Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Հոլովում

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մոտեցան կախարդական ծառին: Ծառին-տրական

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է: հայրենիքից-բացառական, մարդը-ուղղական

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա: Քաղաքից-բացառական, բլրի-սեռական,

Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ: Գետակին-տրական,  փայտով-գործիական, ոտքը-հայցական ,ջրի մեջ-ներգոյական

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր: երկնքի -սեռական, արևի-սեռական, շողերը-ուղղական, օր-ուղղական

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն: 

Ուղղական, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն 

Սեռական քարի, քաղաքի, սահնակի, մոր, աշնան, գլխի, բնության 

Տրական   քարին, քաղաքին, սահնակին, մորը, աշնանը, գլխին, բնությանը 

Հայցական  քարը, քաղաքը, սահնակը, մայրը, աշունը, գլուխը, բնությունը 

Բացառական քարից, քաղաքից, սահնակից, մորից, աշունից, գլխից, բնությանից 

Գործիական  քարով, քաղաքով, սահնակով,մորով,աշունով,գլխով,բնությունով,

Ներ գոյական, քարի մեջ,քաղաքում,սահնակում,մոր մեջ,աշնանը ,բնության մեջ

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վՄարդ աղջիկ տղաՈւղական
Ո՞ւմՄարդու տղայի աղջկաՀայցական
Ինչի՞ցսեղանից, քարից, կավիցԲացառական
Ինչո՞վՍեղանով,քարով,կավովԳործիական
Ո՞ւմ մեջտղայի մեջ, կնոջ մեջՆերգոյական
Ինչի՞Սեղանի,քարի,կավիՍեռական
Ինչի՞նՍեղանին,քարին,կավինՏրական
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Առասպել աստվածային ոսկե մուրճի մասին

Տրդատ թագավորը առաջին քրիստոնյայի եռանդով իր խորհրդատուի Գրիգոր Լուսավորիչի հետ որոշեցին կառուցել առաջին մայր տաճարը: Եվ հենց այնտեղ են իրենց կործանումը գտել, հանուն քրիստոնեության, Հայաստանի առաջին խոստովանամայրերն ու տառապյալները՝ Հռիփսիմեն, Գայանեն ու ևս երեսունհինգ անմեղ սրբակյաց կույսեր: Գրիգոր Լուսավորիչն առանց տատանումների ցույց տվեց այդ սուրբ տեղն ու  աղոթք կարդալուց հետո գնաց քնելու:Բայց չկարողացավ քնել։ Նրան տանջում էին կասկածները: Արդյոք կկարողանա՞ նա իրագործել տաճարի կառուցումը: Չէ որ չորս կողմը ճահիճներ ու կավահողեր են: Ու հանկարծ քնի մեջ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է Փրկիչի կերպարը: Նրա ձեռքում է ոսկե մուրճը: Այդ մուրճով Փրկիչը շրջանագիծ է ակոսում, դրանով ցույց է տալիս այն հողավայրը «որտեղ պետք է հիմնադրվի քրիստոնեության առաջին մայր տաճարը:

Նույն օրը լուսաբացին տաճարը սկսում են կառուցել: Բայց մյուս օրը վարպետները գալիս են, որ շարունակեն շինարարությունն ու տեսնում են, որ սկսած տաճարի հիմքը փուլ է եկել: Լուսավորիչը ավելի շատ է տխրում: Եվ նորից գալիս է գիշերը, ու նորից է Գրիգորը տեսնում Փրկիչի կերպարը: Աստվածը զգուշացնում է, որ տաճարի շինարարության տեղում չարի կծիկներ կան: Բայց նա՝ Փրկիչը, կոչնչացնի դրանք մինչև հիմքը: Ու Գրիգորը տեսնում է, որ Փրկիչը իջնում է սարից, ուղղում է իր քայլերը դեպի տաճարը, ու երկնային լույսն ուղեկցում էր նրան: Ոսկե մուրճով նա հարվածում է տաճարի հիմքին մի անգամ, երկրորդ ու երրորդ: Եվ չարիքը, որը թաքնվել էր հիմքի տակ, գնալով անհետացավ, իսկ տաճարի հիմքն աստիճանաբար ամրացավ:Թռչունները երգում էին ու հրճվում, երբ որ Տրդատ թագավորը՝ ոգևորված ժողովրդի հետ միասին, կատարեց քրիստոնեական հիասքանչ տաճարի բացումը, որն անվանեցին Էջմիածին: Այդ ժամանակներից Էջմիածինը դարձավ Հայաստանի հոգևոր կենտրոնը՝ հայկական քրիստոնեության սիրտը: Իսկ այն տեղում, որտեղ երեք անգամ հնչեց Փրկիչի ոսկե մուրճը, դրվեց գալուստի զոհասեղանը: Այստեղ են կատարվում եկեղեցական արարողությունները՝ նվիրված Հայաստանի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչին:

