Posted in Հաշվետվություն, Ճամփորդություններ, Նախագծեր, Ուսումնական ճամբար, Սովորողի անհատական պլան, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Ճամբարային ամփոփում ԲԻԱՅՆԻԼԻ ջոկատ

Իմ ջոկատի անունը «ԲԻԱՅՆԻԼԻ» է :Այս հունվարը լի էր ճամփորդություներով , մենք մեր ջոկատով անվերջ ճամփորդեցինք: Օրերս շատ լավ անցկացրեցի ՝ շատ բնագիտական փորձեր արեցինք , օրինակ օսլայի հեղուկը: Մարզվեցինք, խաղացինք, նաև օգնեցինք 1-ին դասարանցիներին , որպեսզի սովորեն աշխատել «Word » ծրագրով : Ջոկատով պատրաստեցինք պիցցա ,1-ին դասարանցիների հետ երգեցինք: Ընկերներով գնացինք սահադաշտ , ես իհարկ մի քանի անգամ ընկա, բայց դա ինձ չխանգարեց , և ես շարունակեցի սահել: Դրանից հետո մենք ճամփա ընկանք դեպի Ջրվեժի արգելանոց- անտառապարկ, այնտեղ սիրունն էր շատ, ձնագնդիկ խաղացինք, սահնակ քշեցինք, անմոռանալի օրերից էր: : Ամենատպավորիչը իհարկե Արատեսն էր,այնտեղ շատ լուսանկարներ արեցի, ես մի դրախտում էի հայտնվել՝ դա ինձ ինչ-որ հեքիաթ էր պատմում, թե այստեղ ինչ սիրուն արևածագեր ու մայրամուտներ են լինում: Իմ ջոկատը ամենաչքնաղ և լուսավոր ջոկատն է:

Խորհուրդ կտամ ընտրեք այս ջոկատը…

Posted in Մաթեմատիկա, Նախագծեր, Առաջադրանքներ, Uncategorized

Ամանորյա Նախագծեր

Եթե Աննայի տոնածառի վրա կախված էր 10 խաղալիք։Իսկ Մարկի տոնածառի վրա 10անգամ ավել խաղալիքներ ։Քա՞նի հատ խաղալիք ուներ Մարկը, եթե Աննային նվիրեց իր խաղալիքների կեսի կեսը։

1կգ մսի համար մայրիկը վճարեց 2000դր ,Մարկը գնեց միսը 10.000դրաի ։Քանի կիլոգրամ էր Մարկի գնած միսը։

Դարի մեջ կա 100տարի։ 12 դարի մեջ քա՞նի տարի կլինի։

Ձմեռ Պապիկը օրը 100 նամակ է ստանում իսկ սև Ձմեռ պապիկը 1000 անգամ շատ։Քանի նամակ կստանան Ձմեռ պապերը միասին մեկ շաբաթում։

Երեխաաները ձմռան աամիսներին գնացին դահուկի մրցույթների։Քանի փուլ տևեց մրցումները,եթե նրանք մրցում էին 15 օրը մեկ։

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Առաջադրանքներ

Իմ գյուղը

Իմ հարազատ գյուղը Վարդենիկն է, որտեղ և ծնվել է իմ մայրիկը :Այնտեղ այժմ էլ ապրում են իմ տատիկը, պապիկը և շատ ու շատ բարեկամներ: Գրեթէ ամեն ամառ ես լինում եմ այնտեղ և սիրում եմ արշավել իմ գյուղի հիշարժան վայրերը :Նրանցից ամենահայտնին Իշխանավանքն է, որը մեր գյուղի ամենազորավոր սրբավայրերից է:Ոչ պակաս հետարքրքիր վայր է նաև Քարե ամրոցը որի մասին կան ավանդազրուցներ և պատմություններ:Ես սիրում եմ լուսանկարել գյուղի առօրյան և հետաքրքիր վայրերը: Իշխանավանքի ձորով անցում է Վարդենիս գետը, գյուղի փեշերը ողողում է Սևանա լիճը:

Վարդենիկը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Հայաստանի ամենամեծ գյուղն է,ունի մոտ 10000 բնակիչ:Գտնվում է լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այս հղումով

Իմ գյուղի մասին պատմում են Վարդենիկի երեխաները մայրիկիս ֆիլմում:

Posted in Նախագծեր, Առցանց ուսուցում

Հյուր էի գնացել Եվա Գրիգորյանի բլոգ

Ես հյուր էի գնացել Եվա Գրիգորյանի բլոգ։ Ինձ դուր եկավ Կորոնավիրուս. ինչպես կանխել այն ,սա շատ օգտակար վիդեո է։ Ինձ այս նյութն էլ է դուր գալիս Զատկական բացիկ-ձվիկ Եվան գեղեցիկ բացիկներ պատրաստեց։ Եվայի բլոգը շատ կոկիկ է , լավ վիդեոներ ունի ,շատ պատմություններ ու առակներ:

Posted in Մայրենի, Նախագծեր, Սեբաստացու օրեր

Ինչպի՞ն պետք է լինի իսկական սեբաստացին

Սեբաստացին պետք է լինի հավաք և կիրթ, պետք է սիրի իր ընկերներին, լսի իր ուսուցիչներին։ Սեբաստացիները սիրում են զբաղվել լողով ու հեծանվավարությամբ։ Սեբաստացին պետք է լավ երգի և պարի։
Ես ունեմ բարի և օգնող սեբաստացի ընկերներ։