Սովորի՛ր.
Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի։ Դրանք տարբերակելու համար օգտագործում ենք. նյութերի ֆիզիկական, քիմիական հատկություններ:
Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:
Նյութի քիմիական հարկություն ասելով՝ հասկանում են մեկ այլ նյութի հետ փոխազդելու կամ ինքնուրույն քայքայվելու ունակությունը:
Պատասխանի՛ր հարցին.
1…..Հետևյալ պնդումներից որոնք են վերաբերում նյութի՝ ա) ֆիզիկական, բ) քիմիական հատկություններին.
1) Ջրածնի և թթվածնի խառնուրդը պայթյունավտանգ է, կայծից բռնկվում է-:-
2) Ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից:
3) Քացախաթթուն, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ, առաջացնում է աղ:-քիմիական
4) Օզոնարարում թթվածինը փոխարկվում է օզոնի:-քիմիական
5) Օզոնին բնորոշ է սուր հոտը:-ֆիզիկական
2…Գրի՛ր կերակրի աղի ֆիզիկական հատկությունները:
Գույն-սպիտակ,համ-աղի,լուծելիությունը
Դասարանական աշխատանք.
- Թվարկի՛ր նյութի որոշ ֆիզիկական հատկություններ:
Ագրեգատային վիճակը, գույնը, համը, խտությունը, հալման, եռման ջերմաստիճանը, էլեկտրա և ջերմա հաղորդականությունը, պլաստիկությունը և մետաղական փայլը:
- Ի՞նչ ագրեգատային վիճակում կարող են լինել նյութերը: Բե՛ր օրինակներ:
- Նյութը կարող է լինել պինդ, հեղուկ և գազային։
- Գտի՛ր «ավելորդը» յուրաքանչյուր շարքում. ա) երկաթ, քացախ, բուսական յուղ, գնդակ, կերակրի աղ բ) հեռախոս, ժամացույց, սար, մարմար, ձող.
գ) ծաղիկը դաշտում, ծաղիկը թփի վրա, ծաղիկը զգեստի վրա, ծաղիկը ծառի վրա:
4. Համեմատի՛ր հետևյալ նյութերը.
ա) բուսական յուղ-գույն-համ-լուծելիությունը ջրում և քացախ- գույն-հոտ-լուծելիությունը ջրում ,
բ) շաքար -գույն-լուծելիություն ջրում-համ-հոտ և սոդա-համ-հոտ-գույն-լուծելիություն գ)
երկաթ և ոսկի,
դ) կավիճ և գրաֆիտ (գծամատիտի միջուկ):
Կազմի՛ր աղյուսակ նյութերի յուրաքանչյուր զույգի համար: Սյունակներից մեկում թվարկի՛ր նմանությունները, մյուսում՝ տարբերությունները: