Մի մարդ ունեներ մեծ այգի,նրա այգին շատ բերքառատ էր։Մի օր աղքատ ծերուկ գալիս և խնդում է մարդուց մի քանի խնձոր։
-Էհ՜, որ հասած լիներ հաճույքով կտայի ,բայց դե դեռ չի հասել- ասում է մարդը։
Ծերունին ժպտալով անցնում է և ասում
-Է՜ն ամպը ,գոռոզ ամպին տեսնու՞մ ես ․․․Քիչ հետո մրրիկ է բարձրանում և ամբողջ միրգը թափում գետնին, մի մասն էլ քշում տանում, ժլատ մարդը հուսահատ չգիտի ինչ անի։Հիշեց ծերունուն, ծառին մնացած երեք խնձորը խնամքով քաղեց և շտապեց հասնել ծերունուն։
Category: Մայրենի
🌍Ինչպես նորոգել աշխարհը🌍
Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
Առաջադրանքներ
1. Բնութագրի՛ր գիտնականին։
Նա բնագետ է, գիտնականը չէր սիրում,երբ նրան խանգարում էին։Գիտնականը մտահոգ էր,և իր աբողջ ներուժը տրամադրում էր երկիրը ավելի լավը դարձնելու համար։
2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։
Գիտնականը անցկացնում էր օրեր իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:Իր տարածքում նա ավելի լավ էր կարողանում կենտոնանալ։
3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
Ստեղծագործության ասելիքը, գաղափարը՝ դա այն է, որ եթե մարդը խելոք և ընդունակ լինի, ամեն հարցին լուծում կգտնի։
4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ -Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյո՞ք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10 նախադասություն։
Իմ կարծիքով աշխարհին շա՜տ մեծ օգնություն է հարկավոր։Այս աշխարհին պետք է խաղաղություն, որովհետև մենք մոռանում ենք, որ աշխարհը մենք չենք ստեղծել և դրա պատճառով պատերազմ չպետք է լինի։Մենք երբ գցում ենք ռումբերը, կրակում իրար վրա դա շա՜տ մեծ վնաս է աշխարհին։Մի պահ պատկերացրեք, որ դուք աշխարհն եք ,և պատկերացրեք ,որ ձեր վրա կյանքի ու մահի կռիվ են տալիս ռումբերով, ինքնաթիռներով և այլն․․․ Զգացիք ինչ ցավ ենք պատճառում աշխարհին․․․
Հատուկ և հասարակ գոյականներ
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն:
Օրինակ՝ մարդ, լեռ:
Միևնույն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ անուն:
Հատուկ անուններ են անձնանունները, պատմական և աշխարհագրական անունները, պետական կառավարման բարձրագույն մարմինների անունները և այլն:
Հատուկ անունները լինում են պարզ՝ մեկ բառից կազմված՝ Երևան, Արարատ, և բաղադրյալ՝ մեկից ավելի բառերից կազմված:
Բաղադրյալ հատուկ անունների առաջին բաղադրիչը միշտ գրվում է մեծատառով,մյուս բաղադրիչները գրվում են կա՛մ մեծատառով, կա՛մ փոքրատառով՝ համաձայն կանոնների: Բաղադրյալ հատուկ անունների կազմում փոքրատառովեն գրվում աշխարհագրական տերմինները՝ լիճ,լեռ,պատմական տերմինները՝ պատերազմ, ներկայումս գոյություն չունեցող վարչական միավորումներում թագավորություն բառը, մրցանակ, կազմակերպություն, թագավոր, արքա, եկեղեցի բառերը, տիտղոս նշանակող դա, դը, վան, ալ, էլ մասնիկները և այլն:
Բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառով, եթե՝
• պետության պաշտոնական անուն են՝ օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն,
• բաղադրիչները առանձին վերցրած հատուկ անուն են՝ օրինակ՝ Դոնի Ռոստով,
• հասարակ անուն լրացումը փոխաբերական գործածությամբ դարձել է հատուկ անուն՝ օրինակ՝ Նոր Նորք,
