Աղյուսակի տեսքով ներկայացրե՛ք նախնադարի փուլերը/գրավոր/։ Հին քարի դարի (պալեոլիթ)՝ ստորին, միջին և վերին ենթափուլերով, միջին քարի դարի (մեզոլիթ), նոր քարի դարի (նեոլիթ) և պղնձի-քարի դարի (էնեոլիթ)։
Որքա՞ն է ՀՀ տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում/գրավոր/։ Այդ տարածքով Մեծ Հայքի թագավորության մակերեսը կազմում էր 278 հազարից մինչև 310 հազար քառակուսի կիլոմետր։
Պատմե՛ք հին քարի դարի բնորոշ գծերի մասին։ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայաստանում /գրավոր/։ Հին քարի դարում մարդկության ամենամեծ բացահայտումն դա կրակն էր։Մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,որտեղ ամենմեկը պատասխանանտու էր ինչվոր գործի համար այդ խմբերին անվանում են Հոտեր հետո Պաելոլիթի վերջին շրջաններում ստեղծվեցին համայնքներ։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Երևան է եկել 1915թ. գաղթի ժամանակ: 1928թ. ավարտել է Երևանի, 1934թ.` Լենինգրադի կոնսերվատորիաները, ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Ալեքսանդր Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վիլհելմ Շպեռլինգ, Ֆ.Նեյման) որակավորում: 1934թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1971թ-ից՝ պրոֆեսոր): 1935-36թթ վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը: Ղեկավարել է իր իսկ կազմակերպած Հայաստանի պետական երգչախումբը (1937-39թթ, 1947-49թթ), Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1938-70թթ), Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (1966-69թթ): 1958-73թթ եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահը: Եղել է խմբերգային արվեստի վարպետ: Նրա ղեկավարությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Ք.Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Ռ.Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ: Հայկական երգի-պարի անսամբլի համար մշակել է ժողովրդական ստեղծագործությանը էստրադային հնչողություն տալու ինքնատիպ ոճ, որով մատուցել է Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը, պարեղանակները («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Տոպինա», «Խամ բաջի», «Քա, դե եսիմ», «Չաման յար» և այլն) և գուսանական երգեր: Անսամբփ հետ համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Հունգարիայում, Ալբանիայում, Լիբանանում և այլուր: Հայկական գաղթավայրերում նպաստել է տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության աճին: Հեղինակել է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակներ: Եղել է Հայաստանի 5-7-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1965թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1950թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: Նրա անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի, Շումենի և հայկական այլ անսամբլներ, Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (1974թ.):
Բացատրե՛ք «Հայրենիք» հասկացությունը /բանավոր , էջ 7-8/
Նկարագրե՛ք հայկական լեռնաշխարհի խոշոր գետերն ու լճերը/գրավոր / Հայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով, որոնք տարբեր ծագում ունեն։ Նախկինում հայերը լեռնաշխարհի լճերը ծովեր են կոչել։ Լեռնաշխարհի երեք խոշոր լճերի (Սևան, Վան, Ուրմիա) գոգավորություններն ունեն տեկտոնական ծագում, կան լավային արգելափակման լճեր, ընդ որում Սևանը և Վանա լիճը նաև լավային արգելափակման արգասիք են։ Կան սառցադաշտային ծագման լճեր՝ տեղադրված նախկին սառցադաշտային կրկեսներում կամ մորենների մեջ։ Արգելափակման լճեր են ստեղծվել նաև փլուզումներից ու սողանքներից։ Կան նաև հարթություններում գետերից անջատված մնացորդային լճեր։