1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։
Ագբարը նամակով խնդրեց, որ Հիոսուս Քրիստողը գա Եդեսիա և բուժի իրեն։Եդեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոսն առաքյալը։Նաքարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին։Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ ՝Օթեաց խաչ վայրում ։Նրանց քարոզչությամբ Հիմնվում է Հայ առաքելական եղեկեցին։
2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։
Պարթևստանի թագավոր Վաղարշ 1 Արշակունին (51-80թթ․)Հռոմեական կայսրության դեմ
որոշում է ստեղծել դաշինք։Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ՝Տրդատին, Տրդատին, դարձնել Հայաստանի արքա , իսկ մյուսին ՝Բակուրին՝ Ատրպատականի թագավոր։52թ․ Վաղարշը և Տրդատ պարթևական զորքով մտնում են Հայաստան։Հռադամիզդը ,փախչում է Վիրք։Սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից։
3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը;
62 թվականի գարնանը հայ-պարթևական և հռոմեական ուժերի միջև տեղի էր ունեցել Հռանդեայի ճակատամարտը։ Հռոմեացիները պարտություն էին կրել։ Հռոմեացիները կորցրել էին իրենց հեղինակությունը, և Հռանդեայի խաղաղության պայմանագրի կնքումը 64 թվականին առաջարկեցին, որ լինի Հռանդեայում՝ ի նշան նրա, որ ամեն ինչ վերականգնվել է։ Նույն ժամանակ պետք է նաև թագադրվեր Տրդատ I-ը, և Ներոնը հայտնել էր, որ նրան Հայաստանի արքա կճանաչի միայն այն դեպքում, երբ ամեն ինչ կատարվի Հռանդեայում։ Բայց նշեմ նաև, որ Տրդատն ու Վաղարշը չեն պնդել, որ պայմանագիրը կնքվի Հռանդեայում։ Դա, ինչպես արդեն նշեցի, Ներոնը հայտնել է Վաղարշ I-ին, նա էլ իր հերթին առաջարկը փոխանցել է Տրդատ I-ին։
Արդյունքում ստացվեց այնպես, որ Տրդատը մեկնեց Հռանդեա, և այնտեղ թագը հանեց և դրեց Ներոնի արձանի վրա՝ ասելով, որ թագը հենց նրանից էլ կստանա Հռոմում։ 66 թվականին արդեն Տրդատը հասնում է Հռոմ և թագադրվում այնտեղ։ Հռոմը հոգում է Տրդատի՝ դեպի Հռոմ ուղևորության բոլոր ծախսերը, վերջում էլ Ներոնը Մեծ Հայքին տրամադրում է մեծ միջոցներ՝ Կորբուլոնի՝ Արտաշատին հասցրած վնասը փոխհատուցելու նպատակով։
Տրդատ I-ը իր գահակալման շրջանում առաջին հերթին վերականգնում է Արտաշատը և, կառուցելով Արեգ-Միհրի տաճարը, ամրացնում է Գառնու տաճարը՝ կառուցելով բերդ։ Նաև զբաղվում է տնտեսական բարեփոխումներով։ Ամեն ինչ կայուն ու լավ էր ընթանում, մինչև որ 72 թվականին ալանները ներխուժեցին Հայաստան։ Տրդատի կառավարման շրջանը շարունակվեց ալանների դեմ պարբերաբար ռազմական գործողություններ իրականացնելով։ 75 թվականին ալանները գրեթե գերի վերցրեցին Տրդատին, բայց նա կարողացավ դուրս պրծնել։
4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։