- Քանի՞ թվանշան գոյություն ունի։10
- 3567 թիվը գրի առնելիս քանի՞ թվանշան են գործածել, և որոնք են դրանք։4 թվանշան 3,5,6,7
- 489655784 թիվը գրի առնելիս քանի՞ տարբեր ու քանի՞ կրկնվող թվանշաններ են գործածվել 3կրկնվող ,3տարբեր
- 60285 թիվը գրի առնելիս քանի՞ թվանշան են գործածել, և որոնք են դրանք։5-6,0,2,8,5,
- 70562866 թիվը գրի առնելիս քանի՞ տարբեր ու քանի՞ կրկնվող թվանշաններ են գործածվել։1 կրկնվող 5տարբեր
- 85640058 թիվը գրի առնելիս քանի՞ թվանշան են գործածել, և որոնք են դրանք։8-8,5,6,4,0,0,5,8
- 56689554100 թիվը գրի առնելիս քանի՞ տարբեր ու քանի՞ կրկնվող թվանշաններ են գործածվել։3կրկնվող 4 տարբեր
- Ո՞րն է ամենափոքր միանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։0,9
- Հաշվիր բոլոր միանիշ թվերի քանակը։10
- Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր միանիշ թվերը գրելու համար։10
- Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։10,99
- 15 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։5
- 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։7
- Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։90
Month: September 2020
Վ․Սարոյան Առաջին օրը դպրոցում
Առաջադրանքներ՝
- Դպրոցում ի՞նչն էր ամենից շատ Ջիմին դուր եկել, ըստ քեզ ինչո՞ւ Ջիմին դուր եկավ ծամոնի խաղը, որոհետև նա ծամելը համարում էր խաղ։Ջիմը փոքրիկ էր, դրա համար կարծում էր ծամելը խաղ է։
- Տեքստից դուրս գրեք Ջիմի ուսուցչուհուն նկարագրող հատվածը: Միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր։
- Մի քանի հատկանիշով նշեք, թե ինչով է նման և ինչով է տարբեր Ջիմի ուսուցչուհին ձեր ուսուցչուհիներից: Մեր ուսուցչուհիներ չարացած պառավներ չեն, ոնցոր Ջիմի ուսուցչուհին։Նրանք մենակ խստությամբ են նման։
- Տեքստից դուրս գրեք 5 բառ, որոնք կպատասխանեն «ինչե՞ր» հարցին: Խաղեր,երգեր,բաներ,անուններ, արցունքներ ։
- Ինչպե՞ս կբացատրես ընդգծված հատվածը: Ինչո՞ւ տնտեսուհին հուզվեց
Տնտեսուհին հուզվեց, որովհետև ափսոսում էր, որ Ջիմի մայրը մահացել է։
Դալի և Պիկասո ցուցահանդես
Մեր տոհմածառը
Իմ կարդացած գրքերը
Лето
Несмотря на ограничения, я старался провести летние каникулы весело и интересно. Я повел свое лето в селе Варденик у дедушки и бабушки.У них там большой дом с садом и огородом а так же двор где живет мои кот .С ним очень весело играть.Но самым интересным был мой поход с сестрами. Мы пошли к храму Ишханаванк.Потом спустились по крутому склону к реке и там сделали пикник.Кроме деревенских забав я смог прочитать много книг а так же посетить выставку мастеров как Дали и Пикассо. Вообщем мое лето прошло весело и интересно.
Վ․ Սարոյան Առաջին օրը դպրոցում
Ստեղծագործ մաթեմատիկներ
Դասարանին ամեն օր տրվում է 1լ ալկոգել, որքա՞ն ալկոգել կավելանա օրվա վերջում ։Եթե 2 դասամիջոցը մեկ օգտագործվում է 2 շիշ ալկոգել, հայտնի է, որ 1 շիշը 160 մլ է։ Օրվա ընթացքում դասարանը ունենում է 6 դասամիջոց։
Լուծում
1) 6:2 =3
2) 3 x 2×160=960
3)1000-960=40մլ
Պատ․40մլ
Մարկն ու Աշխենը գնացին Իշխանավանք ճամփորդության։ Նրանք տնից դուրս եկան ժամը 11:00, տեղ հասան 12:25: Ճանապարհին նրանց միացավ Աննան, ում սպասեցին 7րոպե։ Ճանապարհին երեխաներ գնումներ կատարեցին 13 րոպե և հանգստացան 15րոպե։ Որքա՞ն ժամնակում երեխաները կհասնեին Իշխանավանք առանց կանգառների։
Լուծում
7+13+15=35
12:25-11:00=1ժ 25ր
85-35=50ր
Պատ․50ր
Վ. Սարոյան. Առաջին օրը դպրոցում
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:
— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:
— Իսկ ես քեզ սիրում
եմ,- պատասխանում էր տնտեսուհին:
— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:
Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:
— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:
— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:
— Իսկ դու գնացե՞լ ես:
— Չէ:
— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:
— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:
Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:
— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:
— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:
— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:
Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:
— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:
— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:
— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:
Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:
Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:
— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:
— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:
— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:
— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:
— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:
— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:
— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:
— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:
— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:
Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:
Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:
Առաջադրանքներ՝
- Ո՞վ էր Ջիմը, մի քանի տողով պատմեք նրա մասին:
Ջիմը փոքրիկ տղա էր։ Բժիշկ Լուի Դևիի միակ որդին։ Ջիմի մայրը մահացել էր։ Նա սիրում էր Էմիին, իրենց տան տնտեսուհուն։Ջիմը հաճախում էր առաջին դասարան։ - Տեքստից գտեք Ջիմի հայրիկին նկարոգրող հատվածը:
Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: - Ինչո՞ւ էր Էմին անհանգստանում Ջիմին դպրոց տանելիս:
Էմին մտածում էր, որ Ջիմի համար սարսափելի կլինի դպրոց գնալը։Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը: - Տեքստից դուրս գրեք 10 բառ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին են մարդիկ կամ առարկաները: անճոռնի, տոնական, հպարտ,տհաճ, քաղաքային, փոքրիկ, օտարոտի, անդրանիկ, ցերեկային,փառամոլ,








