Posted in Մայրենի, Պատմություներ, Առաջադրանքներ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
–Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
–Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Վարդան Այգեկցու այս առակը սովորեցնում է չգերագնահատել քո ուժերը ՝ չիմանալով դիմացինի ուժը, ամենակարևորը խելքն է։


Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Պատմություներ, Առաջադրանքներ, Uncategorized

Երևանի պատմության թանգարան

Մենք դասարանով գնացինք Երևան պատմության թանգարան։ Երբ մտանք ներս, ինձ թվաց, թե ես ընկել եմ ժամանակների միջանցք։ Գիդը մեզ ուղեկցում էր և պատմում հին ժամանակաշրջանի մարդկանց կուլտուրան և իրենց կյանքի մասին։ Մենք տեսանք շքեղ սենյակներ։ Սենյակից սենյակ անցնելով կարծես դարից դար էինք անցնում ։ Ամենատպավորիչը Տիգրան Մեծի պատկերով մետաղադրամներն էին․․․Մենք տեսանք մոմից պատրաստված մարդու գլուխ, այնտեղ կար մամոնտի ժանիք։ Ես կարողացա լուսանկարել հնագույն կուժեր ու կենցաղային իրեր։Շատ տպավորիչ էր,խորհուրդ կտամ բոլորին այցելել Երևանի պատմության թանգարան։


Նայել ավելին
Posted in Մայրենի, Պատմություներ, Առաջադրանքներ

Թումանյանը՝ կինոյի լեզվով

Իսկ դուք գիտե՞ք, որ Հովաննես Թումանյանի շատ ստեղծագործություներ դարձել են հայկական ֆիլմեր:Առաջին հայկական մուլտֆիլմը եղել է «Շուն ու կատուն»:

Այս ֆիլմում պատմում են Հովաննես Թումանյանի ու հայկական կինոյի մասին:

Posted in Հայրենագիտություն, Պատմություներ, Առաջադրանքներ

Վանի թագավորություն

Հայկական լեռնաշխարհում առաջին միասնական պետությունը Ուրարտուն է, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Արարտու երկիր կամ Արարատեան թագավորություն անուններով։ Կազմավորվելով Վանա լճի ավազանում մ.թ.ա. IX դարում` այն իր ծաղկմանն է հասել Մենուա Ա, նրա որդի Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք, ովքեր երկրի սահմաններն ընդարձակել են դեպի հյուսիս, հարավ և արևելք։ Արգիշտին մ.թ.ա. VIII դարի սկզբին անցնում է Արաքս գետը և գրավում նաև Արարատյան դաշտավայրը։ Մ.թ.ա. 782 թ. տերության հյուսիսարևելյան շրջաններն ամրացնելու նպատակով նա հիմնում է Էրեբունին` որպես վարչատնտեսական և ռազմական կարևոր կենտրոն։


Պետության ծաղկման շրջանում ամրապնդելով երկրի սահմանները` Ուրարտուի թագավորները հարավում գրավեցին մի շարք ասսուրական նահանգներ` ձգտելով դուրս գալ Միջերկրական ծով և վերահսկել հիմնական առևտրական ուղիները։


Ռուսա I (մ.թ.ա. 735-713 թթ.) թագավորը կարողացավ միավորել երկիրը և միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանության ուղղությամբ։ Ասորեստանը ուշադիր հետևում էր իր թուլացած, բայց դեռևս զորեղ հյուսիսային հարևանին։


Մ.թ.ա. 714 թ. ամռանը Սարգոն II-ը հարձակվում է Ռուսա I-ի զորքերի վրա և պարտության մատնում նրան, թալանում երկիրը` իր հետ տանելով 2 տոննա ոսկե, 10 տոննա արծաթե և մեծ քանակությամբ այլ իրեր, սակայն չի կարողանում իսպառ ոչնչացնել Ուրարտուն. այն դառնում է Հին Արևելքի երկրորդական պետություններից մեկը։


Արգիշտի II-ին (մ.թ.ա. 713-685 թթ.) վիճակված էր վարել ճկուն քաղաքականություն. մի կողմից նա դրդում էր հարևան երկրներին ապստամբել Ասորեստանի դեմ, մյուս կողմից` ձգտում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել։


Արգիշտի II-ի ժառանգ Ռուսա II-ը (մ.թ.ա. 685-645 թթ.) հանդիսացավ Ուրարտուի վերականգնիչ` ծավալելով ամրոցների, ջրանցքների, քաղաքների հսկայական շինարարություն։ Ռուսա II-ից հետո Ուրարտուն սկսում է անկում ապրել։ Հավանաբար մ.թ.ա. VI դ. 1-ին կեսին վերջ է տրվում աշխարհի հնագույն պետություններից մեկի գոյությանը` մարերի և սկյութական քոչվոր ցեղերի հարձակումների ու ներքին խռովությունների պատճառով։

Էրեբունի թանգարան -նախասրահ 1: ՈՒՐԱՐՏՈՒ` ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Posted in Մայրենի, Պատմություներ, Առաջադրանքներ, Uncategorized

ՄԵԾԵՐԸ Հովհաննես Թումանյանի մասին

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից՝ և՛ Դվալը, և՛ Լալվարը, և՛ ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…

ԼԵՈ

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:

Վ. ՏԵՐՅԱՆ

Այո՛, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք:

ՍՏ. ԶՈՐՅԱՆ

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:

Զ. ԵՍԱՅԱՆ

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:

Մ. ՍԱՐՅԱՆ

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:

Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:

Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

Նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:

Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:

Posted in Հայրենագիտություն, Պատմություներ, Առաջադրանքներ

Տորք Անգեղ

Տորք Անգեղը կոպիտ,տգեղ ու ահռելի ուժի տեր հսկա էր:Ըստ Մովսես Խորենացու նա Հայկ նահապետի թոռան Պասքամի որդին էր:Տորք Անգեղը տաշում էր ժայռերը և նրանց վրա քանդակում առծիվներ:Նա նաև հովիվ էր և երբ նրան տեսնում էին գազանները մոտենում էին կարծելով թե նա Էլ է գազան:Աստղիկ աստվածուհու օգնութամբ նա գնավ Հայկանուշին և ամուսնացավ:

Մի անգամ Պոնտոս ծովում նա տեսավ թշնամու նավեր և կոտրեց մի մեծ ժայռի կտոր և նետեց նավերի հետևից և ջաղջախեց բոլոր նավերը:Տորք Անգեղի մասին գեղեցիկ պոեմ է գրել Ղազարոս Աղայանը, իսկ նրա արձանը քանդակել է Կառլեն Նուրիջանյանը ,որը տեղադրված է Նորքի 2-րդ զանգվածում:

Posted in Մայրենի, Պատմություներ

Կեցցե՜ Լյոնեբերգացի Էմիլը հունիսի 13 կիրակի

Կովերին պետք էր կթել, կիրակի լիներ թե սովորական օր:Առավոտյան՝ ժամը հինգին խոհանոցում զարթուցիչը զանգ տվեց, և Լինան ճոճորվելով վերկացավ անկողնուց:Ատամնացավից նա բոլորովին ուժասպառ էր լինում, Լինան մի պահ աչքը գցեց պահարանի վրայի հայլու վրա և մի սուր ճիչ արձագեց: Լինայի աջ այտն այնքան էր ուռել,կարծես բուլկի լիներ, կամ ՝փուչիկ: Լինան լաց եղավ,Լինան մեղք երևաց, որովհետև այսօր գրեթե ամբողջ համայնքը ժամերգությունից հետո գալու էր Քատուլտ սուրճ խմելու: Լինան գնաց կովերի կողմը, հետո գնաց դեպի խոհանոց:Այս հատվածում նկարագվում է,թե ինչպես Էմիլը երեք անգամ քաջաբար փորձեց հանել Լինայի սեղանատամը, իսկ հետո փոքրի Իդային վառ կապույտ ներկեց:Էմիլի արկածները շարունակվում են…

շարունակելի….

Posted in Պատմություներ

Բարև ձմեռ

Բարև ձմեռ։Ես քեզ շատ -շատ եմ սիրում , որովհետև ես շատ նվերներ եմ ստանում։ Գեղեցի է ձյուն է գալիս ,ընկերնեով ձնագնդիկ ենք խաղում , սահնակ քշում և ձնեմարդ ենք սարքում ։ Ձմեռը գեղեցիկ է հատկապես գյուղում , կարծես թե սարերը ճերմակ շորով են պատված։ Ձմռանը իմ սիրած տոներ են Ամանորը և Սուրբ Ծնունդը։