- Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
Իմ առաջին նյութը եղել է Ճամփորդություն դեպի Բջնի հրապարակվել է 2019․07․23 ամսաթվին - Գրել, թե բլոգն ինչ բաժիններունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:
ԿԻՆՈՖՈՏՈ
Կոմիտասյան օրեր
Իմ մասին
Իմ գրադարան
Ինքնաստուգում
Ընտանեկան նախագծեր
Ընթերցանություն
Երևանյան զբոսայգիներ
Երգ
Ելք ստուգատես
ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արևմտահայերեն
Առցանց ուսուցում
Առաջադրանքներ
Ազատության գույներ
Սովորողի անհատական պլան
Սեբաստացու օրեր
Պատմություններ
Չարենցյան օրեր
Ուսումնական ճամբար
Ուսումնական ժամերգություն
Նախագծեր
Մայրենի
Մաթեմատիկա
Ճամփորդություններ
Ձայնադարան
Հորինուկներ
Հաշվետվություն
Հայրենագիտություն
English
Семь чудес света
русский
Ես ամենաքիչը օգտագործում եմ Ձայնադարան բաժինը։
Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:
Ես չունեմ հավանած բլոգ։ - Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ։
Ես իմ բլոգային ուսուցման հանդեպ շատ լուրջ եմ։
Category: Մայրենի
Եդեմական ծաղիկը: Հ. Թումանյան 2
Առաջադրանքներ
- Կանաչով նշված բառերի իմաստով հակառակ բառերը գրեք:
Սիպտակ -Սև
Աղջիկը-տղա
Առաջն -ետ
Վազում -կանգնել
Տխրում-ուրախանում
Սիպտակել-սևանալ - Հեքիաթի երկրորդ մասից դուրս գրեք ի՞նչ հարցին պաասխանող 10 բառ:
Տուն, դև, լաց,աշխարհք, տարի,թուրը, արև,հանդես, թշնամի, կախարդանք, - Ինչո՞ւ էր հայրը լաց լինում: Հատվածը գտեք, դուրս գրեք:
Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։
— Բան չկա, հայրիկ,— ասում է Ծաղիկը,— դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ, ինչ կլինի, կլինի։
Այնինչ Սիպտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է․
— Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր․․․ ինձ տո՜ւր․․․
- Ինչպե՞ս է Ծաղիկն ազատվում իր հետևից ընկած Սպիտակ Դևից:
Ծաղկին փրկեց կախարդական դուռը որը բացեց Աստվածը, ։ - Ինչո՞ւ էր երիտասարդը քնել հավերժական քնով և ինչպե՞ս նա դուրս եկավ այդ վիճակից:
Նրան կախարդել էր դևը, երբ նրան համբուրեց Ծաղիկն նա արդնացավ։
Եդեմական ծաղիկը
Առաջադրանքներ
- Կանաչով նշված բառերի հականիշները գրեք:
սիրուն- տգեղ
սիրել-Ատել
մահն-կյանք
հզոր-անզոր - Տեքստից դուրս գրեք 3 ածական:
Հզոր
սիրուն
Եդեմային - Դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրվում է վաճառականի աղջիկը:
Աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։ - Ի՞նչ պայմանով է հրեշը ծաղիկը տալիս վաճառականին:
— Կներեմ,— կանչում է հրեշը,— միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։
— Համաձայն եմ։
— Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղկին տանելու։
- Նարնջագույն բառերը բառակազմորեն վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը:
Վաճառականը-Վաճառ(արմատ)-ականը(վերջածանց)
Անչափ-ան (նախածանց)-չափ(արմատ)
Օտարություն-Օտար(արմատ)-ություն(վերջածանց)
Առուտուրն-առ(արմատ)-ու(Հոդակապ)-տուրն(արմատ)
Համաձայն -Համ(արմատ)-ա(Հոդակապ)-ձայն(արմատ) - 1-ին հատվածը շատ լավ կարդալ սովորելուց հետո ձայնագրվել:
Ուիլյամ Սարոյան 《Անունս Արամ է》
Ես ավարտեցի Ուիլիյամ Սարոյանի 《Անունս Արամ է》 պատմվածքների շարքը ։Շատ հավես արկածներով 14 ամյա Արամ անունով երեխայի մասին էր։Շատ հետարքրքիր էր կարդալ Սարոյանի հերթական չքնաղ գրքերից մեկը։Խորհուրդ կտամ կարդալ։ Հիմա կարդում եմ Հեկտոր Մալոյի 《Առանց ընտանիքի》, տպավորություններով կկիսվեմ ձեր հետ։

Իմ երգը
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
AԱնհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
Առաջադրանքներ
- Բանաստեղծության մեջ նշված բառերի համար գրեք հոմանիշ բառեր։
վերուստ-վերևից
Անհուն -անծայրածիր
Երկյուղ -սարսափ
փորձանքից -Աղետ
պայծառ -վառվռուն - Բանաստեղծությունից դուրս գրեք 6 ածանցավոր բառ, դրանց արմատներով կազմեք նոր բառեր։
անհատ-անհատություն բ
անծեր-ծայրահեղ
բախտավոր -բախտագուշակ
փորձանքից-Փորձություն
բարություն -բարեսիրտ
գանձերի-Գանձասար - Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Նա սիրո մասին է։Նա սերով է լցված և երջանկությամբ։ - Կարո՞ղ եք ասել, թե որն է հեղիանակի գանձեր հանքը։
Հեղինակի գանձերի հանքը կյանքն է որը ինքը վերադարձնում է Աստծուն լավ հետք թողնելով։ - Ձեր կարծիքով ինչպե՞ս է հեղինակը սերն ու բարությունը բաժանում և հնարավո՞ր է, որ դրանք ավարտվեն։ Պատասխանը հիմնավորեք։
Սերն անվերջ է, որովհետև երբ մարդը մահանում է և նրան սիրում են նրանց սերը մնում է իրենց սրտերում։ - հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։
Նա ի նկատի ունի Աստծուն որովհետև Աստվածն է տվել մեզ կյանք և մենք պետք է վերադարձնենք իրեն լավ հետք թողնելով։ - Ի՞նչ զացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։
Զգում եմ հուզմունք, բայց ուրախ հուզմունք որը ուժ է տալիս ինձ։ - Բանաստեղծությունը սովորեք անգիր։
Հիսուն Յարդ վազքը
Ուիլիյամ Սարոյան «Անունս Արամ է»
Մի անգամ Արամը Նյու Յորքից նամակ ստացավ, որից հետո որոշեց որ իրենց կողմերի ամենազորեղ մարդը կդառնա։Նամակն Լայոնել Սրթոնգֆորթ անունով Ըկերոջից էր։Արամը «Արգոսի» հանրամատչելի գրական հադեսից մի կտրոն էր կտրել և ուղարկել
նրան ։Նա անմիջապես պատասխանել էր Արամին, գովել նրան՝ասելով, թե ժամանակին նշանավոր մարդ կդառնա: Ստրոնգֆորտն աշխարհում ամենալավկրծքավանդակն ունի և նման բարեկամ ունենալն Արամի համար պատիվ է: Նա տարբերբաներ է սովորեցնում Արամին, որի դիմաց Արամը պետք է վճարի, սակայն նաբավականաչափ գումար չունի, թեև թերթ է վաճառում: Այդ մասին խորհրդակցում է քեռու՝Գրիքորի հետ, որը զբաղվում է յոգայով և արդեն հասել է պասի, ինքնահայեցողության,ամենօրյա բազմաժամ ոտքով քայլելու և դողդողալու շրջանին, և այդ ամենը անվճար,գրադարանում: Նրա կարծիքով, Ստրոնգֆորտը խաբեբա է, բայց Արամը չի ուզում դրանհավատալ: Նա, գումարը նվազեցնելով հասցրել է 3 դոլարի, և դրա դիմաց խոստացել էԱրամին վաճառել իր բոլոր գաղտնիքները: Գրիքորը տալիս է նրան 3 դոլար, որպեսզի տղանինքը փորձի և համոզվի: Եվ իսկապես Ստրոնգֆորտի պատասխան նամակըհիասթափեցնում է Արամին: Պարզվում է, ոչ մի գաղտնիք էլ չկա, պետք է պարզապես շուտվեր կենալ, կես ժամ զանազան ակրոբատիկ շարժումներ անել, հարկավոր է կուշտ ջուրխմել, ազատ օդում շատ լինել, թարմ, սննդարար մթերքներ ուտել և այդպես շարունակել,մինչև որ հսկա դառնալը: Այլևս նամակներ չի գրում: Արամը մի քանի օր ապրում է այդխորհուրդների համաձայն, բայց քանի որ անընդհատ արթնացնում ու խանգարում է թե´տատիկի, թե´ իր քունը, որոշում է ապրել սեփական ռեժիմով և մասնակցել 50 յարդանոցվազքի մրցույթին: Համոզված լինելով, որ կհաղթի՝ նա իրականում հասնում է վերջինը,պարտվում է սպորտի բոլոր մյուս ձևերում ևս և չարացած տուն վերադառնում: Տենդի մեջ էընկնում, 3 օր հիվանդ պառկում: Նրան խնամում և բուժում է տատիկը: Քեռի Գրիգորըայցելում է նրան: Նրա այտերն արդեն այնքան էլ ներս ընկած չեն, թողել է պասը ևինքնահայեցողությունը ու նորից դարձել նախկին լավ մարդը՝ կոնծաբան, զվարճասեր ուսիրահետող: Արամին ասում է, որ իրենք մեծ տոհմ են և կարող են ամեն ինչ:
Ոսկու կարասը: Հ. Թումանյան
Կարդալ այստեղ՝Ոսկու կարասը
Առաջադրանքներ
- Նարնջագույն բառերի բացատրությունը գտեք բառարանում և բացատրեք:
ռանչպարներին-Հողագործ
հափշտակես-Գողանալ
պարգև-նվեր
- Մանուշակագույն բառերը դուրս գրեք, պակասող տառերը լրացրեք:
Մար—իկը -Մարդիկ
դար—յալ -դարձյալ
բա—տը – բախտը - Կանաչ բառերը դուրս գրեք և որոշեք ածական են, թե՞ գոյական:
պապերից – գոյական
աղքատ -ածական
եզները-գոյական
վարուցանքի-գոյական
ոսկի-գոյական
վարձը-գոյական - Բնութագրեք գյուղացիներին և թագավորին:
Գյուղացինրեը մի քիչ կռվարար էին և իրար չհասկացող։
Թագավորը ագահ , և բախտին հավատող մարդ էր։ - Եթե դուք լինեիք հողագործի տեղը, որի եզները սատկել էին, ոսկու կարասը կվերցնեի՞ք, թե՞ ոչ, պատասխանը հիմնավորեք:
Եթե ես լինեի հողագործի տեղ ես կեսը թաքուն կտայի անգործ և ախքատ մարդկանց , սիկ մնացածը կպահեի ինձ։ - Ի՞նչ սովորեցիք հեքիաթից:
Հեքիաթը ինձ սովորեցրեց ագահ և բախտին հետևող չլինել։
Մեր ապագա պոետներից մեկը՝ կասեի
Ղարողլանյանների
գերդաստանի բոլոր
շառավիղները
զավեշտալիության հասնող
ծայրաստիճան աղքատ էին
ապրում։
Ոչ ոք չէր հասկանում
թե որտեղից էինք փող ճարում ,
որ փորներս գոնե մի բան
մտներ․անգամ ընտանիքի
տարեցները։Բայց
ամենակարևորն էն էր որ մեր
ազնվությունն էլ էր բոլորին հայտնի։Մեր ազնիվությունը ,
կլիներ տասնմեկ դար բոլորին
հայտնի էր ։Դեռ էն
ժամանակներից , երբ ,գոնե
մեր կարծիքով աշարհի
ամենահարուստ ընտանիքն էինք եղել։Նախ հպարտ էինք ,
հետո՝ ազնիվ, ապա և հավատում էինք խղճով
ապրելուն․․․
Արամը երրորդ դասարանի աշակերտ է: Անվճար դպրոցների խնամատար խորհուրդը որոշել է տեսչական այց կատարել Էմերսոնի անվան իրենց դպրոցը: Նրանք առանձնապես չէինմտահոգվում փոքր քաղաքներում սովորող երեխաների մասին և եթե րանց մեջ բթամիտներ ու տհասներ էին լինում, դա բնական երևույթ էին համարում փոքր քաղաքիհամար: Պաշտոնական տեղեկագրերը իրենց թաղամասի ժողովրդի մասին վկայում էին, թեիրենց գլխի ձևը՝ սխալ, կուրծքը՝ ներս ընկած, ողնաշարը՝ կոր ու ձայնը խուլ է, մինչդեռիրենց ուսուցիչների տպավորությամբ պատկերը