Category: Ուսումնական ճամբար
Ճամփորդություն դեպի Սևաբերդ
Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Սևաբերդ, որտեղ ձյուն էր գալիս և ամբողջը սպիտակ էր, ինձ թվում էր թե հայտնվել եմ դրախտում։ Ձյունը այնքան շատ էր, որ ծնկներին էր հասնում։Խաղացինք ձնագնդիկ,սահնակ քշեցինք , և շատ ձնեհրեշտակներ սարքեցինք։Շատ տպավորիչ էր շատ գեղեցիկ վայր էր ։🌫❄❄
Ճամբարային օր երրորդ
Ճամբարային առաջադրանք
Պատասխանի՛ր տրված հարցերին։
Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։
Ինձ համար ճամբարը շատ լուրջ և կարևոր է։
Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։
Շատ ավելի հետարքրիր դասեր, և համարյան ամեն օր գնում ենք ճամփորդությունների։
Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։
Մեզ հնարարվորություն է տալիս այցելել շատ գեղեցիկ վայրեր, նաև Արատես, որը ձմռանը ավելի գեղեցիկ է։
Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։
Ամենաշատը ինձ գրավում է ազատությունը։
Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։
Այո շատ լավ է, որովհետև մենք կարող ենք ծանոթանալ ուրիշ դասարանների աշակերտների հետ։
Լավ է , որ նոր ընկերներ ենք ձեռք բերում։
Տարբեր նոր հետաքրքրություններ ենք բացահայտում։
Հնարավորություն ունենք օգնել փոքրերին։
Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։
Կուզեի , որ ճամբարի օրակարգ մտներ հանդիպում հայտնի նկարիչների,լուսանկարիչների և այլ արվեստագետների հետ , հնարավորություն ունենայինք իրենց արվեստանոցներում դաս անել։
Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։
Ես խորհուրդ եմ տալիս, որ շատ կրեատիվ նախագծեր հորինեն։
Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։
Կառաջարկեի գրքեր կարդան, որ հետո իրար հետ քննարկենք։
Այլ․․
Մեղուների մասին
Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։
Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի), որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։ Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։
Հետաքրքիր է, որ մարդիկ մեղր են ստացել դեռևս քարե դարում: Իսպանիայում գտնվող քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ժայռապատկեր (մոտ 8 հզր. տարվա), որտեղ մարդը բարձրանում է ծառ` վայրի մեղուների փեթակից մեղր հանելու նպատակով:
Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ 5 հզր. անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան 10 հզր. ծաղիկների և թռչելով մոտ 300 հզր. կմ տարածություն: ասա
Ճամբարային օր երկրորդ
Մենք այսօր Ռուսերեն դասին ծանոթացանք<<Русские народные избы>> ։Այսօր առաջին անգամ պատրաստեցինք կոլաժ ։Բայց ամենասպասելին Կինո-ֆոտոն էր, մենք մանդարիններով շատ ֆոտոներ արեցինք, շատ հետաքրքիր էր։








Ճամփորդություն դեպի Զվարթնոց
Զվարթնոցում մենք տեսան չքնաղ ավերված մի տաճար։ Տաճարին անվանում են ՝Զվարթնոցի տաճար։ Տաճարը չքնաղագույն էր նաև տաճարի հետնամասը։ Բացվում է տեսարան դեպի Արարատ և Սիս։ Ես այնտեղ իմացա, որ տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 642 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։ Առաջին անգամվա համար շատ հավես էր ։Ինձ դուր եկավ այդ պատմական տաճարը՝ իր յուրահատուկ ոճով։
Ընկերություն-Ցտեսությու՞ն, թե՞ BFF>
My best friend is Aren. We have been friends for 5 years. I consider him a brother, if we do not forget each other during this journey, our company is forever ․․․․
Ճամբարային ամփոփում ԲԻԱՅՆԻԼԻ ջոկատ
Իմ ջոկատի անունը «ԲԻԱՅՆԻԼԻ» է :Այս հունվարը լի էր ճամփորդություներով , մենք մեր ջոկատով անվերջ ճամփորդեցինք: Օրերս շատ լավ անցկացրեցի ՝ շատ բնագիտական փորձեր արեցինք , օրինակ օսլայի հեղուկը: Մարզվեցինք, խաղացինք, նաև օգնեցինք 1-ին դասարանցիներին , որպեսզի սովորեն աշխատել «Word » ծրագրով : Ջոկատով պատրաստեցինք պիցցա ,1-ին դասարանցիների հետ երգեցինք: Ընկերներով գնացինք սահադաշտ , ես իհարկ մի քանի անգամ ընկա, բայց դա ինձ չխանգարեց , և ես շարունակեցի սահել: Դրանից հետո մենք ճամփա ընկանք դեպի Ջրվեժի արգելանոց- անտառապարկ, այնտեղ սիրունն էր շատ, ձնագնդիկ խաղացինք, սահնակ քշեցինք, անմոռանալի օրերից էր: : Ամենատպավորիչը իհարկե Արատեսն էր,այնտեղ շատ լուսանկարներ արեցի, ես մի դրախտում էի հայտնվել՝ դա ինձ ինչ-որ հեքիաթ էր պատմում, թե այստեղ ինչ սիրուն արևածագեր ու մայրամուտներ են լինում: Իմ ջոկատը ամենաչքնաղ և լուսավոր ջոկատն է:
Խորհուրդ կտամ ընտրեք այս ջոկատը…







ԲԻԱՅՆԻԼԻ ջոկատ ճամբարային օր 2-րդ
Ճամբրում օրերը իրար նման չեն ու անցնում են հետաքրքիր :Մեր 2-րդ օրը մենք պատրաստեցինք ասիլ – բասիլ ։ Ասիլ-բասիլը դա թխվածք է, մարդուկներ տեսքով: Ըստ ավանդության ասիլ-բասիլների օգնությամբ մարդիկ իմանում են, թե մյուս տարին լավ տարի է, թե ոչ: Եթե ասիլ – բասիլը ուռչում է ,դա լավ նշան, հակառակ դեպքում տարին հաջող չի:Ասիլ – բասիլին նաև ասում են ասիլ – վասիլ:
Ասիլ – բասիլի բաղադրատոմս
- 2ձու
- 1 սուրճի բաժակ ձիթայուղ
- 1 բաժակ շաքարավազ
- 200գր թթվասեր+1թ.գդ. սոդա
- 2֊բաժակ ալյուր
- ընկուզեղեն, ամիչ
- գունավոր կոնֆետներ

