- Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:
Ոչ իմ կարծիքով Ջակմոյի կերած ուտելիքը չէր երևում,մտքերն էր երևում։
2. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:
Իմ շրջապատում շատ ծանոթներ ունեմ, որոնք թափանցիկ են։Շատ պարզ և բարի մարդիկ կան։
3. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:
Չէի ուզի մարդիկ թափանցիկ լինեին, որովհետև մարդիկ չէին կարող գաղտնիքներ պահել, եթե թափանցիկ լինեին գրքեր չէին գրի , որովհետև մարդիկ կարող էին կարդալ մտքերը։
4. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:
Իմ կարծիքով Ջակմոն իրականից թափանցիկ էր։
5. Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Պատմվածքը վատ բանի մասին է, որովհետև չպետք է այնքան բաց լինել բնավորությամբ, որ մարդիկ կարողանան մտքերդ կռահել, կարող են վնասել։
6. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:
Այս պատմվածքը ինձ սովորեցրեց լինել ազնիվ և ճշմարիտ։
Category: Uncategorized
Թափանցիկ Ջակմոն։
Լեզվական առաջադրանքներ
- Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:
Ինչ-ճակատ,ապակի,օդ,աղբյուր,մարմին,արյուն,սիրտ,
Ինչպիսի-թափանցիկ,հեշտ,դաժան ,լուռ,ուժեղ,պայծառ
Կանաչով նշված բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր:
թափանցիկ-անթափանց
սուտ-անկեղծ
սև-ճերմակ
սխալը-ճիշտ
տղամարդ-կին
հեշտ-դժվար
բարձրաձայն-ցածրաձայն
դաժան-բարեգութ
լուռ -անլուռ - Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:
մայրաքաղաքում -գլխավոր քաղաք
ամենաշատը-բոլորից շատ
ջրավազանում- ջրով լցված ավազան
միանգամից- անմիջապես
մահապատժի- մահի ենթարկել
անարդարությունից-արդար չլինել
բանտախցի- խուց, որտեղ բանտարկյալներն են
միջանցքի-տարածություն, որտեղով անցնում են
լուսամուտները-ապակի, որի միջով լույս է ընկնում,
Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:
Իմ կարծիքով պատմվածքը չստելու մասին է, որովհետև երբ Ջակոմոն սուտ էր խոսում նրա ճակատի առաջանում էր թափանցիկ այտուց։
Ֆոտոպլեներ Հրազդանի կիրճում
Մենք կինո-ֆոտո ակումբ իրով հայրենագիտական քայլքով ճամփորդեցինք Հրազդանի կիրճ։Շատ տպավորիչ ճամփորդություն էր , քանի որ մենք մեր խմբով հետաքրքիր կադրեր լուսանկարեցինք։ Վարար գետ առաջին անգամ էի նկարում։ Ընկերների հետ միշտ հաճելի է ճամփորդել։






































Լեզվական աշխատանք
354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին, ի՞նչ նախադասություններ ստացվեցին:
Օրինակ՝
Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում: (որ) – Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:
Դաշտերից մի լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)
Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր, որովհետև սարերը մնացել էին հեռվում: (որովհետև)
Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը,
քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ)
Մի օր գործից տուն դարձավ ու ի՜նչ տեսավ, որ տունը կողոպտել էին:(որ)
Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից ,որի ձեռքին ծաղիկների փունջ ունի: (որը)
355. Նախադասությունը հերթով տրված բառերով միացրո՛ւ և բացատրիր, թե իմաստային ինչ փոփոխություն է լինում։
ա) Այնքան … որ, բ) և:
Թագավորի ձայնը այնքան նվազում է ,որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Թագավորի ձայնը նվազում է,և պալատականները նրան չեն կարողանում լսել:
356. Նախադասությունը տրված բառերից մեկով միացրո՛ւ և բացատրիր, թե ընտրությունդ։
ա) Եվ, բ) իսկ
Ահռելի որոտից պայթում էր երկինքը ,և ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Ահռելի որոտից պայթում էր երկինքը ,իսկ ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
357. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ տրված բարդ նախադասության ընդգծված
մասը հանելով Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, որը կպայքարի ցանկացած
հիվանդության դեմ:
Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ։
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի, որը մահացողներին փրկում ու առողջացնում է:
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի։
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից, որը մարդկությունն իր կյանքի արշալույսին է տեսել:
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից:
Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին, որոնք գալու են իրենցից հետո:
Մարդիկ ավերում են Երկիրը ` առանց մտածելու սերունդների մասին:
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն պատերազմի մասին, որ մարդիկ վարում են բնության դեմ:
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն պատերազմի մասին:
358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանի՛ր: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ (ինչպիսի՞ նախադասություններ կստացվեն)
Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:
Կերակրի աղը սննդամթերք է։
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, Sսակայն աղ շատ կա նաև աղի լճերում:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է։
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովհետև աղը թանկարժեք ուտելիք է համարվում:
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում։
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են. որ բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են։
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել։
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը
Մի փութր շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:
մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:
Բարդ նախադասություները դարձան պարզ նախադասություններ
Ճամփորդություն դեպի Գյումրի
Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Լեզվական աշխատանք
Ուիլիյամ Սարոյան«Անունս Արամ է»
Կարդում եմ«Անունս Արամ է» պատմվածքների շարքը Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների մասին է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը:Շատ հետարքրիր պատմվածքների շարք է ՝ սարոյանական հոգով գրված։Սարոյանի գրված գրքերը ինձ շատ հոգեհարազատ են ։Ավարտելուց հետո որոշել եմ ընթերցել «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»։

