Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։Ծովի մակերեվույթից բարձր է 2035-2080 մ։Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։
Ես 2022 թվականին ունեմ բազմաթիվ նախագծեր։ Հուսամ այս տարի ձեռք կբերեմ տեսախցիկ։ Ես այս տարի կունենամ լուսանկարների անհատական ցուցահանդես Նարեկացի Արվեստի Միությունում ։ Որոշել եմ նոր նախագիծ սկսել <<Մեր քաղաքի մարդիկ>>։ Հանդիպում հետաքրքիր արվեստագետների հետ ՝փոքրիկ տեսաֆիլմերի տեսքով։ Կուզեի նաև գնալ Ֆրանսիա և տեսնել Էֆելյան աշտարակը և լինել Լուվրում։
Արատեսյան ճանփորդությունները միշտ լինում են սպասված ու սիրելի։ Արատեսը չքնաղ է տարվա բոլոր եղանակներին , ինձ բախտ է վիճակվել այցելել Արատես բոլոր եղանակներին։ Ես այնտեղ շատ եմ սիրում լուսանկարել, որովհետև Արատեսը մի ուրիշ գեղեցկություն ունի։ Բոլոր եռօրյա ճամփորդություններից առաջ մենք նախապատրաստվում ենք՝ քարտեզ ենք գծում, ճամպրուկ ենք հավաքում,տեղեկություն ենք հավաքում այդ վայրի մասին և այլն։Մենք ունենում ենք կանգառներ և դրանք էն ՝ Արենիի սելավատար պատ, Զորաց եկեղեցի, Արենիի քարանձավ, Սուրբ Կարապետ։Առօրյան հագեցած է առավոտը շուտ նախավարժանք ենք անում հետո, ցախահավաքություն ենք անում , խաղում ենք, օգնում ենք բերքը հավաքել , ծարատունկ ենք արել ,ծիսական ուտեստներ ենք պատրաստում։Երեկոյան խարույկի շուրջ զրուցում ենք ։Նաև ազգային երգով ու պարով լիովին տոն ենք դարձնում մեր օրը։
Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել։
Ես ապրում եմ Շենգավիթ համայնքում։Շենգավիթը ունի 6000 ամյա պատմություն։ Համայնքը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում ՝Հրազդան գետի ձախ ափին։Շենգավիթ համայքի հայտնի Կարմիր բլուրի պեղումների ժամանակ գտել են Քրիստոսից առաջ IV- II հազարամյակի հնագիտական նյութեր, որոնք ապացուցում են, որ Շենգավիթը եղել է հնագույն ու ճարտարապետական կառույցներից մեկը։ Դա հիշեցնում է Միջագետքի,փոքր Ասիայի հնագույն հուշարձանները։Մեր համայնքում է գտնվում նաև Շողակաթ հեռուստաընկերությունը ,որը ունի խնամված և գեղեցիկ այգի։Քչերը գիտեն, որ Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնած է, ո՜չ թե Նժդհեի, այլ Սուրեն Սպանդարյանի արձանը։ Մենք ապրում ենք Բագրատունյանց պողոտա, մեր բակի երեխաները շատ աշխույժ են ,ամեն օր ես իջնում եմ և խաղում եմ։Ինձ, դուր է գալիս իմ բակը, Ֆուտբոլի մեծ դաշտ ունենք ու խաղահրապարակ, այն բարեկարգ է ու գեղեցիկ։
Իմ գյուղը Վարդենիկն է, Վարդենիկն գտնվում է Գեղարքունիքի մարզում ։Վարդենիկը ամենամեծ գյուղն է այնտեղ բնակվում է մոտ 9880 մարդ։ Գյուղը հիմնադրվել է 1828թ ։ Վարդենիկի ամենահայտնի սրբավայրը Իշխանավանքն (13-րդ դար ) է ։ Վարդենիկուն կան շատ հետաքրքիր տեսարժան վայրեր , որոնք ունեն իրենց ավանդազրույցները։ Իմ գյուղը շատ հյուրընկալ ու հյուրասեր գյուղ է ։Ամեն անգամ Վարդենիկ այցելելը ինձ համար կարծես տոն լինի։Իմ գյուղը գեղեցիկ է տարվա , բոլոր եղանակներին։Գյուղը բերքաշատ է։ Շատ գեղեցիկ են հատկապես մայրամուտները։ Այնտեղ են ապրում իմ տատիկը ու պապիկը։Գյուղում իմ ամենասիրոծ զբաղմունքը լուսանկարելն է։Դեռ շատ վայրեր կան, որ ես պիտի ուսումնասիրեմ ու ճանաչեմ։
1)1911թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի, և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։
Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։
Ֆիլմը ավագ դպրոցում պատանի Հոմեր Մակուլեյի պատմությունն է, որը կես դրույքով աշխատել է որպես հեռագրային առաքման տղա ՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Կալիֆոռնիայի Իթակա գեղարվեստական քաղաքում։ Պատերազմի հետևանքները «Տնային ճակատում» Հոմերի կյանքի մեկ տարվա ընթացքում պատկերված են ինքը, իր ընտանիքը, ընկերները և հարևանները, որոնք ներգրավված էին սցենարներում, և հանդիպած ծանոթները։ Սցենարի ռեժիսորն էր՝ Հոմերի հանգուցյալ հայրը։