• երկու բաղադրիչներն էլ հասարակ անուն են, բայց միասնաբար դարձել են տարածաշրջանի պաշտոնական անուն՝ օրինակ՝ Հեռավոր Արևելք:Մեծատառով են գրվում նաև Սուրբ, Սանկտ և այլ բառեր՝ քաղաքի անվան կամ պատմամշակութային հատուկ անվան բաղադրիչ լինելու դեպքում՝ օրինակ՝ Սուրբ Սարգիս(եկեղեցի):
գրեք 4 հատուկ և հասարակ4 գոյականներ, դրանցից 4-ը ձեր ընտրությամբ գործածեք նախադասության մեջ։
Հատուկ
Մարիա
Հայաստան
Աննա
Մարկ
Հասարակ
Լեռ
Աշխարհ
Գիրք
Անձրև
Հայաստանը շատ հին քաղաք է եղել։
Աննան ծնվել է 2020թ և արդեն 2տ է։
Մարիան շատ խորհրդավոր էր:
Մարկը սիրում է նկարել և խաղալ համկարգչային խաղեր։
Այն լեռին մոտավոր երկու հազար տարի է։
Աշխարհը ստեղծվել է միլիարդ տարի առաջ։
Գիրքը սովորեցնում է գրագետ խոսալ և զարգացնում է երևակայությունը։
Անձրևը օգնում է բույսերին ։
Իմ ապագայի նպատակները
Բարև, ես կպատմեմ ինչ նպատակներ ունեմ ապագայում։ Ես հիմա շատ հետաքրքիր ֆոտոներ եմ անում, երազում եմ դառնալ աշխարհին հայտնի լուսանկարիչ։ Ուզում եմ նաև դառնալ samsung-ի մենեջեր, գոնե մի 16 տարեկանից սկսեմ samsung-ում աշխատել , կարող եմ իմ ֆոտոխցիկի օգնությամբ գովազդ նկարել․․․Երազանքներս իրականացնելու համար ջանքերը չպետք է խնայել, և նպատակամղված առաջ շարժվել․․․
Իմ լավագույն ընկերները
Իմ ամենալավ ընկերները՝ Արգիշտին և Մհերն են ։Նրանք շատ է սիրում խաղալ համկարգչային խաղեր և ֆուտբոլ։Մենք իրար հետ արդեն 5-ու կես տարի ծանոթ ենք։Արգիշտին և Մհերը շատ լավ ընկերներ են, ինձ միշտ օգնում էն դասերում ։
Մենք երեքով ընտրել ենք Բասկետբոլի🏀 ։Նաև շատ ենք սիրում իրար հետ ճամփորդել։
Սուսաննա Գրիգորյանի հետ ընկերություն եմ անում առաջին դասարանից ինքը շատ է սիրում երգել-և ճաշակով երաժշտություն🎙🎶 լսել։Սուսիկը բազմաթիվ համերգներ է ունեցել ։Մենք երբեմն գժական խաղում ենք։Այնքան կուզեի, որ Սուսիկը այստեղ լիներ , բայց նա հիմա Դուբայում 🌇է։
Դեղձենին
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
Այս առակի ասելիքը այն է, որ պետք չէ նախանձել,ու ուրիշի ունեցածին աչք դնել:
2. Ներկայացրո՛ւ առակին բոնորոշ առանձնահատկությունները:
Առակի առանձնահատկությունները՝ կենդանիների,թռչունների, մարդկանց միջոցով ,ցույց տալ մարդուն բնորոշող մի շարք հատկություններ։
3. Ընդգծված բառերը բացատրի՛ր:
անխոհեմ-անմիտ
ջանաս-ջանք թփել
կենարար-կենդանություն տվող
4. Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:
Ագահը իրեն հանգիստ չի տալիս:
Դանակը ձանձրալի է, իսկ տերը ժլատ է:
Իմ մասին☆
Ես արթնանում եմ 07։30🕢,լվացվում, նախաճաշում և հավաքում եմ պայուսակս ,ու դուրս գալիս։Հետո երբ գալիս եմ տուն ,շտապում եմ Հ. Իգիթյանի ազգային գեղագիտության կենտրո , հետո իջնում բակ, կամ խաղում համակարգջաին խաղեր։ Նաև սիրում եմ տեսախցիկով շրջել քաղաքով և լուսանկարել ։
Նախասիրություններս-լուսանկարել,նկարել,նկարել Snapchat👻,Խաղալ համակարգչային խաղեր🎮,գիրք կարդալ📚,պարել,
Վերջին ընթերցած գիրքը -Հեկտոր Մալոյի《Առանց ընտանիքի։ Այժմ կարդում եմ Ու.Սարոյանի 《Մայրիկ ես քեզ սիրում եմ》։
Իմ սիրած ֆիլմը -մուլտը-《Հարի Փոթերը 》և 《Ես կարմրում եմ》
Սիրելի երաժշտությունը 🎼-Erykah Badu ft. Common – Love Of My Life (An Ode To Hip Hop) [Official Video]
Dua Lipa – One Kiss Lyrics