Արևմտահայերեն
ԱՂԻ ՎԱՃԱՌՈՐԴԸ ԵՒ ԻՐ ԷՇԸ
Ժամանակին աղի վաճառորդ մը կար, որ մօտակայ քաղաքէն աղ կը գնէր եւ
պարկերը իշուն վրայ բեռցնելով կը ծախէր շուրջի գիւղերուն։ Ճամբուն վրայ կար
գետակ մը, ուրկէ կ’անցնէին։ Սակայն քանի որ կամուրջ չկար եւ ջուրն ալ խորունկ չէր,
գետակը կ’ացնէին ջուր մտնելով: Օր մը, մարդուն չար բախտէն, էշը կը սահի եւ ջուրին
մէջ կ’իյնայ։ Աղերուն մեծ մասը կը լուծուի ջուրին մէջ: Երբ էշը դարձեալ կը կանգնի, կը
զգայ, որ բեռը բաւական թեթեւցած է։
Այդ օրուընէ սկսեալ, ամէն անգամ որ էշը գետակէն պիտի անցնէր, կ’իյնար
ջուրին մէջ։ Վաճառորդը ի վերջոյ կը սկսի կասկածիլ, որ էշը դիտմամբ* կ’իյնայ՝ բեռը
թեթեւցնելու համար։ Ուրեմն կ’որոշէ անոր դաս մը տալ։ Յաջորդ քաղաք երթալուն,
աղի փոխարէն բամպակ կը գնէ ու կը բեռցնէ իշուն վրայ։ Էշը կը զգայ, որ բեռը աւելի
թեթեւ է, բայց կը մտածէ, որ եթէ դարձեալ ջուրը իյնայ, ա՛լ աւելի պիտի թեթեւնայ։
Ուստի, ըստ սովորութեան, դարձեալ կ’իյնայ ջուրին մէջ։ Բայց երբ կը փորձէ կանգնիլ,
բեռան ծանրութիւնը զինք կրկին վար կը ձգէ, որովհետեւ բամպակը ջուր ծծած եւ շատ
ծանրացած էր։ Վաճառորդը լաւ մը կը ծեծէ իշուն, մինչեւ որ կանգնի եւ այդ ծանրացած
բեռով քալէ։ Այդ օրուընէ սկսեալ, էշը կարելին կ’ընէ դարձեալ ջուրը չիյնալու։
Պատմուածքը ցոյց կու տայ, որ մեր գործը դիւրացնելու համար եթէ խաբէութեան
դիմենք, հետեւանքը գէշ կ’ըլլայ:
կը գնէ-գնում էր
կը ծախէր-ծախում էր
կը բեռցնէ-բռնում է
կ’անցնէին-անցում է
կ’որոշէ-որոշում է
կը լուծուի-լուծվում է
կ’իյնայ-ընկնում է
կը փորձէ-փորձում է
կ’ըլլայ-լինում է
կզգա- զգում է
կը կանգնի-կանգնում է
կը ծեծէ -ծեծում է
կը մտածէ-մտածում է
կու տայ-տալիս է
Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ
Մենք այսօր գնացել էինք Արագածոտնի մարզ, այնտեղ ձյուն էր գալիս ,բայց ձյունը մեզ չխանգարեց։Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին խորհրդավոր , գմբեթ չունեցող հրաշք է, շատ տպավորված եմ։Եղել ենք Արուճի քարվանատանը,Թալինում-Դաշտադեմում:Շատ լավ ժամանակ անցկացրեցինք ։Ամենից շատ ինձ դուր եկավ Դաշտադեմի ամրոցը , մենք չորս խմբերի էինք բաժանվել և բարձրանում էինք Դաշտադեմի ամրոցը ։Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում։ Ես իմ տարերքի մեջ էի հետարքրքիր լուսանկարներ ստացվեցին։
Այս ճանփորդությունը հիշվող և ստացված է ։






Չարենցյան մեդիափաթեթ
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Հարցեր
1.Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ի՞նչ է ուզում
ասել Չարենցը:
Բանաստեղծությունը անվերջության և հավերժության մասին է:Մեր հույսը մենակ կյանքի վրա է և երգի վրա է ։
2.Բացատրիր այս տողերը
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Մեր կյանքը ճամփորդություն է։Կյանքը չի կարող անվերջ լինել ամեն բանին կա սկիզբ և վերջ։
3.Նոր վերնագիր մտածիր:
Կյանքի ճամփորդությունը։
Բոլորը թափվել են փողոց,
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոցԳիտե՞ք որ գարուն է արդեն
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց:
Հարցեր
1.Ո՞րն է քո ամենասիրելի եղանակը:
Անձրևը որովհետև հանգստացնում է և ջրում է բնությունը։
2.Դուրս գրիր մակդիրները:
շրթերը վարդե
Սրտերը կրակ
3.Բացատրիր տվյալ տողերը
Դյութում են շրթերը վարդե
Սրտերըկրակ են ու բոց:
Այս նախադասությունները նշանակում է, որ բոլորը գնացել են զբոսնելու և հիանալու գանան վարդերով,իսկ «սրտերը կրակ են ու բոց »դա նշանակում է, որ արդեն գարունը ջերմացրել է: