Posted in Իմ մասին

Երբ ես փոքր էի

Երբ   ես փոքր  էի, սիրում էի երկար լողալ բադիկիս հետ: Մանկապարտեզում ես շատ ընկերներ ունեի: Ես սիրում էի խաղալ և կավից պատրաստել իրեր: Մենք լապտերիկների տոն էինք անում, սիրում էի այնտեղ նկարել և երգել: Ես երբ փոքր էի, կարողանում էի հեծանիվ վարել: Ամենից շատ սիրում էի մայրիկիս հետ թատրոն գնալ:

Posted in Ճամփորդություններ

Իմ բարձունքի հաղթահարումը դեպի Սուրբ Նեղուցի վանք

Իմ  ճամփորդություն

Մենք դասարանով  գնացինք Արզական գյուղ։ Շատ բաներ տեսա, օրինակ՝ խոնարhված եկեղեցի, շատ սիրուն էր: Ես իմ ընկերուհու  հետ գնացինք ծաղիկներ հավաքելու: Մենք բոլորս  նկարեցինք, ես եկեղեցու տեսարանն  եմ նկարել։ Երբ  բարձունքը  հաղթահարեցինք , տեսանք  ձորը՝ աշնան գեղեցիկ  գույներով։