Աշնանային գեղեցկությունը հիացնում է ինձ Կյանքը լցվում է երանգներով և մենք ավելի ուրախ ենք դառնում։ Երևանի աշունը միակն է , որը ինձ լցնում է ուրախոթյամբ Անձրևի կաթկթոցի ձայները ձայն են տալիս մարդկանց, որ —աշուն է եկել արդնացեք․․․։ Մարդիկ,ծաղիկները,կենդանիները լցվել են ուրախությամբ…
Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արդնացավ-արթնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.
-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:
Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:
Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարեվանը-հարևան մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոքին ու ասաց.
-Տեղիցտ -Տեղիցդ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:
-Ի՜նչ ես ասում, ես այսոր-Այսօր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողչ-ողջ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:
2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Հորդահոս-ջրհոս, սառնորակ-բարձրորակ, անուշահամ-քաղցրահամ, կենսագիր-ինքնագիր, զբոսանավ-սուզանավ, կարմրազգեստ-Սևազգեստ, գայլաձուկ-Շնաձուկ: 3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բառեր: Բարձրախոս-Բարձրաձայն, դեղնակտուց-կարմրակտուց, ջրաղաց-ջրփոս, աշխարհամարտ-աշխարհահռչակավոր, ծովածոց-ծովամթերգ, լեռնագնաց-լեռնաշխարհ, սրբավայր-սրբատեղ:
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…
Հեքիաթ էր, և հմայք, և անծիր Խնդություն մշուշում վարդագույն, Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր Արևոտ ժպիտով իմ հոգուն…
Սիրո խոսք, և համբույր, և խոստում… — Արբեցե՛ք այս անուշ համերգում,— Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում, Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։
Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…
Կար հեռու մի երկիր թովչական, Արև էր ոսկեղեն աշխարհում. Շողացին, ժպտացին — էլ չըկան, Էլ չըկան պատրանքները սիրուն։
Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք, — Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. — Խավարիր, խաբուսիկ անրջանք, Հեռավոր օրերի հիացում…
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…
Կար մի երգ հեռավոր աշխարհում,— Դու այն երգն ես կրկնում հեռավոր — «Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս, Եվ հին են քո խոսքերը բոլոր…
Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ», Ծառուղին՝ ամայի պուրակում, Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ. Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…
Պարում են խելագար խնջույքում, — Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,— Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,— Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա…
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…
—————————————————————
Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ, Եվ դյութական է համբույրը քո զով, Եվ լայն է բացված հեռուն արևոտ, Ու գինով եմ ես մի նոր երազով…
Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ, Զվարթ և թեթև թափառել ազատ, Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ, Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…
Սիրել ու կրկին սիրել խնդագին, Փայփայել քնքուշ, լինել հարազատ, Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին, Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։
Ողջունել սիրով անց ու դարձողին, Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ, Հարազատ լինել ջրին ու հողին Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…
Մութ հավերժության դառնությունն զգալ,–– Եվ թախծել անհուն և անչար լինել,— Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ, Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել…
Մեռնել անտրտունջ հնազանդության Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. — Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն, Ցնորք է անվերջ, երազ է անուշ… ————————————————— ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ _________________________________________
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն, — Բարդիներն են բաց պատուհանիս տակ,— Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում, Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում, Եվ շշնջում ես, և անուշ շրշում, Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,— Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում, — Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,— Թվում է, որ դու տխրությամբ անքուն Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։
Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում, Եվ շշնջում ես, և շրշում անուշ, Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։ ______________________________________ Աշունը ————————————————
Ես երազում եմ դառնալ հայտնի լուսանկարիչ , բայց դրա համար պետք է քրտնաջան աշխատել և ձգտել քո նպատակին։Ես ունենում եմ ցուցահանդեսներ, բայց ես ինձ դեռ չեմ համարում լուսանկարիչ ,որովհետև հենց, որ մեծամտանամ ամենալավն եմ և ամենինչ գիտեմ իմ լուսակարչությունը կվերջանա։
Իմ ընտանիքը բաղկացած է 4 անդամներից՝ ես,քույրիկ Աննան,մայրիկը,հայրիկը
Իմ ընտանիքը արվեստագետների ընտանիք է, հայրիկս երաժիշտ է նվագում է կիթառ և գիտի օգտվել այլ գործիքներից, մայրիկս ռեժիսսոր է🎞 գիտի ոնց օգնի ինձ և շատ խելացի է, ես էլ պակաս չեմ ես էլ լուսանկարում📸 եմ և զբաղվում գեղարվեստով գիտեմ օգտվել տեխնիկայից, նաև ընդունակ եմ։
Գ, կ, ք հնչյունները հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են, ինչպես՝ գազար, գարուն, ագահ, , վագր, սպունգ, ժառանգ, կատակ, կարկին, անհարկի, քաղաք, քրքջալ, թոք, թաքնվել, հավաքվել:
Կան գրության և արտասանության մի քանի տարբերություններ:
Ուղղագրությունը ճիշտը գրագետ գրելն է, իսկ ուղղախոսութոյւնը ճիշտ արտասանելն է Բ- պ- փ – ի ուղղագրությունը
1.ր-ից հետո բ-ն արտասանվում է փ. դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ բառերում. Աշխատող դարբինը սուր էր կոփում։ Նուրբ Աննան հավաքում էր ծաղիկներ ։ 2. մ-ից հետո բ-ն արտասանվում է փ. համբերել, համբույր բառերում. Համբերությունը կյանք է։ Առավոտյան ցողը հաբույր էր ծաղիկներին Հակոբը շատ հոգնած եկավ արտ հնձելոց։ 3. ձայնավորից հետո բ-ն արտասանվում է փ. աբխազ, իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ բառերում. 4.ղբ տառերի խումբն արտասանվում է խպ. աղբ, աղբյուր, եղբայր, ողբ բառերում:Եղբայրեները մոտեցան աղբյուրին։ Մոլորակը պետք է փրկել աղբից։
Կոմիտասը պաշտմամշակութային խոշոր հայտնագործություն է կատարել՝ հայտնաբերել հաը երաժշտական բանահյուսության հնագույն բարձրարվեստ նմուշներ։Հավաքել է ավելի քան 4000 գեջակական երգեր և գիտնականի վարպետությամբ ու մեծ պահանջակոտությամբ գրառել է դրանք։Կոմիասը բնութագրել է հայ երգի գեղագիական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքը։Հավաքագրվելով և պահպանելով հայկական ժողովրդական երգերը ՝Կոմիտասը նաև պահպանել է Արևմյան Հայասանի մշակույթային ժառանգությունը,որը հակառակ դեպքում կկսորսվեր ցեղասպանության ժամանակ։
Կոմիտասի երաժշտական ժառանգությունը համեստ է ՝80 խմբագրեր ու երգեր,պատարագ և մի քանի դաշնամուրային պարեր։Բայց նա միայնակ, հայկական դասական ավանդույթի հիմքն է դրել ՝ժողովրդական երգերի պարզ մեղեդիներին կախարդական թովչանք տալով։Երկար տարիներ ուսումնասիրել է խազագրութույնը՝միջնադարյան հոգևոր երաժշտության գռարման համակարգը,որի հայնաբերված նմուշ 9-րդ դարին է պատկանում, և հաջուղել է գտնել խազերի ընթերցման կորսված բանալին ։Ըստ Կոմիստասի ՝ ավետանական տեքտսը առոգանոթյամբ կարդալիս համակարգի յուրաքանչույր նշան ունեցել է ելէևեջները։ Իրավ է, ես գտել եմ հայ խազերի բանալին և նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքներ, բայց վերջակետին չեմ հասել․զի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստին թափանցելու համար նույնիսկ տասնյակ ձեռագրեր պրպտելով , երբեմն ամիսներ են սահում , իսկ ձեռքիս տա եղած խազերը ,այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առայժմ , մի կողմը թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ տխուր են։
«Ժողովուրդը որ գեղարվեստ չունի,նույնն է, թե զգալու կարողություն չունի։Էլ ի՞նչ ժողովուրդ , եթե չի զգում»,-այսպես էր կարծում Կոմիտաս վարդապետն արվեստի մասին։Ասել է թե՝ արվեսը ժողովրդի հոգին է։Եվ ինչ արվետը ՝ առանց երաժշտության։ Բոլոր մարդիկ ,ժողովուրդները, գրեթե առիթի համար երգեր ունեն։Երգը մեղեդու մեջ ամփոփված հիշողություն է ՝ ուրախության կամ թախիծ, կամ սփոփանք ու հույս, և վերածնունդ։Կոմիասը թեթև ձեքով մի ժողովրդի հոգին է վերածնել։
Գոյականը պատասխանում է ինչ-ինչեր ով-ովքեր հարցերին։ Գոյականները ունեն երկու տեսակ դրանք են ՝ հասարակ և հատուկն Հասարակ-Շնիկ,բժշկուհի,ընկեր,աշխատակիցները Հատուկ-Մարիամ,Մարկ,Արփինե,Աննա,Արամ
Ածականը պատասխանում է ինչպիսի հարցին օրինակ՝Աննան տաղանդավոր է։ Արփինեն շատ խելացի ռեժիսոր է։ Արամը լավ երաժիշտ է։
Այս նախադասության մեջ տաղանդավոր,խելացինլավ բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն),խելացի բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները նախադասության մեջ լինում են՝
• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ տաղանդավոր,խելացի,լավ • հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝
• երկու գոյականից՝ արև և շող – արևաշող,
• ածականից և գոյականից՝ գանգուր և հեր –գանգրահեր,
• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,
• գոյականից և վերջածանցից՝ քաղաք և ային – քաղաքային: