Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Նախագծեր

Ճամփորդություն դեպի Գյումրի

Տեղեկությունը այստեղ՝ Ճամփորդություն դեպի Գյումրի
Եղանակը այստեղ ՝ Եղանակի տեսություն
Գյումրու մասին ավելինը կգտնեք այստեղ  ՝Գյումրի քաղաքի մասին

                                                  Յոթ Վերք  եկեղեցի

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։ Եկեղեցին գործել է նաև Սովետական Միության ժամանակ, երբ փակվել էին բազմաթիվ եկեղեցիներ։ Այս եկեղեցում գործում էին միաժամանակ 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկ, որի խորանում և գտնվում էր Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցի։

2.jpg

Սրբապատկերի յոթ վերքերն են.

Հիսուսի տաճարին հանձնելը

Եգիպտոս փախչելը

տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը

խաչը տանելը

Հիսուսի մահը խաչին

Հիսուսի մարմնի ստանալը

Հիսուսի գերեզման դնելը

Մարմաշենի Վանք - Visit Gyumri

Մարմաշենի վանք, հայկական կրոնական կառույց Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղի հարավարևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող հուշակոթող է։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029 թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին է Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգում են Կաթողիկեն։ Կոթողի հիմքում ընկած են հայ ազգային ճարտարապետությանը տիպիկ կառույցաձևեր՝ սլացիկ սյունախուրձեր, զույգ կիսասյուներ, որմնակամարներ, բազմանիստ թմբուկ, բուրգաձև ծածկ, մանրաքանդակներ, բարելիեֆներ և այլն։ Մայր եկեղեցու պատերը և ներսից, և դրսից պատված են սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով։

Փոքր հուշարձանախումբը եղել է հայկական կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն։

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Ի տարբերություն VII դ նույնատիպ կառույցների, արևելյան խաչաթևը կրճատված է, խորանը իր հարակից երկու ավանդատնով մոտեցվել է գմբեթատակ տարածությանը, որի շնորհիվ գմբեթը շենքի արտաքին ծավալում գրավել է կենտրոնական դիրք։ Արևելյան խորանը, ինչպես Անիի Մայր տաճարում, մշակված է որմնախորշերով։ Ճակատները մշակված են խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել և իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով (գմբեթավոր դահլիճ), թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։ Կաթողիկեին արևմուտքից կից է, XIII դ. այդ շինություններին բնորոշ, չորս սյուներով, կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (պահպանվել են պատերի ստորին մասերը և սյուների՝ հրդեհից ճաքճքված խարիսխները)։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Պահպանվել են նրա բարդ տրամատով, բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։





 

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Պատմություներ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Գյումրի

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Կարդալ ավելին
Posted in Մայրենի, Նախագծեր, Առաջադրանքներ, Երևանյան զբոսայգիներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Երևանյան զբոսայգիներ

Գարնանային արձակուրդներին մենք այցելեցինք «Կոմիտասի անվան պանթեոն»:Ես սիրով լուսանկարեցի հայ մեծերին: Իմ սիրելի Ուիլիյամ Սարոյանի հուշարձանը շատ հետաքրքիր լուծում ուներ: Հուշարձանը շատ հայկական էր:Ինձ հետաքրքրող միտք հուշեց, որ ավելի մանրակրկիտ ուսումնասիրեմ Սարոյանի կյանքը:Մոտ ժամանակներս կհրապարակեմ իմ էջում :

Posted in Մայրենի, Նախագծեր, Չարենցյան օրեր, Առաջադրանքներ, Uncategorized

Չարենցյան մեդիափաթեթ

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Հարցեր
1.Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ի՞նչ է ուզում
ասել Չարենցը:

Բանաստեղծությունը անվերջության և հավերժության մասին է:Մեր հույսը մենակ կյանքի վրա է և երգի վրա է ։
2.Բացատրիր այս տողերը
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Մեր կյանքը ճամփորդություն է։Կյանքը չի կարող անվերջ լինել ամեն բանին կա սկիզբ և վերջ։
3.Նոր վերնագիր մտածիր:
Կյանքի ճամփորդությունը։


Բոլորը թափվել են փողոց,
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոցԳիտե՞ք որ գարուն է արդեն
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց:

Հարցեր
1.Ո՞րն է քո ամենասիրելի եղանակը:
Անձրևը որովհետև հանգստացնում է և ջրում է բնությունը։
2.Դուրս գրիր մակդիրները:
շրթերը վարդե
Սրտերը կրակ

3.Բացատրիր տվյալ տողերը
Դյութում են շրթերը վարդե
Սրտերըկրակ են ու բոց:

Այս նախադասությունները նշանակում է, որ բոլորը գնացել են զբոսնելու և հիանալու գանան վարդերով,իսկ «սրտերը կրակ են ու բոց »դա նշանակում է, որ արդեն գարունը ջերմացրել է:




Posted in Русский, Նախագծեր, Առաջադրանքներ, Uncategorized

Моей маме на 8 марта

Поздравлаяю тебе мама! Я хочу, чтобы ты была здоровая, всегда со мной рядом. Я желаю тебе долгой жизни .Мы будем здоровы вместе, и помни мы будем любить тебя. Мама, ты самая красивая, весёлая, добрая, всего хорошого тебе. Анна, ты моё маленькое чудо.Ты самая красивая в мире, я тебя очень люблю моя маленькая сестрёнка. Не у всех есть такая возможность насладиться тобой.Я свою семью люблю…❤️💖😘


Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ

Ճամբարային Տասներկուերորդ օր

Այսօր մենք պատրաստեցինք թխվածքաբլիթներ և աղցան։ Շատ《 համեղ》 օր է։Մեր այօրվա ամեն մի բան շատ համեղ էր, այդ ամենը մենք պատրաստում էինք մեր ավագ դպրոցի ընկերների հետ։

Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Ճամբարային Տասնմեկերորդ օր

Մենք այսօր գնացինք 《Mind Center》, որտեղ սարքեցինք լեգոներից ռոբոտներ։Շատ հավես օր անցկացրեցինք։Հանդիպման սկսզբում մենք ծանոթացանք դինոզավրերի ժամանակաշրջանին ։Ես լեգոներից սարքեցի ավտոմեքենա,փորձեցինք նաև ծրագրավորել դինոզավր ռոբոտին։

Posted in Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Իմ գրադարանը

Ճամբարային յոթերորդ օր

Այսօր մենք շատ բան իմացանք ապարների մասին, որովհետև այսօր մեզ հյուր են եկել ուրիշ դպրոցի սովորողներ և նրանց հետ նաև նրանց ուսուսչուհին։Նրանց ուսուսչուհին մեզ պատմեց ապարների մասին, իմացանք ապարների մասին, կարծիքներ ,արձագանքեցին , նոր ուսումնական ծրագիր ներբեռնեցինք անունը<<rock Identifier stone ID>>։Վերջում ունեցանք Կինո – ֆոտո՝ ազատ թեմայով լուսանկարում էինք։

Օբսիդեանի մասին այստեղ ՝

Օբսեդիանի մասին

Posted in Ճամփորդություններ, Նախագծեր, Ուսումնական ճամբար, Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Իններորդ օր

Մենք առաջին անգամ այցելեցիք քիմիայի լաբարատորիա։Բնագիտական փորձեր կատարեցինք , զարմանալի աշխարհ էր։Այդ աշխարհում կար շատ գեղեցիկ, վտանգավոր,հետաքրքիր բնագիտական փորձերը շատ սիրուն լուսանկարներ նկարեցի։