Սիրելի հայ գրողը✍️-Ուիլյամ Սարոյան,ես արդեն 3-դր գիրքն եմ կարդում։
Առանց ընտանիքի Հեկտոր Մալո
Ես ընթերցել եմ Հեկտոր Մալոյի <<Առանց ընտանիքի>> որը ինձ նվիրել էր իմ դասընկերուհի Եվան։Շաաա՜տ արկածներով և հետարքրքիր էր։Հուզիչ էր այն մասը երբ Վիտալիսը մահացավ․․․Նաև Ռեմին գտավ նրա ընտանիքը նա տիկին Միլլիգանի որդին էր։Գիրքը ունի նաև ֆիլմ ՝ Без Семьи․Դեռ չեմ դիտել, բայց անպայման կդիտեմ, և խորհուրդ եմ տալիս գիրքը։
Միջին դպրոց
- Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:
Քիչ բան գիտեմ․․․
Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց: - Այո ,շատ եմ ուզում, որովհետև իմ կարծիքով շատ ճամփորդություններ ենք ունենալու։
- Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:
Դեռ ոչ մեկին չգիտեմ բացի ՝ ընկեր Ռիմայից։ - Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:
Կցանկանաի, որ միջին դպրոցը լիներ ավելի նորացված և ավելի գեղեցիկ։ - Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնականՋՎ պլաններ:

Ուսումնառության 5 տարիներ
Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
Ես իմ ուսումնառության ողջ շրջանում կարևորում եմ և կարևորելու եմ ֆոտոն։ Իմ ֆոտոյի հանդեպ սերը բացահայտվեց հենց Արևմտյան դպրոցում , ոչ մեկին չեմ մոռանա՝ իմ ուսուցչուհիներին և ընկերներին։
Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:
Ես դպրոցում սովորեցի ազատ կարծիք արտահայտել, ընտրության հնարավորությունից օգտվել, լուսանկարչությունը ճանաչել և սիրել, իրար հանդեպ հանդուրժողականություն ունենալ, ընկերասիրությունն ու ճամփորդելը։
3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
Չորրորդ դասարանում շատ հավես էր, ավելի հեշտ էր, շատ- շատ ենք ճանփորդել:
Մի ծուլացեք, որովհետև հինգերորդ դասարանը ամենալավ դասարաններից մեկն է, եթե հիմա չսովորեք ՝էլ չեք կարող սովորել։Հինգերորդ դասարանում հավես կանցնի տարին , այնտեղ դուք ունենալու եք շատ ճամփորդություններ։
Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը:
Ես շատ եմ սիրում ու հարգում իմ բոլոր ուսուցիչներին։ Նրանք համբերատար ու բարի հանդուրժել են մեր բոլոր չարաճճիությունները։
Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:
Ես շատ կուզեի շարունակել իմ դպրոցում սովորել, որովհետև այն արդեն շատ հարազատ է դարձել։ Այստեղ ազատ ընտրելու հնարավորություն ունեմ, նաև կուզեի ասել, որ մեր դպրոցում շատ-շատ ճամափորդություններ ունենք և ունենալու ենք։
Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:
Տղաս հինգ տարի սովորեց Արևմտյան դպրոցում, տարրական դասարանների դժվարությունները ,դասվարների փոփոխության հետ կապված, այլևս հաղթահարվեցին չորրորդ և հինգերորդ դասարաններում։Դժվար տարիներ մեզ բաժին ընկան,2020թվականը հեռավար ուսումնական առումով փորձություն ու փորձառություն էր․․․Իրականացրեցինք մի քանի հետաքրքիր ընտանեկան նախագծեր․․․Շատ մեծ շնորհակալություն բոլոր ուսուցիչներին,հոգատար,գրագետ ու համբերատար մեր երեխաներին ուղորդելու և կրթության համար․․․․ Մարկի թերևս ամենամեծ ձեռքբերումները․ ընթերցանության նկատմամբ սերն է, կինոֆոտո ակումբը, ճամփորդելն ու ճանաչելը հայրենիքը, հակաբացիլ Կոմիտասն ու եկեղեցում ժամերգությունները․․․