այլ է. արվարձանաբնակ աշակերտներիգլխի ձևը անբասիր, կուրծքը՝ բարձր, կազմվածքը՝ դասականորեն մարզական ու ձայնըզրնգուն է, իսկ խանգարող միակ արատը վայրենի եռանդն է, որը ծախսելու համար առիթեն փնտրում: Այսպես, այցի օրը Արամը որոշում է ցույց տալ իրեն լավագույնս: 17 աստիճանբարձրանալու փոխարեն նա ցատկում է՝ հայտնվելով բեմի կենտրոնում, ցույց է տալիս լայնկուրծքը: Երբ ասում են, արտաշնչիր որքան կարող ես, 4 րոպե շարունակ արտաշնչում է մինչև ասում են՝ դադարեցնի և նույն կերպ շնչում, մինչև խնդրում են դադարեցնել:
Ուսուցչուհի օրիորդ Օգիլվին նրանց հասկացնում է, որ եթե չդադարեցնեն՝ Արամըկարտաշնչի կամ կշնչի այդպես մինչև երեկո:
Հանձնաժողովը և միստր Ռիքենբեքերըայնպես բավարարված են արդյունքով, որ այդ օրվանից իրենց դպրոցի խնամատարխորհուրդը վճռում է ձեռ քաշել բոլոր տեսակի բժշկական ստուգումներից:
9-15 առաջադրաքններ
9. Նախադասությունների ստրոգյալները գտեք և դուրս գրեք ստորոգյալի երբ և ինչպես հարցերին պատասխանող լրացնումները։
Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում:
Նրան այս տարի շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքը չափազանց սիրված էր Հոլանդիայում։
Համարվում — էր, հին ժամանակներում, կարևոր։
Հետաքրքրում է- այդ տարի, շատ։
Սիրված էր -տասնվեցերորդ դարում, չափազանց։
10. նախադասություններում ընդգծիր ենթական և ստորոգյանլը, մեկական լրացում ավելացրու նրանց։
Կռվարար աքլորներն իրար անխնա բզկտում էին։
Հսկա նավը շուռ էր եկել ծովում ։
Գիշերային փողոցում ոչ մի մարդ չկար։
Հմուտ քանդակագործը գիշեր ու զօր քրտնաջան աշխատում էր։
Հայտնի նկարիչը սովորաբար երեկոյան հանգիստ այնտեղ էր տանում շնիկին։
11. Գտիր նախադասությունների ստորոգյալները, դուրս գրեիր և նշիր, թե ինչ դեմքով, թվով և ժամանակով են դրված։
Մարդիկ քամու էներգիան էլ են օգտագործում:
Դու անդուլ փորձում ես փոխել Երկրի դեմքը:
Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
Մենք այսօր կավարտենք այս աշխատանքը։
Եղբորից ոչ մի լուր չուներ։
Երևի լվանալու եմ այդ գորգը։
Ամբողջ հոգսն այդ խեղճ ծերուկի ուսերին եք թողել։
օգտագործում են -երրորդ դեմք-հոգնակի –ներկա
փորձում ես-երկրորդ դեմք-եզակի-ներկա
հանում է-երրորդ դեմք-եզակի-ներկա
կավարտենք-առաջին դեմք-հոգնակի-ապառնի
չուներ-երրորդ դեմք- եզակի-անցյալ
լվանալու եմ –առաջին դեմք-եզակի-ապառնի
թողել եք-երկրորդ դեմք-հոգնակի-անցյալ
12. Գտի՛ր բարդ նախադասությունների ստորոգյալները, բացատրիր՝ ինչով են պարզ նախադասություններից տարբերվում։
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի գեղեցիկ կառուցվածք ունենար:
Ես սիրում եմ այգում զբոսնել, որովհետև մաքուր օդն ինձ օգտակար է։
Նավապետը հրամայեց նավաստիներին իջեցնել առագաստները, երբ ծովում սաստիկ փոթորիկ սկսվեց։
Դու քո աշխատանքները չես ավարտել, բայց օգնում ես ընկերոջդ։
Մեքենայի անիվը ծակվել էր և վարորդը մոլորված մնացել էր փողոցում։
13. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչպիսի/ նախադասություններ ստացար։
Գայլը գառնուկին չկերավ, որովհետև հովիվը վրա հասավ։