Մարդկային կատակերգությունը 1943 թվականի ամերիկյան դրամատիկական կինոնկար է, որը բեմադրվում է Քլարենս Բրաունի կողմից և հարմարեցված է Հովարդ Էստաբրուկի կողմից: Հաճախ մտածվում է, որ հիմնված է նույն անունով Վիլյամ Սարոյանի վեպի վրա, բայց Սարոյանն իրականում գրել է նախ սցենարը, աշխատանքից կինոնախագծից հեռացվել է և արագորեն գրել է վեպը և հրապարակել այն հենց ֆիլմի թողարկման ժամանակ[6]։ Պատկերը սկսում է Միկի Ռունին՝ Ֆրենկ Մորգանի հետ։ Ֆիլմում հայտնվում են նաև Ջեյմս Քրեյգը, Մարթա Հանթը, Ֆեյ Բայնտերը, Ռեյ Քոլինզը, Վան Ջոնսոնը, Դոննա Ռիդը և Ջեքի Բուտչ Ջենկինսը։ Բարի Նելսոնը, Ռոբերտ Միտչումը և Դոն Դեֆորը միասին հանդես են գալիս որպես անվախ զորակցող դերասանների եռանդուն զինվորներ։
Սարոյանը գրել է կինոնկարի սցենարը, որը նրան խնդրել են ռեժիսորել։ Նրան վարձատրեցին և հեռացրեցին նախագծից, երբ նրա տեսավ ֆիլմը, որը ավելի քան երկու ժամ է։ Սարոյանն ամենևին էլ գոհ չէր այդ ֆիլմից, ինչպես ավարտեց Բրաունը, և նա իր վեպը գրեց իր արտադրած սցենարով։ Վեպը լույս տեսավ ֆիլմի թողարկման միևնույն ժամանակ` նպատակ ունենալով հակադրվել պատմվածքի կինոնկարին[փա՞ստ]: Ֆիլմի և վեպի միջև նկատելի տարբերություններ կան, ներառյալ Ուլիսը, փոքր տղան ավելի ուժեղ էր բնութագրում վեպը և զգացմունքների շատ ավելի քիչ տեսարաններ, քան ներառվել են Էնթրոոկի և Բրաունի ֆիլմում (սոցիալական քննադատությունը նույնպես շատ մեղմ վեպ է)[փա՞ստ]: MGM-ի ղեկավար Լուի Բ. Մայերը, ով առաջարկեց, որ սա իր սիրած ֆիլմն է, առաջարկում է նաև շատ հստակ անուն «MGM house style»:
«Նյու Յորք Թայմս»-ի գրախոս Բոսլի Քրոութերը բարձր է գնահատել ֆիլմի կատարումները, հատկապես Ռունին՝ ասելով, որ «նրա նկարագրության մեջ կա քնքշություն և զսպվածություն»։ Բայց նա սլացավ ֆիլմը չափից ավելի զգալու համար՝ ասելով, որ այն ներկայացված է «կերպարվեստի արտահայտման առավել հմայիչ բիտերով և կինեմատիկական ամենաուշագրավ գոբներով»։
Ֆիլմը կազմել է 2,8 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում 1,0 միլիոն դոլար, ինչը հանգեցրել է 1,5 միլիոն դոլարի շահույթ։
Լևոն Մկրտչյանի հուշերից
Դեռ Լենինգրադում Սարոյանն ասում էր, որ հավանում է երևանյան տղամարդկանց կոշիկները՝ ամուր տակացուներով, կլոր եւ վերև ցցված ծայրերով: Եվ երբ նրան տվեցին հարյուր ռուբլի գումար՝ ամենօրյա ծախսերը հոգալու համար, նա ասաց. — Շատ լավ: Կհասնենք Երևան, կառնեմ ինձ երևանյան կոշիկներ: Լևոնի կոշիկներից: Երևանում նրան փոխանցեցին պարգևավճարը: — Սա Ձեզ «Սովետական գրող» հրատարակչությունից: — Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից: — Սա Ձեզ հեռուստատեսությունից: — Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ: Եվ նա իսկապես գնեց հինգ զույգ երևանյան կոշիկ: Սակայն մեկնելիս, երբ նա հավաքում էր ճամպրուկները, ասաց. — Ես կուզեի երկար ապրել Հայաստանում, այնքան երկար, որ մաշեի բոլոր առած կոշիկները, բայց հիմա ես գնում եմ, իսկ ճամպրուկներումս տեղ չկա: Թող այս կոշիկները մնան Երևանում: Ես կիմանամ, որ Երևանում շատ կոշիկներ ունեմ, որ Հայաստանում ես ոտաբոբիկ չեմ: Երբ նա նստում էր մեքենան՝ օդանավակայան գնալու համար, մի աղջին մոտեցավ ու ծրար փոխանցեց նրան. -Սա Ձեր պարգևավճարը՝ «Գրական թերթից»: -Շատ լավ, — ժպտաց Սարոյանը, — ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից: Եվ կքայլեմ ու կքայլեմ այս հողի վրա այնպես, ինչպես դեռ ոչ ոք չի քայլել