Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։Oրինակ 456-56=400,466-66=400,
Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։5566-5566-566=5000, դա ճիշտ է բոլոր եռանիշների համար
Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 9 թվանշանը։ 95000-5000=90000,դա ճիշտ է ամեն քառանիշների համար։
Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։4300-300=4000
Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 8 թվանշանը։8500-500=8000
Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7 թվանշանը։712349-12349=700000
Նարեկը Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ թիվ, այդ թվին ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին պարզ էր։ Ո՞րն էր արդյունքը։545-45=500դա ճիշտ է ամեն երկնիշների համար
Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված թիվը։3211-211=3000
Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված թիվը։534-34=500
87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:876-76=800
569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:5569-569=5000
Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։
Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։
Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։
Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։
Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։
— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։
— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։
— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։
— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։
— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։
— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։
Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։
Առաջադրանքներ
Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները: Զիլ-սուր , էակ-մարդ-արարած, տեսակ-կերպ , վեհանձն- ներողամիտ, բարյացակամ, վճռական- արագորեն որոշում ընդունող
Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէր։ Օգին կարծում էր ,որ ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում, դա ուրիշ բան է։
Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես: Յուլիսիս,Մերի,Լայոնել, Օգի,Օգյուստ,Հոմեր,Նիքի,Ալֆ,Շեկ։ Մարդու անուն նշանակող բոլոր բառերը և հատուկ անունները գրվում են մեծատառով։
Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:Ինքնավստահ ու վճռական առաջնորդ էր, որովհետև որոշումները մենակ էր ընդունում։
Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր: Լայոնելը շատ մարդկային, մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձ
Երբ Էմիլը մի քանի հաջող խելացնոր գործարքներ կնքեց Բաքհորվայի աճուրդում
Այս գլուխը իրարանցումի մասին էր։ Էմիլին բռնել էր հարբած Խցանը։ Ալֆրեդը՝Էմիլի հայրը ,շատ էր սիրում կռիվների մեջ ընկնել, նա տեսավ, որ Էմիլին բռնել էին,գնաց դեպի նրանց կողմը ու ասաց,որ բաց թողնի երեխուն և դրանից հետո սկսվեց ծեծկռտուք։ՈՒրիշներ էլ եկան մտան իրարանցման մեջ, այդ ընթացքում Էմիլը հասցրեց դուրս գալ այդ մարդկանց մեծ կույտից, վարագ վերցրեց ու նստեց իր ձիու՝ Լուկասի մեջքին և սկսեց իր ձեռքի վարագով առանձնացրեց մարդկանց, իր հայրիկին մի կերպ ազատեց։Դա խոսում էր նրա մասիներ, որ Էմիլը շատ հնարամիտ երեխա էր։
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:
Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:
— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:
— Իսկ ես քեզ սիրում
եմ,- պատասխանում էր տնտեսուհին:
— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:
Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:
— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:
— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:
— Իսկ դու գնացե՞լ ես:
— Չէ:
— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:
— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:
Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:
— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:
— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:
— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:
Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:
— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:
— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:
— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:
Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:
Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:
— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:
— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:
— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:
— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:
— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:
— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:
— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:
Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:
Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:
Առաջադրանքներ՝
Ո՞վ էր Ջիմը, մի քանի տողով պատմեք նրա մասին: Ջիմը փոքրիկ տղա էր։ Բժիշկ Լուի Դևիի միակ որդին։ Ջիմի մայրը մահացել էր։ Նա սիրում էր Էմիին, իրենց տան տնտեսուհուն։Ջիմը հաճախում էր առաջին դասարան։
Տեքստից գտեք Ջիմի հայրիկին նկարոգրող հատվածը: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ:
Ինչո՞ւ էր Էմին անհանգստանում Ջիմին դպրոց տանելիս: Էմին մտածում էր, որ Ջիմի համար սարսափելի կլինի դպրոց գնալը։Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
Տեքստից դուրս գրեք 10 բառ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին են մարդիկ կամ առարկաները: անճոռնի, տոնական, հպարտ,տհաճ, քաղաքային, փոքրիկ, օտարոտի, անդրանիկ, ցերեկային,փառամոլ,
Моя комната не большая, но очень уютная.В моей комнате есть кровать, рабочий стол где делаю свои уроки, также есть полки для книг .У меня есть отдельный гардероб где лежат мои одежды. Кроме этого у меня есть универсальный комод где я храню свои игрушки,разные предметы для рисования и канцелярские принадлежности . Но самый мой любимый часть комнаты ,это огромная окно, из которого виден весь город,но особенно я люблю наблюдать из моего окна красивые салюты в праздничные дни.
Мой дом очень уютный и красивый. В нашем доме есть три комнаты и большая кухня.У меня есть своя комната и из моего огромного окна красивый вид на весь город.Я живу с мамой и папой.Маму зовут Арпине, она работает режиссером а папу зовут Арам он музыкант.Летом я обычно иду в деревню к бабушке и дедушке.Бабушку зовут Асмик она учительница младших классов а дедушку зовут Федор он токарь.Моя другая бабушка с дедом живут в Ереване дед музыкант а бабушка хореограф.У нас скоро родится моя сестра. Мама с папой любят готовить