Գայլը գառնուկին չկերավ, երբ հեռվից նկատեց շներին։
Գայլը գառնուկին չկերավ և գառնուկը փրկվեց։
Գայլը գառնուկին չկերավ, իսկ ոչխարին տարավ։
Գայլը գառնուկին չկերավ, որ հետո գար։
Պարզ նախադասությունները դարձան բար նախադասություններ
14. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ դեղինով նշված հատվածները հանելով, ստացվածներն ի՞նչ նախադասություններ են․ պատասխանդ պատճառաբանիր։
Նրանք երազում էի հանգստի մասին, քանի որ շատ էին հոգնել։
Նրանք երազում էի հանգստի մասին։
Քաղաքում աղմուկը չափազանց շատ է, իսկ գյուղում մարդը լռության մեջ է։
Քաղաքում աղմուկը չափազանց շատ է։
Ավտոմեքենան կանգնեց, որպեսզի վերցնի ճանապարհին հանդիպած մարդուն։
Ավտոմեքենան կանգնեց
Եթե դու շուտ արթնանաս, մենք կկարողանանք ժամանակին տեղ հասնել։
Մենք կկարողանանք ժամանակին տեղ հասնել։
Քանի որ դա հնարավոր չէ իրականացնել, ես նույնիսկ չեմ երազում այդ մասին։
Ես նույնիսկ չեմ երազում այդ մասին։
Երբ լռեն փողոցի ձայները, մենք կլսենք բարդիների ու քամու երգը։
Մենք կլսենք բարդիների ու քամու երգը։
Նախադասությունները դարձան պարզ։
15․ Նախորդ առաջադրանքում դեղինով նշված նախադասություններն ըստ քեզ կարելի՞ է առանձին գործածել։ յուրաքանչյուր օրինակը դուրս գրիր և դիմացը գրիր՝ հնարավոր է, թե ոչ։
Քանի որ շատ էին հոգնել։-ոչ
, իսկ գյուղում մարդը լռության մեջ է։-հնարավոր է
Եթե դու շուտ արթնանաս-ոչ
Քանի որ դա հնարավոր չէ իրականացնել-հնարավոր է
Երբ լռեն փողոցի ձայները-ոչ
🐻Արջաորս🐻
Առաջադրանքներ
- Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք:
բոցն աստծու ոտներն էրում է-Կրակը շատ բարձր է։
Բայց անտերը գլխի է ընկել-Բայց նա հասկացավ,
Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ-Գիտեմ որ արջեր իրենց ականջը դնում են ,մարդ վրա, որ լսի մարդը մահած է թե ոչ:
Ես էլ շունչս փորս գցեցի-շունչս պահեցի
մին էլ ականջ դրավ-Մեկ էլ ականջ դրեց
Հետքն ընկա գնացի-հետքը գտա գնացի։ - Նարնջագույն բառերի իմաստները գտեք բառարանում կամ Վիքիպեդիայում:
բայաթի-ողբ
դրուստ-ճիշտ
օքմին-որևէ մարդ
մերուն-ձագերի մայր
լուլ-խողովակ
չախմախ-հրահան
խտըտել-թևի տակ դնել
Եթե դուք լինեիք Ավագի ընկերոջ փոխարեն, նորի՞ց կգնայիք արջին սպանելու: Պատասխանը հիմնավորեք:Եթե ես լինեի Ավագի ընկերը ես էլ չէի գնա արջին սպանելու, որովհետև արջնել է կենդանի և արժանի է ապրելուն և ես ոչ թե կսպանեի այլ նրա համար ուտելիք կհայթհայթեի
Ի՞նչ եք կարծում արջը սատկե՞ց: Ինչո՞ւ եք այդպես կարծում:Իմ կարծիքով արջ չսատկեց որովհետև արջերը սուտ սատկելու հատկություն ունեն։
Ո՞րն է ր պատմվածքի ամենալարված պահը:Պատմվածքի ամենալարված պահը դա 《Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ։ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա։ Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը։ Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա》 սա է։
Ի՞նչ սովորեցիք այս պատմվածքից:
Պատմվածքի իմաստը այն է, որ եթե դու մեծ ես ու ուժեղ դա չի նշանակում , որ դու կարող ես փոքրերին խփել կամ վիրավորել։