ. Սարոյան. Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում

եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջադրանքներ՝

  • Ո՞վ էր Ջիմը, մի քանի տողով պատմեք նրա մասին:
    Ջիմը փոքրիկ տղա էր։ Բժիշկ Լուի Դևիի միակ որդին։ Ջիմի մայրը մահացել էր։ Նա սիրում էր Էմիին, իրենց տան տնտեսուհուն։Ջիմը հաճախում էր առաջին դասարան։
  • Տեքստից գտեք Ջիմի հայրիկին նկարոգրող հատվածը:
    Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ:
  • Ինչո՞ւ էր Էմին անհանգստանում Ջիմին դպրոց տանելիս:
    Էմին մտածում էր, որ Ջիմի համար սարսափելի կլինի դպրոց գնալը։Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
  • Տեքստից դուրս գրեք 10 բառ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին են մարդիկ կամ առարկաները: անճոռնի, տոնական, հպարտ,տհաճ, քաղաքային, փոքրիկ, օտարոտի, անդրանիկ, ցերեկային,փառամոլ,
Posted in Հորինուկներ, Մայրենի, Առցանց ուսուցում

Մեծ գյուտարարը (շարունակություն)

Մեծ գյուտարարը արդեն չէր վախենում սխալվելուց, նա նստեց իր օդանավը թռավ հասավ Գրքերի մոլորակ։ Օ՜, ինչ հրաշք, գյուտարարը հանդիպեց իր մանկության հեքիաթների հերոսներին, նա տեսավ իրեն ծանոթ գրքեր և շատ անծանոթ գրքեր, հասկացավ, որ դեռ շատ ու շատ բաներ պետք է սովորի ․․․Գրքերի մոլորակի անկյունում մեծ գյուտարարին հեռվից ժպտացին բոլոր այն սխալները, որ նա արել էր իր կյանքում, շատ զարմացավ, հասկացավ, որ չպետք է հուսահատվել, այլ պետք է ուժեղ լինել, նպատակասլաց ու միշտ խելացի։ Ամենամեծ ուրախությունը մեր մեծ գյուտարարը զգաց, երբ հանդիպեց Փոքրիկ Իշխանին, թե ինչ եղավ հետո․․․կպատմեմ հաջորդ անգամ․․․

Posted in Հորինուկներ, Մայրենի, Առցանց ուսուցում, Uncategorized

Իմ երկրի օրենքները

Լացող երեխաների օրենք -Լացող երեխաներին ոստիկանը տալիս է կատու կամ շուն, կամ էլ կենդանի խաղալիքներ։

Վիճողների օրենք– Եթե մարդիկ վիճում են իրար հետ ոստիկանը նրանց տալիս է այնպիսի դեղ, որ իրար ծիծաղելի բաներ ասեն ու շուտ հաշտվեն։

Աղքատ ընտանիքների օրենք – Ովքեր աղքատ են, նրանց քաղաքապետարանը տալիս է 9999999996666000000 ռուբլի, ու ժպիտ։

Տատիկների օրենք – Տատիկներին երեխաներն են օգնում, իսկ եթե չեն օգնում նրանց տրամադում են ռոբոտ օգնական։

Մաքուր երկրի օրենք-Եթե որևէ մեկը աղբ թափի փողոցում, կվճարի ամպի տեսքով, ու չի մասնակցի օդապարիկներ տոնին։

Posted in Մայրենի

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

– Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք  չես գալիս:

– Իսկ դու, հավիկ – մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

– Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ  չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու  եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:

– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև  հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

–  Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչու ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել:  Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:

– Բայց դու ինչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր  եմ շինում: Գիտես ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ – մարիկ:

1․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։

Առակից սովորեցի, որ պետք է չլինել ինքահավան։ Պետք է քո և ուրիշի գործը հարգել։

2.Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

Ես դեռ չեմ հանդիպել իմ շրջապատում այդպիսի մարդու, որ հանդիպեմ, անպայման այս առակը կպատմեմ։

3․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

Փիղն ու մրջյունը

Փիղը մի անգամ գլուխ գովեց ,թե ես ամենա մեծն եմ ամենաուժեղը։ Մրջյունը ծիծաղեց ու ասաց․ -Դու ամենաալարկոտն ես, նույնիսկ ալարում ես ճանճերին քշես։ Փիղը այնպես փչեց, որ մրջյունը թռավ ու գնաց ։ Մյուս օրը անտառում էլի հանդիպեցին փիղն ու մրջյունը։ Փիղը տեսնելով նրան զարմացավ , մրջյունը չուզեց նկատել փղին,նա ձմեռվա պաշար էր հավաքում ։ Փիղը տեսնելով այս ամենը ամաչեց, որ դեռ նույն տեղում է ինքը, ու ոչնչով չի օգնում իր ծնողներին, իսկ ճանճերը միմյանց նայելով ծիծաղում էին հսկա ու ալարկոտ փղի վրա։