Posted in Հայրենագիտություն, Առաջադրանքներ, Uncategorized

Առասպել տառերի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոբ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:

Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:

Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:

Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով:

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Չափում․ Չափման միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումեր, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Posted in Русский, Առաջադրանքներ, Uncategorized

Разговор красок

Часто во время дождя ты стоишь у окна, смотришь и  слушаешь. Тебе начинает казаться, что у всех вещей  есть голоса, что они умеют разговаривать. И твои  карандаши, правда?
Слышишь, говорит красный:
– Я – мак, я – огонь, я – малина!
Вслед за ним откликается оранжевый:
– Я – морковь, я – апельсин!
Жёлтый тоже не молчит:
– Я – цыплёнок, я – пшеница, я – солнце!
И зелёный шелестит:
– Я – трава, я – сады, я – леса!
И синий говорит:
– Я – колокольчик, я – небо, я – море!
И фиолетовый шепчет:
– Я – фиалка, я – сирень!
Но дождь перестаёт, и на небе появляется радуга.
– Смотрите! –говорит красный. – Радуга – это я!
– И я! – говорит оранжевый.
– И я! – улыбается жёлтый.
– И я! – радуется зелёный.
– И я! – восклицает голубой.

– И я! – веселится синий.
– И я! – смеётся фиолетовый.
Все рады: в радуге – и маки, и апельсины, и пшеница,  и трава, и небо, и фиалки. В ней всё!

В рассказе “Разговор красок” найдём предложения с вопро си-тельным и восклицательным знаком. Выразительно прочитаем их.
Мак – красный. А колокольчик, фиалка, ромашка, василёк, сирень?
Распределим роли. Прочитаем рассказ в лицах. Сколько человек  нужно, чтобы выполнить задание.

колокольчик-синий

фиалка-фиолетовая

ромашка-белая

василёк-синий

сирень-фиолетовая

Краски

Если, кроме чёрной,
Нет в запасе красок,
То не нарисуешь
Ни чудес, ни сказок.
Если, кроме чёрной,
Есть другие краски,
То рисуй картинку
Смело, без опаски.
Для чего? А просто,
Чтобы всем на свете
Мир казался ярким,
А не в чёрном цвете!

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Հոլովում

  1. Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով:  Մեքենայով, ավազից, անտառում քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:

Մեքենայով-մեքենա-յով,ավազից-ավազ-ից,անտառում-անտառ-ում,քաղաքից-քաղաք-ից,տառերին-տառեր-ին,սեղանի-սեղան-ի,լուսամուտից-լուսամուտ-ից,մարդկանցով-մարդիկ-անցով,երեխաների-երեխա-ների,գրչատուփին-գրչատուփ-ին,մատներով-մատներ-ով,ստեղնաշարին-ստեղնաշար-ին

  • Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
    Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Գրքից,քաղաքից,մսից,բախտից,մարմին, գլխով

  • Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
    Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ:  Տաքություն,գեղեցկություն,չորություն,բարձրություն,մեծություն,թանկություն,լավություն,վատությունը
  • Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները և մեկական օրինակ դուք ավելացրեք: 


Փողից-բացառական,  ձեռքով-գործիական, փշին-տրական, սրտում-ներ գոյական, աչքի-սեռական:

Խաղից-բացառական,տառով-գործիական,ծառին-տրական, գյուղում-ներգոյական, լույսի-սեռական

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Խորհրդավոր պարտեզը The secret Garden

Կամակոր օրիորդ Մերին

Մերիին դուր էր գալիս հեռվից նայել իր մորը:Մերին մտածում էր, որ նրա մայրիկը շատ գեղեցիկ է,նա մոր շատ քիչ էր ճանաչում: Դժվար Էր հասկանալ , սիրել կամ էլ կարոտել հիմա , երբ կորցրել էր մորը :Այայի ծառաներն հոգ էին տանում Մերի Լեոնքսոնին : Բայց մի օր եկավ խոլերայի պատճառով Այայը մահացավ և Մերին մնաց տիկին Մեդլոքի խնամքի տակ….

Կյանքում ամեն մի լավ բանի համար պիտի միշտ շնորհակալ լինել

Իմ ընկերների բլոգերը

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

Բնագիտություն

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: ոսկի,պղինձ, փայտ,երկաթ,արծաթ,ալյումին,ապակի
  2. Առանձնացնել մարմինները՝ սեղան,մատանի, պատուհան,գրիչ,պայուսակ,աթոռ,բաժակ, նյութերը ՝ ոսկի,փայտ, պղինձ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային Պինդ՝ ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի, Հեղուկ՝ ջուր, նավթ Գազային՝ գոլորշի ,թթվածին